05.07.2026 | 13:37
Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,
թղթե շորեր՝ սև տառերով:
Քայլեցի փողոցով,
գարուն էր,
տառերը խունացած
կպան մարմնիս:
Իմ հետևից գալիս էին մարդիկ,
կարդում մարմնիս անհասկանալի գրությունները.
– Այսքա՛ն դաջվածք,- զարմացավ մեկը:
– Քանի՞ պատժաժամկետ է կրել,- հարցրեց մյուսը:
– Ողջ մի կյանք,- ասացի կույրին,
ով անտեղյակ էր այս պատմությանը
և, ձեռքը պարզած, մանրադրամ էր խնդրում
փախչող մարդկանցից:
Նորայր Գրիգորյան