2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել քրեական գործ, որը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։ Ըստ մեղադրանքի՝ 2010 թվականին Ծաղկաձորի նախկին համայնքապետ Գ․Մ․-ն և նրա տեղակալ Հ․Մ․-ն, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են օրենքով օտարման ոչ ենթակա հողատարածքի ապօրինի օտարումը՝ հաստատելով համապատասխան նախագիծ, կազմակերպելով կեղծ աճուրդ, կեղծելով պաշտոնեական փաստաթղթեր և օտարելով հողատարածքը։ Լ․Ե․-ն, ըստ մեղադրանքի, օժանդակել է նշված գործողություններին և օգտագործել կեղծ փաստաթուղթ։Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։
Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտի 26-ին զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այլ պաշտանատար անձի հետ հանցակցությամբ, անձնական և խմբային շահերից ելնելով օրենքով սահմանված արգելքին հակառակ հաստատել է Ծաղկաձոր համայանքի ավագանու որոշմամբ նույն համայնքում գտնվող օտարման ոչ ենթակա հողատարածքի օտարման վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը, ինչից հետո կազմակերպել է կեղծ աճուրդ, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ և օտարել է օտարման ոչ ենթակա հողատարածքը:
Հ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտի 26-ին զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այլ պաշտանատար անձի հետ հանցակցությամբ, անձնական և խմբային շահերից ելնելով օրենքով սահմանված արգելքին հակառակ կազմակերպել է կեղծ աճուրդ, կեղծել է պաշտոնեական փաստաթուղթ և օտարել է օտարման ոչ ենթակա հողատարածքը:
Լ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավար Գ․Մ․-ին և վերջինիս տեղակալ Հ․Մ․-ին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ հողատարածքի օտարման համար կեղծ աճուրդ կազմակերպելուն, պաշտոնեական փաստաթուղթ կեղծելուն, ինչպես նաև օգտագործել է կեղծ փաստաթուղթ:
Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 4 հոդվածով՝
- 308-րդ հոդվածի 2-րդ մասով,
- 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով
- 314-րդ հոդվածի 1-ին մասով
- 445-րդ հոդվածի 1-ին մասով
Հ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 4 հոդվածով՝
- 308-րդ հոդվածի 2-րդ մասով
- 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով
- 314-րդ հոդվածի 1-ին մասով
- 445-րդ հոդվածի 1-ին մասով
Լ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 7 հոդվածով՝
- 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով
- 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով
- 38-314-րդ հոդվածի 1-ին մասով
- 46-445-րդ հոդվածի 1-ին մասով
- 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով
- 325-րդ հոդվածի 1-ին մասով
- 457-րդ հոդվածի 1-ին մասով
Գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: