Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Բարեղամի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։