Եմենի հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Եմենի հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Եմենի հութիական շարժումը հրթիռներ է արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ այն բանից հետո, երբ թագավորությանը մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող օդանավակայանը ռմբակոծելու մեջ։

Սաուդյան Արաբիան խոցել է հրթիռները, որոնք «արձակվել էին հութի ահաբեկչական խմբավորման կողմից հարավային տարածաշրջանի ուղղությամբ», X հարթակում հայտարարել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի ներկայացուցիչը:

Հութիների բանակի ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ հարձակման թիրախը եղել է Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանը: Աբհան Սաուդյան Արաբիայի հարավում՝ Եմենին սահմանակից լեռնային շրջանի մայրաքաղաքն է, որտեղ շատ սաուդցիներ պատսպարվում են ամառային տապից։

Այս հարվածները առաջինն էին Սաուդյան Արաբիայի դեմ, որոնց պատասխանատվությունը ստանձնեցին հութիները 2022 թվականի մարտին ոչ պաշտոնական զինադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment