«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ

«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ

Studiocanal ընկերությունը կստեղծի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի հայտնի մանկական ստեղծագործության՝ «Երկարագուլպա Պիպին»  գրքի հիման վրա նկարահանվող 3D անիմացիոն սերիալը։ Սցենարի հեղինակը կլինի Սառա Դեդին, որը նախկինում աշխատել է «Սուրբ Ծննդյան նախօրեն Հրաշքների երկրում» անիմացիոն ֆիլմի վրա։

Սյուժեի համաձայն՝ կարմրահեր Պիպին, ինչպես բնօրինակում, ձիու և կապիկի ուղեկցությամբ կհայտնվի փոքրիկ քաղաքում, որտեղ կընկերանա հարևան երեխաների՝ Թոմիի և Աննիկայի հետ։

Սերիալի պրոդյուսերությամբ զբաղվելու է Heyday Films ընկերության թիմը, որը հայտնի է «Պադինգթոն» ֆիլմաշարի ստեղծմամբ։ Նախագծում ներգրավված են Դևիդ Հեյմանը, Ռոզի Էլիսոնը և Ռոբ Սիլվան։ Զուգահեռաբար մշակվում է նաև նույն պատմության լիամետրաժ ֆիլմը։

Անիմացիոն նախագիծը բաղկացած կլինի 52 սերիայից, որոնցից յուրաքանչյուրը կտևի 11 րոպե։ Ստուդիան նախատեսում է արտադրական աշխատանքները սկսել հոկտեմբերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment