Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում ավարտվել են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Գյումրիի թիմը՝ Վահե Նազարյան – Կարեն Տիգրանյան զույգը:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Երեւանի թիմը՝ Միլենա Տոնոյան – Ելիզավետա Տոնոյան:

Հայաստանի չեմպիոններն իրավունք ձեռք բերեցին մասնակցել 2026թ. Եվրոպայի ակումբային առաջնության որակավորման առաջին փուլին։

Leave a Comment