Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինացի կին է․ France Info

France Info-ն հաղորդում է, որ Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Գերմանիայում բնակվող 30-ամյա ուկրաինուհի է։

«Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի և ուկրաինացի օլիգարխի ու նրա ընտանիքի վիրավորման հիմնական կասկածյալը ուկրաինական ծագում ունեցող կին է։ Նա մոտավորապես 30 տարեկան է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործը ուղևորվել է Ֆրանսիա, ապա իր հանցակիցների հետ փախել է Իտալիա։ Մոնակոյի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել կասկածյալի համար՝ առանց նրա անունը նշելու։

Հարձակումը տեղի է ունեցել Ռևերանդ-պեռ-Լուի-Ֆրոլլա փողոցում երկուշաբթի երեկոյան։ Վիրավորվել է երեք մարդ՝ երկու մեծահասակ և մեկ դեռահաս։ Հանցագործը ռումբով լի պայուսակ է թողել մուտքի դռան մոտ, երբ ընտանիքը մտել է շենք։

Leave a Comment