«Սա ընդամենը սկիզբն է». Ֆոն դեր Լայենը վստահեցնում է, որ կբացվեն Եվրոպայի դռները Հայաստանի գյուղմթերքի համար

Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։ Սա ընդամենը սկիզբն է»,-ասել է նա։

Leave a Comment