Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնական թռիչքներ են իրականացվել:
Պլանի համաձայն՝ գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և Su-25ML ու Su-25 գրոհային ինքնաթիռներով. հայտնում է ադրբեջանական APA-ն։
«Զորավարժությունների ընթացքում օդաչուները կատարել են անհատական և խմբային թռիչքներ՝ կատարելագործելով օդային տարածքում փոխազդեցության, մարտական առաջադրանքների և մարտավարական մանևրների մոդելավորման, թիրախների հայտնաբերման և ոչնչացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունները։
Թռիչքային անձնակազմերի մարտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով անցկացված վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ և անվտանգ կատարման, ինչպես նաև ինքնաթիռների մարտական կարողությունների բարելավման վրա»,-տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից։