2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը

2025 թվականի մարտի 17-ից Հանրապետության Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ, որը 2026 թվականի հուլիսի մեկից կգործի ամբողջ Հանրապետությունում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։ Անապահովության գնահատման նոր համակարգով գործող ընտանեկան կամ սոցիալական նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ չափահասին հավասարեցված անդամի ամսեկան եկամուտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից՝ 35875 դրամից, որը վճարագրական կոմիտեի հրապարակված տվյալներով 2025 թվականի երրորդ եռամսյակի նվազագույն պարենային զամբյուղի չափն է։

Գնահատման նոր համակարգով բոլոր գործընթացները թվայնացված են։ Անապահովության գնահատման նոր համակարգով հիմնական նախապայման է ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների պարտադիր ակտիվացման պահանջը։

Հարգելի քաղաքացիներ, 2026 թվականի հուլիսի մեկից անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչվելու համար դիմումներն ընդունվելու են բացառապես առցանց եղանակով, e-social.am կայքէջի միջոցով, նախապես ստեղծելով անհատական օգտահաշիվ։ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ձեր բնակության վայրը սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Leave a Comment