
«Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ գտնվելու ընթացքում շփվել է հազարավոր անձանց հետ, և բացարձակապես ոչ մի խնդիր չի արձանագրվել: Նրա տեղաշարժը հսկող սարքը անջատվել է միայն մի քանի ժամով, այն էլ՝ մարտկոցը նստելու պատճառով: Չնայած դեռ հարց է՝ դա լիցքաթափվելու հետևանք է, թե մարտկոցը խնդիր ուներ, որովհետև Սամվել Կարապետյանը երևի թե տնային կալանքում գտնվող միակ անձն է, որի հսկող սարքը 3 անգամ փոխվել է: Թե ինչով է դա պայմանավորված, մի օր հավանաբար կիմանանք»,- դատարանում իր ելույթի ժամանակ ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: