Թուրքիան, Եգիպտոսը և Ադրբեջանը համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել

Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ 2026» միջազգային մարտավարական ռազմաօդային զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ Կոնիայում անցկացվող զորավարժություններում Ադրբեջանը ներկայանում է Սու-25 գրոհային ինքնաթիռներով, ինչպես նաև ՌՕՈՒ-ի օդաչուներով և տեխնիկական անձնակազմով։ Զորավարժությունների հիմնական նպատակն է «զարգացնել մասնակից ռազմաօդային ուժերի միջև փոխադարձ համագործակցությունը, փոխանակել փորձը և ընդլայնել գործառնական հնարավորությունները»։

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Եգիպտոսի զինվորականներ։ Ադրբեջանը մասնակցում է երկու Սու-25 գրոհային ինքնաթիռով, իսկ Եգիպտոսը ուղարկել է հինգ F-16 կործանիչ։

Հունիսի կեսերին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ հատուկ նշանակության զորքերի զորավարժություններ էին տեղի ունեցել։

Leave a Comment