Արման Ծառուկյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իրեն չի կարելի համարել լիգայի ամենահարուստ ներկայացուցիչը:

Արմանը UFC-ի մեդիա դեմքերից մեկն է և հայտնի է շքեղության առարկաների՝ թանկարժեք ավտոմեքենաների և ժամացույցների նկատմամբ իր սիրով։ Սակայն, ըստ նրա, պրոմոուշենի այլ մարտիկներ շատ ավելի մեծ եկամուտներ ունեն:

Ո՞վ է ամենահարուստը հարցին Արմանը հետևյալ պատասխանն է տվել:

«Քոնոր Մաքգրեգորը։ Կարծեմ՝ նա միայն վիսկիի վաճառքից 600 միլիոն դոլար է վաստակել։ Գուցե, ի վերջո, ես դառնամ UFC-ի ամենահարուստ մարտիկը, երբ ավարտեմ կարիերաս, բայց այս պահին՝ ընդհանրապես ոչ։ Բայց միևնույն է, ասեմ, որ UFC-ի մարտիկները, ենթադրենք՝ Ալեքս Պերեյրան, ինձնից երկու-երեք անգամ ավելի շատ են վաստակում և՛ UFC-ից, և՛ գովազդներից։ Ջոն Ջոնսը, Իսլամ Մախաչևը…»,- ասել է Արմանը:

Հայ մարտիկին հարց է ուղղվել նաև կողմնակի բիզնես և հարուստ ընտանիք ունենալու մասին:

«Ընտանիքն ընտանիք է: Իսկ ես՝ ես», – պատասխանել է Ծառուկյանը։

Leave a Comment