Թրամփը բացեց փակագծերը․ հայտնի է՝ ինչու են սրվել հարաբերությունները Մելոնիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Truth Social սոցիալական հարթակում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի վերաբերյալ կատարած իր վերջին հրապարակումը: Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է «դատական արգելքի» մասին հիշատակումը և անդրադարձել երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակին:

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնի և Հռոմի միջև տարաձայնությունները ծագել են այն բանից հետո, երբ Իտալիայի կառավարության ղեկավարը հրաժարվել է աջակցություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հարցում։ Իտալական կողմը դիրքորոշում է արտահայտել չմիջամտել Իրանի շուրջ ընթացող գործընթացներին, ինչն էլ ազդել է երկու երկրների ղեկավարների փոխհարաբերությունների վրա։

Չնայած առկա քաղաքական տարակարծություններին և Մելոնիի որոշումը սխալ համարելուն՝ ԱՄՆ նախագահը դրական է արտահայտվել Իտալիայի վարչապետի անձի մասին: Նա ընդգծել է, որ շարունակում է լավ վերաբերմունք տածել Մելոնիի նկատմամբ և նրան որակել է որպես դրական անձնավորություն։

Leave a Comment