Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները


Միջազգային


ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

ԵՄ խորհրդում հիշեցրել են, որ գործող պատժամիջոցները վերաբերում են առևտրին, ֆինանսական ոլորտին, էներգետիկային, երկակի նշանակության տեխնոլոգիաներին, ռուսական նավթի և նավթամթերքների ներմուծմանը։ Սահմանափակումները նաև ներառում են մի շարք ռուսական բանկերի և լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող միջոցներ։


Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ ընդունել նաև լրացուցիչ պատժամիջոցներ։


Leave a Comment