Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիան


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

Ինչպես նշում է գործակալությունը, երկու երկրների առաջնորդները քննարկել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև շարունակվող ջանքերը՝ հասնելու «համապարփակ լուծումների, որոնք կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։

Զրուցակիցները նաև ընդգծել են նավագնացության ազատության ապահովման և տարածաշրջանային լարվածության դեէսկալացիային ուղղված դիվանագիտական ջանքերին աջակցելու կարևորությունը։

Բեն Սալմանը և Մակրոնը նաև քննարկել են երկկողմ համագործակցության ոլորտները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment