Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում, տեղեկանում ենք հայկական ակումբի պաշտոնական կայքից։ 

Նշվում է, որ որակավորման առաջին փուլը բարեհաջող ավարտած «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի իռլանդական «Շեմրոկ Ռովերսը»:

Հուլիսի 14-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելը՝ երկու խաղի համագումարում 4:3 հաշվով հաղթելով Լատվիայի «Ռիգային»։ 

Leave a Comment