Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է թույլատրել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային նոր զենքի մատակարարումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, հնարավոր է՝ այդ թվում՝ F-35 կործանիչների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ այո», – ասել է նա Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նման որոշման հնարավորության մասին հարցին։

«Նա ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ իրենց ՆԱՏՕ-ի անդամ չեն համարում, բայց նա այդպիսին է», – հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment