Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը պարտության մատնեց Անդորրային և կիսաեզրափակչում է․ փոքր երկրների ԵԱ

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին և ապահովեց տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։

Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն էր․ 25 միավոր։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին։

Leave a Comment