Արեն Հայրապետյանը եզրափակիչում է՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:

Այսօր մրցագորգ դուրս եկած մարզիկներից 65 կգ քաշային կարգը ներկայացնող Արեն Հայրապետյանը հասել է եզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ փուլում 6-5 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին։ 

79 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը հաջորդ օրը պայքարելու է բրոնզե պարգևի համար: Միևնույն ժամանակ, 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը հանդիպումներ կունենան սփոփիչ փուլում:

 Ինչ վերաբերում է 70 կգ քաշային Դավիթ Դավթյանին, ապա նրա համար մրցաշարն արդեն ավարտվել է:

Leave a Comment