Սպերցյանը բացառիկ խաղամակարդակով ֆուտբոլիստ է․ «Ալ Ահլիի» մարզական տնօրեն

«Ալ Ահլիի» մարզական տնօրեն Ռուի Պեդրուն ողջունել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որը Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարից» է տեղափոխվել սաուդյան ակումբ։

«Ուրախ ենք ողջունել Էդուարդ Սպերցյանին «Ալ Ահլիում»։ Նա բացառիկ խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստ է, որը բազմաթիվ նվաճումների է հասել։

Վստահ ենք, որ նա կարեւոր լրացում կլինի մեր կազմի համար և առանցքային դեր կխաղա առաջիկա մրցաշրջաններում թիմի նպատակներին հասնելու համար»,- Պեդրուի խոսքերը մեջբերում է «Ալ Ահլիի» կայքը։

Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։

26-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Leave a Comment