Կփոխվեն ազգային անվտանգության մարմիններում ծառայության թեկնածուների առողջական պահանջները. ի՞նչ է առաջարկվում

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Հավելված

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2026թ․ ___________ «____»-ի

N _____- Ն հրամանի

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Կետ Հիվանդությունների և ախտաբանական վիճակների անվանումը, հիվանդությունների միջազգային դասակարգման ծածկագրերը, գործառույթների խանգարումների աստիճանները Սյունակներ և փորձաքննության եզրակացություններ***
1-ին սյունակ 2-րդ սյունակ 3-րդ սյունակ
1 2 3 4 5
ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մտավոր հետամնացություն, ուսման (գրագիտության) հետ կապված խնդիրներ (F70-F79, Z55)
ա) չափավոր, խորը, ծանր արտահայտված ձևեր և մտավոր այլ հետամնացություններ, F H F
բ) թեթև աստիճանի և չճշտված մտավոր հետամնացություններ՝ վարքի և հարմարվողականության խանգարումներով, F H F
գ) թեթև աստիճանի և չճշտված մտավոր հետամնացություններ՝ առանց վարքի և հարմարվողականության խանգարումների, ինչպես նաև ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակներ (ուսուցանման և գրագիտության հետ կապված

խնդիրներ):

F H F
2. Օրգանական, ներառյալ ախտանշային, հոգեկան խանգարումներ (F00-F09)
ա) խիստ արտահայտված խանգարումներ, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ, անձնային խանգարումներ` պսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական խանգարումներ, F H F
բ) անցողիկ, կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական կամ ախտանշային բնույթի խանգարումներ (բուժում պահանջող), F H F
գ) անցողիկ, կարճատև փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական կամ ախտանշային բնույթի խանգարումներ՝ բարենպաստ ընթացքով, որոնք բուժումից հետո ավարտվում են թեթև

ասթենիկ վիճակով,

F H F
դ) բուժումից հետո լավացմամբ ավարտված օրգանական ծագման կամ ախտանշային հոգեկան խանգարումներ: F H F
3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29, բացի F-23)
Շիզոֆրենիա (անկախ ձևից, ընթացքից, ելքից), քրոնիկական զառանցանքային խանգարումներ, շիզոաֆեկտիվ խանգարումներ, շիզոտիպային խանգարումներ: F H F
4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
ա) հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումներ (երկբևեռ աֆեկտիվ խանգարումներ, հետադարձ դեպրեսիվ խանգարումներ), երկարատև ռեմիսիայով ընթացող աֆեկտիվ խանգարումներ, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդներ` փսիխոտիկ խանգարումներով, չափավոր դեպրեսիվ էպիզոդ` ձգձգվող ընթացքով, տրամադրության քրոնիկական խանգարումներ, F H F
բ) թեթև արտահայտված եզակի մանիակալ և դեպրեսիվ էպիզոդներ, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդներ /բուժում կամ

դիտարկում պահանջող/,

F H F
գ) տարած թեթև արտահայտված, կարճատև, եզակի մանիակալ և դեպրեսիվ էպիզոդներ, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդներ` առանց փսիխոզի, բուժումից և կայուն լավացումից հետո: F H F
5. Սուր և անցողիկ պսիխոտիկ խանգարումներ (ներառում է պարանոիդ և պոլիմորֆ, պսիխոնևրոտիկ ռեակցիաներ, պսիխոգեն պարանոիդ պսիխոզ, ռեակտիվ պսիխոզներ, զառանցանքային բռնկումներ և այլն) (F23)
ա) ձգձգվող ընթացքով, երկարատև բուժման ֆոնի վրա ռեմիսիայի բացակայությամբ ընթացող դեպքեր, F H F
բ) կարճատև և բարենպաստ ընթացքով դեպքեր (բուժում կամ դիտարկում պահանջող), F H F
գ) կարճատև և բարենպաստ ընթացքով դեպքեր բուժումից հետո, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացմամբ: F H F
6. Վարքային համախտանիշներ, պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով (F50-59)
ա) չափավոր արտահայտված խանգարումներ կամ երկարատև ասթենիկ վիճակներ, F H F
բ) թեթև արտահայտված խանգարումներ (բուժում կամ դիտարկում պահանջող), F H F
գ) թեթև արտահայտված կարճատև խանգարումներ, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացմամբ: F H F
7. Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ, հակազդումներ, հարմարվողականության խանգարումներ, ակցենտուացիաներ, վարքային և էմոցիոնալ խանգարումներ՝ դեռահասության տարիքում սկսվող (F40- F48, F90-98, Z73)
ա) կայուն հիվանդագին արտահայտություններով, հաճախակի սրացումներով, բուժմանը դժվար ենթարկվող դեպքեր, F H F
բ) չափավոր արտահայտված, երկարատև հիվանդագին արտահայտություններով դեպքեր, հարմարվողականության խանգարումներ, ինչպես նաև կրկնվող իրավիճակային, անձնային և փսիխոպաթանման ռեակցիաներ, անձի նևրոտիկ զարգացում, F H F
գ) թեթև և կարճատև հոգեկան գործունեության խանգարումներ (կոմպուլսիվ, օբսեսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի, անձնային, իրավիճակային, դեզադապտացիոն և այլ տիպի ռեակցիաներ), F H F
դ) կարճատև և բարենպաստ ընթացքով դեպքեր (բուժում կամ դիտարկում պահանջող), F H F
ե) տարած թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան գործունեության խանգարումներ, էմոցիոնալ և վեգետատիվ բնույթի խանգարումներ, որոնք ենթարկվել են բուժման և ավարտվել են առողջացմամբ: F H F
8. Հասուն անձի խանգարումներ և մեծահասակի վարքի խանգարումներ, զարգացման ընդհանուր խանգարումներ (F60-F69, F84)
Արտահայտված, կոմպենսացիայի չենթարկվող վարքային խանգարումներ, դեկոմպենսացիաներով կամ կոմպենսացված անձի խանգարումներ և սեռական նույնացման նախընտրության, զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումներ: F H F
9. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով
(F10-F19)
ա) քրոնիկական փսիխոտիկ խանգարումներ, անձի արտահայտված փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, F H F
բ) սուր պսիխոտիկ խանգարումներ` անձի չափավոր կամ թեթև արտահայտված փոփոխություններով, կախվածության համախտանիշ,դադարեցման վիճակներ և այլ բարդություններ, վնասակար հետևանքներ (սոմատիկ և հոգեկան)՝ հոգեակտիվ նյութերի գործածմանհետևանքով, F H F
  գ) հոգեակտիվ նյութերի չարաշահում (կրկնակի օգտագործում առանց կախվածության համախտանիշի), որոնք զուգորդվում են հոգեկան և ֆիզիկական հետևանքներով, բուժումից հետո, F H F
դ) էպիզոդիկ օգտագործում, որոնք չեն առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանձին ախտանիշներ), եզակի տարած սուր թունավորում՝ բուժումից հետո: F H F
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
10. Էպիզոդիկ և պարօքսիզմալ խանգարումներ (G40-G42, G47)
ա) հաճախակի նոպաներով կամ արտահայտված հոգեկան խանգարումների առկայությամբ, F H F
բ) հազվադեպ նոպաներով, նոպայից դուրս` առանց հոգեկան խանգարումների, F H F
գ) ըստ անամնեզի: F H F
11. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ, վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդություններ և նյարդային համակարգի այլ հիվանդություններ (G43-G46, I60-I69, R55, G90- G90.9)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) առանց գործառույթների խանգարման կամ աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H C
12. Կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ և վարակիչ-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր վարակների, սուր և քրոնիկական ինտոքսիկացիաների ժամանակ (G00- G09, A17, A80-89)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով կամ զարգացող ընթացքով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով կամ առանց դրա, A G A
դ) վիճակ սուր հիվանդությունից հետո՝ առանց օրգանական ախտահարման երևույթների և գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H C
13. Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ (T90, 91.3, 98.1)
ա) գործառույթների զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված

խանգարումով կամ առանց խանգարման,

A G A
դ) վիճակ սուր, բաց կամ փակ վնասվածքից հետո` առանց օրգանական ախտահարման երևույթների և գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H C
14. Կենտրոնական նյարդային համակարգի արատներ, օրգանական զարգացող հիվանդություններ և այլն (G10-G13, G20-G26, G30-G32, G35- G37, G70-G73, G80-G83, G90-G99, C70-C72, D32, D33, Q00- Q07)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով և արագ զարգացող ընթացքով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով և դանդաղ զարգացող ընթացքով, F** H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով՝ առանց հարաճուն ընթացքի կամ առանց գործառույթների խանգարման կամ կլինիկական դրսևորումների: A H A
15. Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ (T90.3, T92.4, T93.4)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F** H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով կամ առանց խանգարման, A G A
դ) վիճակ պերիֆերիկ նյարդերի վնասվածքից կամ վիրահատությունից հետո՝ գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H D
16. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ (G50-G59, G60-G64)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով կամ արագ զարգացող ընթացքով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով կամ դանդաղ զարգացող ընթացքով, F** H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով կամ մնացորդային երևույթներ՝ առանց գործառույթների խանգարման, A G A
դ) մնացորդային երևույթներ սուր հիվանդություններից հետո՝ գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H D
ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17. Ֆիզիկական ինֆանտիլիզմ (թերզարգացում)
ա) Հասակը՝ 150սմ-ից ցածր, քաշը՝ 43կգ-ից պակաս, F H F
բ) հասակը` 150սմ -155 սմ, քաշը՝ 43-45կգ: B H B
18. Վիճակ` տարած վարակային, մակաբուծային հիվանդություններից հետո(А00-А09, А20-А28, А31- А49, А68, А69.2, А75-А79, А90-А99, В00-В09, B20-В34, В50-В64, В65-В83, В99)
ա) գործառույթների ժամանակավոր խանգարումներով, F** H D
բ) կլինիկոլաբորատոր լավացումից հետո, առանց գործառույթի խանգարման: A G A
19. Քրոնիկ վարակային հիվանդություններ
ա) բուժմանը դժվար ենթարկվող՝ ծանր բարդություններով, F H F
բ) բուժմանը դժվար ենթարկվող կամ կայուն վարակակիրներ, F H F*
գ) առաջին անգամ հայտնաբերված կամ ոչ կայուն վարակակիրներ, F** H D
դ) կլինիկոլաբորատոր լավացումից հետո, առանց գործառույթի խանգարման: B G A
20. Ներզատիչ համակարգի և նյութափոխանակության հիվանդություններ (E00-E90)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) վիճակ` սուր հիվանդություններից հետո, գործառույթների ժամանակավոր խանգարումով, F** H D
ե) 3-րդ աստիճանի ճարպակալում ՖԶԻ՝ 40,0-43.9 կգ/մ2, սուբկլինիկական հիպոթիրեոզ (ԹԽՀ մինչև 10 մկ ՄՄ/մլ): B H B
21. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, իմունային համակարգի առանձին խանգարումներ (D50-D53, D55-D77)
ա) արագ զարգացող հիվանդություններ` անկախ գործառույթների խանգարումից, ինչպես նաև դանդաղ զարգացող հիվանդություններ` գործառույթների արտահայտված խանգարումով, F H F
բ) դանդաղ զարգացող հիվանդություններ` գործառույթների չափավոր կամ աննշան արտահայտված խանգարումով, հազվադեպ

սրացումներով,

F H F*
գ) գործառույթների ժամանակավոր խանգարումներ՝ տարած ոչ համակարգային արյան հիվանդություններից հետո և /կամ/ վիճակներ բուժումից հետո, F** H D
դ) վիճակներ ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդություններից հետո, լրիվ կլինիկոլաբորատոր ռեմիսիայի փուլում, առանց գործառույթների խանգարման: B G A
22. Էկզոգեն սուր կամ քրոնիկական ինտոքսիկացիաների սրացումների կամ ազդեցությունների հետևանքներ, ալերգիկ հիվանդություններ (Т51-Т78, Т96, Т97)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների ժամանակավոր խանգարումներ` սուր ինտոքսիկացիաներից կամ ազդեցություններից հետո, ստացիոնար բուժում չպահանջող մնացորդային երևույթներ, F** H D
դ) վիճակ` տարած էկզոգեն սուր ինտոքսիկացիաների, ինֆեկցիաների կամ այլ գործոնների ազդեցություններից հետո: A G A
23. Տուբերկուլոզ (А15, А16, А18, А19)
ա) ակտիվ (առաջընթաց)՝միկոբակտերիայի արտազատմամբկամ թոքահյուսվածքի քայքայմամբ, ինչպես նաև վիրահատությանհետևանքները և սպիականփոփոխությունները՝ օրգանհամակարգերի գործառույթի զգալիխանգարումով, F H F
բ) ակտիվ՝ առանց միկոբակտերիայի արտազատման և քայքայման, ինչպես նաև վիրահատության հետևանքները և սպիական փոփոխությունները՝ օրգան համակարգերի գործառույթի չափավոր խանգարումով առանց միկոբակտերիայի արտազատման, F H F
գ) ոչ ակտիվ՝ օրգան համակարգերի գործառույթի աննշան խանգարումով կամ առանց խանգարման, F H F*
դ) վիճակ բուժումից հետո` առանց մնացորդային երևույթների: A G A
24. Թոքերի, շնչառական ուղիների, թոքամզի ոչ տուբերկուլոզային բնույթի քրոնիկական հիվանդություններ, զարգացման արատներ և սուր հիվանդություններից հետո կայուն մնացորդային երևույթներ (J 40-J 99, բացի J 45)
  ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) հաճախակի սրացումներով կամ գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով և հազվադեպ սրացումներով, B H A
դ) գործառույթների ժամանակավոր խանգարումով, ստացիոնար բուժում չպահանջող, սուր հիվանդությունների մնացորդային

երևույթներով ուղեկցվող վիճակներ:

F** H D
25. Բրոնխիալ ասթմա (J45)
ա) ծանր ձևեր` հաճախակի նոպաներով, F H F
բ) միջին աստիճանի ծանրության տեսակներ, F H F*
գ) թեթև աստիճանի ծանրության տեսակներ` հազվադեպ նոպաներով, B H B
դ) նոպաների բացակայություն 1 և ավելի տարիների ընթացքում, առանց բրոնխոլայնիչների օգտագործման: B H A
26. Սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ (I00-I09, I34-I52) (I20-I25)
ա) արյան շրջանառության զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) արյան շրջանառության չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) արյան շրջանառության աննշան խանգարումով, F H B
դ) առանց հեմոդինամիկայի (արյան շրջանառության) խանգարումների, B H A
ե) վիճակ` սիրտանոթային համակարգի սուր հիվանդություններից, ինչպես նաև ստացիոնար բուժում չպահանջող և ժամանակավոր բնույթ կրող արյան շրջանառության և սրտի ռիթմի խանգարումներից հետո: F** H D
27. Զարկերակային գերճնշում (I10-I15)
ա) III շրջան, F H F
բ) II շրջան, F H F*
գ) I շրջան` ուղեկցվող ակնահատակի փոփոխություններով, սրտամկանի հիպերտրոֆիայի նախանշաններով, F H B
դ) նախահիպերտենզիա կամ բարձր նորմալ զարկերակային ճնշում: B H A
28. Սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիա (հիմնական կոդեր G90.8, G90.9, հարակից կոդեր R00, R00.1, R00.2, R00.8, R06.4, R06.8, R 50.9, R53.1, R55, I49.8, I95.1)
ա) կայուն խիստ արտահայտված խանգարումներով, F H F*
բ) կայուն չափավոր արտահայտված խանգարումներով, B H A
գ) աննշան արտահայտված խանգարումներով: A G A
29. Պարբերական հիվանդություն (Е85,0)
ա) նոպաներով և բարդացած երիկամի ամիլոիդոզով, F H F
բ) նոպաներով՝ առանց ներքին օրգանների ախտահարման, F** H F*
գ) ըստ անամնեզի: A G A
30. Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ և զարգացման արատներ (К20-К23, К25-К28, К29-К31, К35-К38, К50-К52, К55-К63, К65-К67, К70К77, К80К87, К90-К93)
ա) գործառույթների զգալիարտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) վիճակ` սուր հիվանդություններից հետո,    F** H D
ե) բարորակ հիպերբիլիռուբինեմիա: B H B
31. Երիկամների գլոմերուլյար, տուբուլինտերստիցիալ հիվանդություններ, երիկամային անբավարարություն (N01-N08, N10, N11.8, N11.9, N12, N14-N16, N18-N19, N26)
ա) քրոնիկական երիկամային հիվանդություն՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ փուլեր, F H F
բ) քրոնիկական երիկամային հիվանդություն՝ 2-րդ փուլ, F H F*
գ) վիճակ` սուր հիվանդություններից հետո, ստացիոնար բուժում չպահանջող, ժամանակավոր բնույթ կրող,   F** H D
դ) վիճակ` սուր հիվանդություններից հետո, առանց գործառույթի խանգարման: A G A
32. Շարակցական հյուսվածքի հիվանդություններ, հոդերի և ողնաշարի բորբոքային հիվանդություններ, շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ, համակարգային վասկուլիտներ, շարակցական հյուսվածքի զարգացման ժառանգական հիվանդություններ (М00-М03, М05-М14, М30-М36, М45)
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, կայուն և արտահայտված փոփոխություններով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով և հաճախակի սրացումներով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով և հազվադեպ սրացումներով, B H A
դ) ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդություններից հետո վիճակներ:   F** H D
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
33. Մաշկի սպիներ
ա) հաճախակի խոցոտվող կամ շարժումներն զգալի չափով սահմանափակող, կամ հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն

զգալի խանգարող,

F H F
բ) շարժումները չափավոր սահմանափակող, կամ հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն չափավոր խանգարող, F** H B
գ) շարժումներն աննշան սահմանափակող, կամ հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն աննշան խանգարող, B H A
դ) հիվանդության, վնասվածքի պատճառով կամ վիրահատությունից հետո չամրացած,    F** H D
ե) հագուստ, կոշիկ կամ հանդերձանք կրելուն չխանգարող: A G A
34. Կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, հետորովայնամզային տարածքի օրգանների վնասվածքների կամ վիրաբուժական միջամտությունների հետևանքներ (К20-К23, К35-К38, К50- К52, К55-К63, К65-К67) (К25-К28) (К29-К31, К70-К77, К80-К87, К90-К93) (К40-К46)
ա) գործառույթների զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B G A
դ) ստացիոնար բուժում չպահանջող, գործառույթների ժամանակավոր խանգարումով:   F** H D
35. Գանգի ոսկրերի վնասվածքների հետևանքներ, բնածին զարգացման արատներ՝ առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների (S02.0, S02.1, Т90,2)
ա) օտար մարմին գանգի խոռոչում, գանգի կամարի ոսկրերի զգալի (20սմ2-ից ավելի) արատ՝ փոխակայված պլաստիկ նյութով կամ 8սմ2-ից ավելի, բայց պլաստիկ նյութով չփոխակայված, F H F
բ) գանգի ոսկրերի արատ մինչև 20սմ2 մակերեսով` փոխակայվածպլաստիկ նյութով կամ մինչև8սմ2 մակերեսով` չփոխակայված կամ

ամուր շարակցահյուսվածքային սպիով:

F H F*
36. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ (М40-М43, М46-М49, М50-М54)
ա) գործառույթների զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) օբյեկտիվ տվյալների առկայություն՝ առանց գործառույթի խանգարման, A G A
ե) գործառույթի ժամանակավոր խանգարումով:   F** H D
37. Զարգացման արատների, վնասվածքների և հիվանդությունների հետ կապված` կոնքի ծռվածություն կամ այլ ձևախախտումներ (M55)
ա) գործառույթների զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H B
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) կոնքի վնասվածքներ՝ առանց գործառույթի խանգարման: A G A
38. Ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատներ, վնասվածքներ, դրանց հետևանքներ և քրոնիկական հիվանդություններ (М15-М19, М20-М25, М60-М63, М65-М68, М80-М85, М86-М90, М91-М94) (S12, S22, S32, S42, S52, S72, S82, Т91.1, Т91.2, Т92.1, Т93.1, Т93.2)
ա) գործառույթի զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթի չափավոր արտահայտված

խանգարումով,

F H F*
գ) գործառույթի աննշան արտահայտված խանգարումով, B G A
դ) հենաշարժիչ ապարատի գործառույթի ժամանակավոր խանգարում` վնասվածքից կամ վիրահատությունից հետո, չամրացած ոսկրային կոշտուկ,    F** H D
ե) առանց գործառույթի խանգարման: A G A
39. Վերջույթների գործառույթը խանգարող ծռվածություն կամ կարճություն (М21.7 М21.9)
ա) ձեռքի 8սմ և ավելի կարճություն կամ ոտքի 3.5սմ-ից ավելի կարճություն, F H F
բ) ձեռքի 5-ից մինչև 8սմ կամ ոտքի 2սմից մինչև 3,5սմ կարճություն, ոտքերի արտահայտված ծռվածություն, F** H F*
գ) ձեռքի մինչև 5սմ կամ ոտքի մինչև 2սմ կարճություն: B H A
40. Խոշոր հոդերի հին կամ սովորույթային հոդախախտումներ (S43, S48)
ա) հաճախակի, աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, F H B
բ) հազվադեպ, զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: B H A
41. Ձեռքերի մատների, դաստակների ձևախախտումներ և արատներ (М20-М21.3, М21.5)
ա) մեկ ձեռքի I-II մատների բացակայություն` պրոքսիմալ միջֆալանգային հոդերի մակարդակով կամ I կամ II մատի բացակայություն` դաստակաֆալանգային հոդի մակարդակով, ցանկացած երկու մատի բացակայություն` դաստակաֆալանգային (հիմնային) հոդերի մակարդակով, ցանկացած երեք մատի բացակայություն` պրոքսիմալ միջֆալանգային հոդերի մակարդակով, F H F*
բ) III-IV եղնգային ֆալանգների բացակայություն, IV-V մատների բացակայություն` միջֆալանգային հոդերի մակարդակով, III, IV, V մատներից որևէ մեկի բացակայություն` դաստակաֆալանգային հոդի մակարդակով: B H A
42. Ոտքերի մատների արատներ (M20)
ա) երկու ոտքի մատների բացակայություն կամ սերտաճում, առաջին մատի բացակայություն, F H F
բ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու զգալի արտահայտված խանգարումով, F** H F*
գ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու չափավոր արտահայտված, B H A
դ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու աննշան արտահայտված խանգարումով: A G A
43. Ոտնաթաթի ձևափոխում (М21, Q66, բացի М21.7)
ա) խիստ արտահայտված անատոմիական

փոփոխություններով,

F H F
բ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու զգալի արտահայտված խանգարումով, F** H F*
գ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու չափավոր արտահայտված խանգարումով, B H A
դ) քայլքի և ստանդարտ զինվորական կոշիկ կրելու աննշան արտահայտված խանգարումով: A G A
44. Վերջույթի բացակայություն և ամպուտացիա` ցանկացած մակարդակով (Z89) F** H F*
45. Խպիպ (Е04)
ա) մոտ տեղակայված օրգանների գործառույթների խանգարում առաջացնող, F H F*
բ) ստանդարտ զինվորական հագուստ կրելը դժվարացնող,   F** H F*
գ) ստանդարտ զինվորական հագուստ կրելըչդժվարացնող` էնդոկրին խանգարումների բացակայությամբ: A G A
46. Չարորակ նորագոյացություններ
ա) ենթակա չեն արմատական հեռացման, ունեն հեռակա մետաստազներ, F H F
բ) արմատական հեռացման հետևանքներ` առանց մոտակա և հեռակա մետաստազների: F H F*
47. Բարորակ նորագոյացություններ
ա) օրգանների գործառույթների խիստ խանգարում առաջացնող կամ գլխի, մարմնի և վերջույթների շարժումներն զգալիորեն խանգարող, F H F
բ) ստանդարտ զինվորական հագուստ կրելը դժվարացնող կամ օրգանների գործառույթները չափավոր աստիճանի խանգարող,   F** H F*
գ) օրգանների գործառույթներն աննշան աստիճանի խանգարող, B H A
դ) վիճակ բժշկական միջամտությունից հետո՝ գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H D
48. Աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդություններ, բնածին արատներ, վնասումների հետևանքներ և հետվիրահատական վիճակներ (I70-I79, I80-I89 բացի I84)
ա) արյան կամ ավշային շրջանառության և/ կամ օրգանների կամ վերջույթների գործառույթների զգալի արտահայտված խանգարումով, F H F
բ) արյան կամ ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) արյան կամ ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների աննշան արտահայտված խանգարումով, B H A
դ) արյան կամ ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների ժամանակավոր խանգարումով,   F** H D
ե) Պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում: B H B
49. Աճուկային, ազդրային, հետվիրահատական և այլ ճողվածքներ (К40-К46)
ա) կրկնվող կամ շատ մեծ՝ քայլքը դժվարացնող կամ ներքին օրգանների գործառույթները զգալի աստիճանի խանգարող, F H F*
բ) գործառույթի ժամանակավոր խանգարումով,   F** H D
գ) քայլքը չդժվարացնող և ներքին օրգանների գործառույթները չխանգարող, B H A
դ) բժշկական միջամտությունից հետո առանց գործառույթի խանգարման: A G A
50. Ուղիղ աղիքի բոլոր շերտերի արտանկում (K62.2, K62.3)
ա) ուղիղ աղիքի բոլոր շերտերի արտանկում 2-րդ և 3-րդ աստիճանի անբավարարությամբ, F H F
բ) ուղիղ աղիքի բոլոր շերտերի արտանկում 1-ին աստիճանի անբավարարությամբ: F H F*
51. Ոչ բնական հետանցք, anus praeter naturalis, որովայնի պատի աղիքային խուղակ, հետանցքի նեղացում, սեղմամկանի անբավարարություն (K62.4, R15) F H F
52. Քրոնիկական պարապրոկտիտ (K60, K61, K62.8, K62,9)
ա) կայուն կամ հաճախ բացվող խուղակներով, հաճախակի սրացումներով, F H F*
բ) ոչ կայուն կամ երբեմն բացվող խուղակներով, հազվադեպ սրացումներով, B H A
գ) կրկնվող սուր ընթացքով՝ առանց արտաքին խուղակի առաջացման, A H A
դ) բժշկական միջամտությունից հետո գործառույթների ժամանակավոր խանգարումով:   F** H D
53. Թութք (I84)
ա) հաճախակի արյունահոսությամբ և երկրորդային սակավարյունությամբ,    F** H D
բ) հանգույցների արտանկումով, B H A
գ) վիճակ հաջող բուժումից հետո` հազվադեպ սրացումներով: A G A
54. Վերին միզային ուղիների զարգացման արատներ, ուրոդինամիկայի խանգարումներ (հիդրոնեֆրոզ), միզային համակարգի բորբոքումներ (օբստրուկտիվ պիելոնեֆրիտ), միզաքարային հիվանդություն, երիկամների և միզուղիների այլ հիվանդություններ, ցիստիտ, միզապարկի այլ հիվանդություններ, միզուկի ոչ սպեցիֆիկ բորբոքում, միզուկի նեղացում և այլ հիվանդություններ, (N11.0, N11.1, N13, N20-N23, N25-N29 բացի N26, N30-N39)
ա) գործառույթի խիստ արտահայտված խանգարումով, F H F
բ) գործառույթի չափավոր արտահայտված խանգարումով, F H F*
գ) գործառույթի աննշան արտահայտված խանգարումով, B G A
դ) ժամանակավոր բնույթի, առանց գործառույթի խանգարման, ստացիոնար բուժման կարիք չունեցող, A G A
ե) գործառույթի ժամանակավոր խանգարում:   F** H D
55. Գիշերամիզություն (N39.3, N39.4, F98.0, R32)
ա) հաստատված և առանց նյարդային կամ միզասեռական համակարգի և հոգեբուժական հիվանդությունների ախտանիշների, F H F
բ) ըստ անամնեզի: A G A
56. Ստորին միզուղիների և արական սեռական օրգանների հիվանդություններ, այդ թվում՝ բնածին (N40-N51, N62)
ա) գործառույթի զգալի խանգարումով, F H F
բ) գործառույթի չափավոր խանգարումով, F H F*
գ) ախտահարման օբյեկտիվ տվյալների առկայությամբ գործառույթի աննշան խանգարումով կամ առանց խանգարման, A G A
դ) գործառույթի ժամանակավոր խանգարումով: F** H D
57. Ամորձու թաղանթների և սերմնալարի ջրգողություն (I86,1 N43)
ա) խիստ արտահայտված, քայլքը դժվարացնող, F H F*
բ) ախտահարման օբյեկտիվ տվյալների առկայությամբ գործառույթի աննշան խանգարումով կամ առանց խանգարման, A G A
գ) բժշկական միջամտությունից հետո, գործառույթների ժամանակավոր խանգարումով: F** H D
58. Ամորձիների բացակայություն (Q55,0)
ա) երկու ամորձու տեղակայում որովայնի խոռոչում կամ բացակայությունը, միակ ամորձի, F H F
բ) երկու ամորձու տեղակայում աճուկային խողովակներում, դրանց տեղակայումը ներքին աճուկային օղից վեր, F H F*
գ) մի ամորձու տեղակայումը աճուկային խողովակից ցած, մյուսի նորմալ տեղակայման դեպքում: A G A
ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
59. Քրոնիկական թարախային մեզա տիմպանիտներ կամ էպիտիմպանիտներ` երկկողմանի կամ միակողմանի (H66) F H F*
60. Կպումային օտիտներ, օտիտի կայուն, մնացորդային երևույթներ (տարածված սպիներ, թմբկաթաղանթի երկու կամ միակողմանի թափածակում և այլն) (Н65-Н75) A G A
61. Վեստիբուլյար ապարատի գործառույթի խանգարում (Н81)
ա) կայուն խիստ արտահայտված վեստիբուլյար, վեգետատիվ խանգարումներ, F H F
բ) ոչ կայուն, հազվադեպ սրացող վեստիբուլյար, վեգետատիվ խանգարումներ, F H F*
գ) վեստիբուլյար գրգռիչների նկատմամբ խիստ արտահայտված զգայունություն: B H A
62. Կայուն խլություն, խուլհամրություն (Н80, Н90, Н91, Н93, Н94)
ա) կայուն խլություն երկու ականջումկամ խուլհամրություն, F H F
բ) կայուն խլություն մեկ ականջում 71-90 db: F H F*
63. Լսողության իջեցում (H90 H91)
ա) երկու ականջի նեյրոսենսոր IV (71-90 db) աստիճանի ծանրալսություն, F H F
բ) երկու ականջի III (56-70 db) կամ II (41-55db) աստիճանի ծանրալսություն, մեկ ականջում՝ III, մյուս ականջում՝ I կամ II աստիճանի ծանրալսություն, F** H F*
գ) I (26-40 db) աստիճանի ծանրալսություն երկու ականջում կամ մեկ ականջում՝ II, մյուս ականջում՝ I աստիճանի ծանրալսություն, ինչպես նաև միակողմանի ծանրալսություն՝ II կամ III աստիճանի: B H B
64. Ականջի կամ հարքթային խոռոչների բարոֆունկցիայի կայուն խանգարում A G A
65. Հարքթային խոռոչների քրոնիկական հիվանդություններ (J32)
ա) պոլիպոզ կամ թարախային, F** H F*
բ) ոչ թարախային, կիստոզ: A G A
66. Խիստ արտահայտված նեխած հարբուխ (օզենա) (J30-J35) բացի (J32) F H F
67. Քրոնիկական դեկոմպենսացված (թունաալերգիկ) տոնզիլիտ (J35,0) A G A
68. Խոսքի արատներ, ձայնագոյացման խանգարումներ (F98.5, R47R49)
ա) խոսքային ամբողջ ապարատն ընդգրկող բարձր աստիճանի կակազություն` շնչառության խանգարումով և արտահայտված նյարդային երևույթներով, խոսքն անհասկանալի դարձնող թլվատություն, F H F
բ) խոսքը ոչ լրիվ հասկանալի դարձնող չափավոր կակազություն կամ թլվատություն, F** H F*
գ) թույլ արտահայտված կակազություն: B H A
69. Ականջի և վերին շնչառական ուղիների սուր վնասվածքների, հիվանդությունների և վիրահատությունների հետևանքներ, երբ օրգանների գործառույթները լիովին չեն վերականգնվել, և վիճակներ վիրահատական բուժումից հետո
ա) գործառույթի ժամանակավոր խանգարումներով,    F** H D
բ) աննշան արտահայտված կամ առանց գործառույթի խանգարման: A G A
ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
70. Դիմածնոտային շրջանի հյուսվածքների և օրգանների բնածին ու ձեռքբերովի արատներ, ձևախախտումներ ու հիվանդություններ (К07К11, К14)
ա) շնչառական, ծամելու, թքարտադրության գործառույթների խիստ արտահայտված խանգարումով, F** H F*
բ) շնչառական, ծամելու, թքարտադրության գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով, A G A
գ) շնչառական կամ թքարտադրության գործառույթների աննշան արտահայտված խանգարումով: A G A
71. Ադենտիա
ա) 10 և ավելի ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ դրանց փոխարեն հանովի պրոթեզ, 8 սեղանատամի բացակայություն մեկ ծնոտի վրա, 4 սեղանատամի բացակայություն վերին ծնոտի վրա` մի կողմից և նույնքան սեղանատամների բացակայություն ստորին ծնոտի վրա` մյուս կողմից կամ դրանց փոխարեն հանովի պրոթեզ, F H A
բ) 4 և ավելի ֆրոնտալ ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ երկրորդ կտրիչի, ժանիքի և առաջին փոքր աղորիքի բացակայություն (կողք կողքի), երբ հնարավոր չէ դրանց փոխարինել անշարժ պրոթեզով: A G A
72. Ատամների, պարոդոնտի և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ
ա) միջին և ծանր աստիճանի տարածուն պարոդոնտիտ, ստոմատիտ, գինգիվիտ և բերանի լորձաթաղանթի, թքագեղձերի և լեզվի այլ հիվանդություններ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով, բուժման դժվար են ենթարկվում,  F** H A
բ) թեթև աստիճանի պարոդոնտիտ, ստոմատիտ, գինգիվիտ և բերանի լորձաթաղանթի, թքագեղձերի և լեզվի այլ հիվանդություններ, A G A
գ) բազմաթիվ ատամների բարդացած ոսկրափուտ (կարիես):  F** H A
73. Դիմածնոտային շրջանի վնասվածքների, հիվանդությունների, վիրահատությունների հետևանքներ
ա) գործառույթի ժամանակավոր խանգարումներով,   F** H D
բ) աննշան արտահայտված կամ առանց գործառույթի խանգարման: A G  
ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
74. Կոպերի սերտաճում միմյանց կամ ակնագնդի հետ, որը խանգարում է աչքի շարժումներին կամ տեսողությանը, կոպերի ներանկում կամ թարթիչների աճ դեպի ակնագունդ, որը գրգռում է աչքը, աչքի գործառույթը խանգարող կոպերի արտանկում, կոպերի սպիական ձևախախտում կամ դիրքի անբավարարություն, որոնք հանգեցնում են եղջերաթաղանթի ծածկման խանգարմանը, կայուն լագօֆթալմ (H00-H02, H13.3)
ա) երկու աչքում կոպերի դիրքի խիստ արտահայտված անբավարարություն (բացի պտոզը), F H F
բ) երկու աչքում վերին կոպերի զգալի իջեցում կամ կոպերի դիրքի այլ, խիստ արտահայտված արատներ մեկ աչքում կամ չափավոր

արտաhայտված` երկու աչքում,

F** H F*
գ) մեկ աչքի վերին կոպի կայուն, չափավոր իջեցում կամ կոպերի դիրքի այլ անբավարարություն մեկ աչքում՝ վիրահատական բուժման ցուցումների բացակայության դեպքում: A H A
75. Խիստ արտահայտված հաճախակի սրացող խոցային բլեֆարիտներ, ինչպես նաև խրոնիկ կոնյուկտիվիտներ պտկիկների գերաճով և հյուսվածքի ենթալորձային շերտի ինֆիլտրացիայով (H01.0, H10, H11)
ա) չբուժվող, F H F*
բ) բուժելի:    F** H A
76. Մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի հիվանդություններ (H04)
ա) չբուժվող, F H F*
բ) բուժելի:    F** H A
77. Ակնաշարժ մկանների հիվանդություններ, ակնագնդերի համագործակցված շարժումների խանգարումներ (Н49-Н51)
ա) ակնագնդի շարժիչ մկանների կայուն կաթված, համագործակցված շլություն` 30 աստիճան և ավելի, կայուն դիպլոպիա, F** H F*
բ) համագործակցված շլություն` 20-ից մինչև 30 աստիճան, B H A
գ) ակնագնդի հստակ արտահայտված տատանվող սպազմ (նիստագմ), համագործակցված շլություն մինչև 20 աստիճան: B H A
78. Տեսողության գործառույթը խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ խրոնիկական հիվանդություններ (H11-H21 բացի H19)
ա) երկու աչքում խիստ արտահայտված` անկախ սրացումների հաճախությունից կամ երկու աչքում չափավոր արտահայտված հա-

ճախակի սրացումներով,

F H F
բ) երկու աչքում չափավոր արտահայտված ոչ հաճախակի սրացումներով կամ չափավոր արտահայտված մեկ աչքում` հաճախակի սրացումներով կամ խիստ արտահայտված մեկ աչքում` անկախ սրացումների հաճախությունից, F** H F*
գ) երկու աչքում թույլ արտահայտված` անկախ սրացումների հաճախությունից կամ չափավոր արտահայտված մեկ աչքում` ոչ հաճախակի սրացումներով: A H A
79. Ակոմոդացիայի սպազմ և կաթված (H52)
ա) կայուն, առանց դրական արդյունքի` բուժումից հետո, F H F*
բ) բուժելի:    F** H A
80. Մեկ կամ երկու աչքի աֆակիա (H25-H28) F H B
81. Բորբոքային կամ դիստրոֆիկ փոփոխություններ չառաջացնող ներակնային օտար մարմին F** H F*
82. Գլաուկոմա (Н40-Н42, Q15.0)
ա) զարգացող և հետագա փուլերում երկու աչքում տարածվող, F H F
բ) նույնը` մեկ աչքում, կամ ոչ հարաճուն գլաուկոման մեկ կամ երկու աչքում, F H F*
գ) գլաուկոմայի առաջնակի կասկած, տրանզիտոր ներակնային հիպերտենզիա,    F** H B
դ) գլաուկոմայի կասկած՝ մեկ տարի հետո: F H B
83. Ցանցաթաղանթի շերտազատում որևէ բնույթի՝ մեկ կամ երկու աչքում (H33) F H F*
84. Տեսողական նյարդի որևէ էթիոլոգիայի ապաճում և ենթաապաճում (H46 H47)
ա) երկու աչքում, F H F
բ) մեկ աչքում, F H F*
գ) տեսողական նյարդի որևէ էթիոլոգիայի ենթաապաճում (սուբատրոֆիա): B H B
85. Տեսողության թուլություն, կուրություն (Н54, Н53.5)
ա) ակնագնդի բացակայություն կամ կուրություն կամ մեկ աչքի տեսողությունը 0,05 և ցածր է, երբ մյուս աչքինը 0,4-ից ցածր է կամ

երկու աչքի տեսողությունը 0,3-ից ցածր է,

F H F
բ) մեկ աչքի տեսողությունը 0,05 և ցածր է, երբ մյուս աչքի տեսողությունը 0,4 է և ավելի կամ մեկ աչքի տեսողությունը 0,3 է, երբ մյուսինը 0,3-0,06 է, F** H F*
գ) մեկ աչքի տեսողությունը 0,4 է, մյուսինը 0,3-0,06 է, կամ մեկ աչքի տեսողությունը 0,5 է և ավելի, իսկ մյուս աչքինը 0,06-0,09 է: B H B
86. Ռեֆրակցիայի անոմալիաներ (Н52)
ա) կարճատեսություն, հեռատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 12,0D-ից ավելի: Աստիգմատիզմ պարզ միոպիկ կամ բարդ միոպիկ կամ խառը 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ երկու աչքում 7,0 D-ից ավելի, բարդ հեռատեսային աստիգմատիզմ 4,5 D-ից ավելի F H F*
բ) կարճատեսություն մեկ աչքի որևէ առանցքով 8,0-12,0D, կամ հեռատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 10,0-12,0D F** H F*
գ) կարճատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 6,0-8 D կամ հեռատեսություն 6-10 D, աստիգմատիզմ պարզ միոպիկ, բարդ միոպիկ կամ խառը` 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ երկու աչքում 4,5-6,0 D B H B
դ) կարճատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 3,5-6,0 D, հեռատեսություն մեկ կամ երկու աչքի որևէ առանցքով 3,5-6,0 D, աստիգմատիզմ պարզ միոպիկ, բարդ միոպիկ կամ խառը` 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի տարբերությամբ 2,5-4,5 D: Պարզ կամ բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ` 2 գլխավոր առանցքների միջև ռեֆրակցիայի

տարբերությամբ մեկ կամ երկու աչքում 2,0 -4,5 D

B H A
       
87. Գունավոր տեսողության անկանոնություններ (H53,5)
  ա) Դիխրոմազիա F H  F*
  բ) A կամ B տիպերի անոմալ տրիխրոմազիա B H B
  գ) Անոմալ տրիխրոմազիա C տիպի A G A
88. Աչքի գործառույթի ժամանակավոր խանգարումներ    F** H D
ՄԱՇԿԻ, ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ԲՋՋԱՆՔԻ, ԼՈՐՁԱԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԵՎ ՄԱՇԿԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (L00-L99, Q80-Q82)
89. Մաշկի քրոնիկական` բուժմանը դժվար ենթարկվող կամ չբուժվող հիվանդություններ
ա) խրոնիկական չբուժվող, ծանր ընթացող մաշկային հիվանդություններ, F H F
բ) բազմաօջախային, տարածուն, բարդություններով ընթացող, բուժմանը դժվար ենթարկվող մաշկային հիվանդություններ, F H F*
գ) օջախային, սահմանափակ կամ լայնածավալ օջախներով, առանց բարդությունների մաշկային հիվանդություններ, F** H D
դ) սահմանափակ օջախներով մաշկային հիվանդություններ՝ նվազման փուլում: A H A
90. Մաշկի նորագոյացություններ (D22, D23, C43, C44, Q82,5, I78.1)
ա) խոշոր, մելանոմավտանգ, ակռալ խալեր, մելանոմա, բազալբջջային քաղցկեղ, տափակ-բջջային քաղցկեղ և այլն, F H F*
բ) մաշկի չափսերով փոքր և/կամ վտանգ չներկայացնող նորագոյացություններ: A G A
91. Բուժման ենթակա մաշկային հիվանդություններ (B02, B35, B36, B37, B55.1, B85, B86, L08.0, L23)    F** H D
92. Բոր (ընտանիքի անդամներ) (А30) F H F
ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեռավարակներ
93. Միզուկաբորբեր (սեռավարակներ), սրածայր կոնդիլոմա (А54А64)   F** H A
94. Սիֆիլիս (А50, А53)
ա) երրորդային, նյարդային և ընդերային, բնածին, F H F*
բ) առաջնային, երկրորդային, վաղ գաղտնի, ուշացած գաղտնի, շճակայուն (սեռորեզիստենտ) սիֆիլիս:    F** H D
95. ՄԻԱՎ, ՁԻԱՎ (B20-B24) F H F
ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
96. Սեռական օրգանների ինֆանտիլիզմ (թերզարգացում) ընդհանուր ֆիզիկական բավարար զարգացումով՝ առանց ձվարանների ֆունկցիայի խանգարման A G A
97. Միզասեռական և աղիքասեռական խուղակներ F** H F*
98. Կանացի սեռական օրգանների արտանկում կամ շեքի լրիվ պատռվածք՝ սեղմիչի ամբողջականության խախտումով F** H F*
99. Կանացի սեռական օրգանների իջեցում F** H F*
100. Սեռական ֆունկցիայի խանգարումով ուղեկցվող բորբոքային (առաջնային) և հետվիրահատական (երկրորդային) բնույթի արգանդի և դրա հավելումների, կոնքի որովայնամզի և բջջանքի քրոնիկական հիվանդություններ՝ անատոմիական դասավորվածության խախտումով F** H F*
101. Արգանդի, փողերի, ձվարանների, կոնքի որովայնամզի և բջջանքի սուր բորբոքային հիվանդություններ F** H D
102. Արգանդի վզիկի էրոզիա, ցերվիցիտներ, էնդոցերվիցիտներ և դրանց զուգակցում F** H D
103. Ձվարանային դաշտանային ֆունկցիայի կայուն խանգարումներ (ամենորեա, մենորագիա, մետրորագիա, հիպոմենորեա, ալգիդոսմենորեա) F** H D

