
Նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համարյա բոլոր գետերը, լճերը, ծովերը և այլ բնական ջրային պաշարները հազարամյակների ընթացքում ունեցել են պաշտպան ոգիներ, կամ աստվածություններ։ Անհնար է բոլորը ուսումնասիրել, բայց գտել եմ մի օրինաչափություն․․․ՎԻՇԱՊՆԵՐԸ եղել են ջուր տարերքը, իսկ հետո դարձել սիրուն աղջիկներ։ Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն, ինչպես և աշխարհի տարբեր դիցարաններում։ Շատ չերկարացնեմ, ասեմ միայն որ ՎԱՐԴԱՎԱՌԻ օրը իրար վարդաջրով են շնորհավորել, իսկ ռետինե խողովակները /շլանգ-մլանգ/ հաջորդ սերունդը կորոշի»:
Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան