
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Շտադե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է t-online-ը։ Դեպքի վայրում ընթանում է ոստիկանական լայնածավալ գործողություն։
RTL հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել երիտասարդական հաստատությունում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Մանրամասները և հնարավոր շարժառիթը դեռ հայտնի չեն: