
«Սիրիացի եմ, արհեստավոր։ Զարմանում եմ, որ սենց բան է լինում։ Մարդուն կալանավորում ես, աշխատողների վիճակն ի՞նչ է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի տաբակ»-ի աշխատակիցներից մեկը։ «Պարոն Ծառուկյանից շատ գոհ ենք, աշխատավարձը 2 օր չի ուշացնում, ուժեղ մարդ է, այսքան աշխատող ունի, ո՞նց կարելի է նրա հետ այդպես վարվել»,- նշել է նա։ «Ո՞նց ենք վճարելու վարկերը, կոնկրետ ես վարկ ունեմ, ինչպե՞ս վճարեմ, չեմ վճարելու, բանկն ինչ ուզում է՝ թող անի, ոչ տուն ունեմ, ոչ ավտո»,- հավելել է տղամարդը։