
Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն այսօր նախատեսում է իր առաջին այցը կատարել Իսրայել՝ Թել Ավիվի մտահոգությունները փարատելու նպատակով՝ կապված Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Հեգսեթը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հնարավորությունը, հայտարարել էր, որ Վաշինգթոնը դեռ պետք է այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնի։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան Վաշինգթոնից ստացել է հինգ F-35 կործանիչների մատակարարման խոստում։