Ուզբեկ ֆուտբոլիստը ճանաչվել է աշխարհի առաջնության խմբային փուլի լավագուն գոլի հեղինակ

Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովը ճանաչվել է աշխարհի առաջնության խմբային փուլի լավագուն գոլի հեղինակ։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը, որն անցկացրել էր քվեարկությունը։

Կոնգոյ Դեմոկրատական Հանրապետության թիմի դեմ խաղում (1:3) Էլդոր Շոմուրոդովի խփած գոլը ստացել է ձայների 36 տոկոսը։ Երկրորդ տեղում է Հայիթիի հավաքականի հարձակվող Վիլսոն Իզիդորի գոլը Մարոկկոյի դեմ խաղում (2:4)` 26,5 տոկոս։

Leave a Comment