49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքում ավարտվել է 49-ամյա տեղացի կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նա մեղադրվում է իր 34-ամյա զուգընկերոջ սպանության մեջ։

Քննչական մարմինների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին՝ Ուսինսկի Միրա փողոցում գտնվող բնակարաններից մեկում։ Ըստ նախաքննության՝ ալկոհոլ օգտագործելու ընթացքում կնոջ և նրա զուգընկերոջ միջև անձնական տարաձայնությունների հողի վրա վիճաբանություն է ծագել։

Վիճաբանության ընթացքում կինը դանակով հարվածել է տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա մահացել է ստացած թափանցող դանակահարության հետևանքով։

Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ թե՛ մեղադրյալը, թե՛ տուժողը վարել են հակասոցիալական կենսակերպ և չարաշահել ալկոհոլը։

Նախաքննության ընթացքում հավաքվել են անհրաժեշտ ապացույցները, և քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment