Իշխանությունն անցել է իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման քաղաքականությանը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։ Այս մասին գրել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Չի բացառվում, որ ինչ-որ փուլում դա կհանգեցնի տարբեր քաղաքական միավորների և կուսակցությունների գործունեության արգելմանը։

Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է»։

Leave a Comment