Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Հուլիսի 6-ին ժամը 07։16 րոպեից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվել են խուզարկություններ։ Այս մասին Iravaban.net–ին հայտնեցին ՔԿ-ից։
«Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»,-ասել են ՔԿ-ից