Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը

Արդարադատության նախարարությունը իրազեկում է՝ ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը։

«Կարևոր է իմանալ, որ ժամանակին և ամբողջովին աշխատավարձ ստանալը ձեր օրենքով պաշտպանվող իրավունքն է։ Աշխատավարձը ենթակա է հաշվարկման յուրաքանչյուր ամիս և վճարման ենթակա է յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը։ Եթե գործատուն չի վճարում կամ ուշ է վճարում սահմանված աշխատավարձը, ապա իհարկե նշել, որ ենթակա է վճարման գործատուի կողմից տուժանք, յուրաքանչյուր օրվա համար չվճարված աշխատավարձի 0.15%-ի չափով։

Եթե դուք բախվել եք նման իրավիճակի, կարող եք դիմել աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին, որը վերահսկում է գործատուի կողմից աշխատավարձի վճարման և հաշվարկման հետ կապված օրենքի պահանջների պատշաճ կատարումը, միաժամանակ կարող եք ձեր իրավունքները պաշտպանել նաև դատական կարգով, քանի որ սահմանադրությամբ երաշխավորված է յուրաքանչյուրի դատական պաշտպանությունից օգտվելու իր իրավունքը։

Եվ Վերջում միշտ հիշեք, որ ամբողջովին և ժամանակին աշխատավարձ վճարելը ոչ թե գործատուի բարի կամքն է, այլ ձեր օրենքով նախատեսված իրավունքը»,- նշվում է նախարարության հրապարակած տեսանյութում։

Leave a Comment