Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին ձերբակալված ամերիկուհուն երկիրը լքելու թույլտվության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, որպես «բարի կամքի դրսևորում», թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն լքել Իսլամական Հանրապետությունը։ Նա Truth Social-ում գրել է.

«Իրանը թույլ է տվել 2024 թվականի դեկտեմբերին Ջո Բայդենի նախագահության օրոք անօրինական կերպով ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն լքել երկիրը»։

«Նա այժմ գտնվում է Իրանից դուրս, լավ առողջությամբ և անվտանգ։ Միացյալ Նահանգները շնորհակալ է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորման համար», – հավելել է Թրամփը։

Leave a Comment