Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում հաստատել է Իսլամաբադի պատրաստակամությունը շարունակել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։
«Ես այսօր խոսեցի Փեզեշքիանի հետ։ Ես վերահաստատեցի Պակիստանի պատրաստակամությունը շարունակել ազնիվ և անկեղծ միջնորդի դեր խաղալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում», – գրել է Շարիֆը սոցիալական ցանցերում։
Զրույցի ընթացքում կողմերը նաև ընդգծել են զսպվածության և երկխոսության անհրաժեշտությունը՝ կարգավորման ոլորտում վերջին նվաճումները պահպանելու համար։