Երբ առյուծը քաղցած է, նա ուտում է. Իբրահիմովիչը` Բրազիլիա – Նորվեգիա հանդիպման մասին

Շվեդական ֆուտբոլի լեգենդ Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի Բրազիլիա – Նորվեգիա հանդիպման արդյունքը։

Նախկին հարձակվողը խոստովանել է, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի խաղն իրեն հենց սկզբից դուր չի եկել, փոխարենը նա հիացած է նորվեգացիների վճռականությամբ։

«Երբ առյուծը քաղցած է, նա ուտում է: Այս Նորվեգիան ինձ հիշեցնում է 1994 թվականի Աշխարհի առաջնության Շվեդիայի հավաքականին։ Տեսնենք՝ արդյոք նրանք նույնքան հեռու կգնան, որքան շվեդները: Պատմությունը մի փոքր նման է, և հաճելի է տեսնել դրա շարունակությունը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում CNN Brasil-ը:

«Բրազիլիան ինձ չէր համոզում հենց առաջին խաղից: Փոխարինումները, որոնք այսօր կատարեց Կառլոն, արդյունք չտվեցին, իսկ ահա Սոլբակենի փոխարինումներն աշխատեցին: Տպավորություն էր, որ Նորվեգիան գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, իսկ Բրազիլիան՝ … նույնիսկ չգիտեմ, թե ինչ։ Նրանք կարծես պարում էին քամու ռիթմի տակ»-ասել է Զլատանը:

Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչում սենսացիոն հաղթանակ տարած Նորվեգիայի հավաքականը կհանդիպի Անգլիայի ընտրանու հետ:

Leave a Comment