Ընդդիմությունը ազատ է կազմել խորհրդարան․ Արտակ Զեյնալյան

«Կուսակցությունները իրենք են որոշում ինչպես վարվել, իրավական մարմինները իրենք են որոշում իրենց օրակարգը։»,- նշում է Սահմանադրական Դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը։

Լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ նույն կերպ ընդդիմությունը ևս կարող է իր մեջ խորհրդարան ձևավորել։

Զեյնալյանը անդրադարձավ նաև 2 դատավորի բացակայությանը՝ նշելով, որ այս պարագայում նիստը կարող է ավելի ծանրաբեռնված ընթանալ, սակայն վստահություն է հայտնել այն որոշմանը, որը կընդունի ՍԴ-ն։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը:  Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

Leave a Comment