Հայ շախմատիստների արդյունքները պատանեկան աշխարհի գավաթի մրցաշարի 8-րդ տուրից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ավարտին մնացել է երեք խաղափուլ:

8 խաղափուլից հետո մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 9-15-րդ տեղերը։

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը և Դավիթ Մելքոնյանը ունեն 5.5-ական միավոր և բաժանում են 11-20-րդ տեղերը։

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Էլինա Ռոստոմյանը ունի 5 միավոր և կիսում է 16-րդ տեղը։

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Ադամյանը ունի 5 միավոր և կիսում է 21-րդ տեղը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանը և Մանվել Վարդանյանը ունեն 5-ական միավոր և կիսում են 23-րդ տեղը։

Leave a Comment