Ալեն Սիմոնյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում։

Համապատասխան կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։ Այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի վրա։ Գործող 8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները շարունակվելու են մինչև օգոստոսի 2-ը, իսկ օգոստոսի 3-ին կայանալու է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ 

ՔՊ-ն նախապես հայտարարել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանին, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մանդատը չի վերցնելու։

Leave a Comment