ՑԱԽԱԼ-ը նոր գործողություններ է նախապատրաստում Իրանի դեմ

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավը դեռ շարունակվում է, իսկ բանակը պատրաստվում է նոր գործողությունների, փոխանցում է «The Times of Israel»-ը։

Օդաչուների ավարտական հանդիսավոր արարողության ընթացքում ունեցած ելույթում Զամիրը նշել է, որ զինվորականներն արդեն մշակել են նոր ծրագրեր։

«Գծագրական տախտակին նոր ծրագրեր կան: Առջևում մեզ դեռ սպասվում են խոշոր գործողություններ: Պատրա՛ստ եղեք»,- ասել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետը։

Նրա խոսքով՝ որոշել է չկարդալ նախապես պատրաստված ելույթը, քանի որ մինչ այդ միջոցառման ընթացքում երկարաշունչ հայտարարություններով հանդես էին եկել Իսրայելի նախագահը, վարչապետը և պաշտպանության նախարարը։

Նախապես պատրաստված ելույթի համաձայն՝ Զամիրը պետք է նշեր, որ վերջին շաբաթներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր ինքնաթիռներ գտնվել են «անհապաղ թռիչքի» պատրաստության վիճակում՝ Մերձավոր Արևելքում պահպանվող բարձր լարվածության պայմաններում։

«Նույնիսկ այս պահին մենք ուշադիր հետևում ենք Իրանում և Լիբանանում իրադարձությունների զարգացմանը և մնում ենք անհապաղ գործողությունների բարձր պատրաստվածության վիճակում»,- ասված է եղել նրա ելույթի տեքստում։

Գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ օդաչուների պատրաստության ընթացքում, ի թիվս այլնի, անցկացվել են հնարավոր գերության պայմաններում գործելու վարժանքներ, ինչը նա կատակով կապել է ավարտական արարողության հետ։

Leave a Comment