 

  1. «F*»-ով՝ հաշվի առնելով կառուցվածքային ստորաբաժանման (զորամասի) ղեկավարի (հրամանատարի) կողմից տրված բնութագիրը (համաձայնությունը) և փորձաքննվողի՝ ծառայությունը շարունակելու անձնական ցանկությունը, ինչպես նաև զինծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, փորձը և փաստացի աշխատունակությունը կարող է անհատապես կայացվել որոշում` «պիտանի է զինվորական ծառայության համար»։
  2. «F**»-ով՝ ոչ պիտանի ծառայության համար եզրակացություն ունեցող անձանց արձանագրված հիվանդության (վիճակի) բարեհաջող բուժումից (ելքից) հետո տվյալ արձանագրված հիվանդության (վիճակի) փոփոխության մասին փաստաթղթեր ներկայացնելիս կրկնակի փորձաքննություն անցնելու համար դիմելու դեպքում եռամսյա ժամկետում կարող է փորձաքննությունը կրկնակի անցկացվել՝ առանց այլ լրացուցիչ հետազոտություններ պահանջելու, իսկ կադրային մարմնի կողմից ուղեգրում Հատուկ մասնագետ (ՀՄ) նշում ունեցող անձանց դեպքում կարող է կայացվել սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար:

Այն դեպքերում, երբ ՀՄ նշում ունեցող անձի մոտ արձանագրված հիվանդությունը (վիճակը) բուժման (փոփոխության) ենթակա չէ՝ անհատական եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար կայացնելու նպատակով անհրաժեշտ է Կադրային մարմնի կողմից միջնորդագիր՝ համաձայնեցված պետական լիազոր մարմնի ղեկավարի հետ:

  1. «***» (ա) սյունակները՝ ըստ փորձաքննվող անձանց կարգավիճակի և (բ) եզրակացությունների տեսակները՝ լատինական տառերով:

(ա)

1-ին սյունակ

  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում անցնելու համար դիմած քաղաքացիներ,

2-րդ սյունակ

  • ՌՈՒՀ-երում ուսանելու համար դիմած քաղաքացիներ,

3-րդ սյունակ

  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մեջ գտնվողներ,

(բ)

  1. պիտանի է զինվորական ծառայության համար,
  2. սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար,
  3. կարիք ունի ծառայողական պարտականություններից ազատման` մինչև 15 օր ժամկետով կամ արձակուրդի՝ հիվանդության պատճառով (վերականգնողական),
  4. ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,
  5. պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,
  6. ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,

Ախտորոշում և փորձաքննական եզրակացության տալու ժամանակ հիվանդությունների միջազգային դասակարգման ծածկագիրը և լատինական տառը նշելը պարտադիր չէ:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում  զինվորական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների՝ ծառայության համար պիտանիությունը որոշվում է՝ համաձայն 1-ին սյունակի։

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ ծառայության համար պիտանիությունը որոշվում է՝ համաձայն 3-րդ սյունակի։

ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «Ա» նիշին վերաբերում են մտավոր հետամնացության չափավոր, խորը, ծանր և այլ ձևերը (F 71, 72, 73, 78):

«Բ» նիշին վերաբերում են թեթև աստիճանի և չճշտված մտավոր հետամնացությունները՝ վարքի և հարմարվողականության խանգարումներով:

«Գ» նիշին վերաբերվում են թեթև աստիճանի և չճշտված մտավոր հետամնացությունները՝ առանց վարքի և հարմարվողականության խանգարումների, ինչպես նաև ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները (ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները):

Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածների համաձայն:

  1. Ներառում է օրգանական և ախտանշային հոգեկան խանգարումները: Ախտորոշման համարչափանիշ են գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները՝ ըստ անամնեզի ևօբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական տվյալները: Կլինիկական ախտորոշման համար էական նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը:

«Ա» նիշին վերաբերում են խիստ արտահայտված, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումները, անձնային խանգարումները՝ պսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական և այլ օրգանական գենեզի (նաև ախտանշային) խանգարումները:

«Բ» նիշին վերաբերվում են բուժում պահանջող անցողիկ կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի (նաև ախտանշային) խանգարումները:

«Գ» նիշին վերաբերում են անցողիկ, կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի (նաև ախտանշային) խանգարումները՝ բարենպաստ ընթացքով, որոնք բուժումից հետո ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով:

«Դ» նիշին վերաբերում են լիարժեք բուժումից հետո` առանց մնացորդային երևույթների՝ կայուն լավացմամբ ավարտված օրգանական (նաև ախտանշային) հոգեկան խանգարումները։

  1. Ներառում է շիզոֆրենիան՝ անկախ ձևից, ընթացքից և ելքից, ինչպես նաև քրոնիկականզառանցանքային, շիզոաֆեկտիվ և շիզոտիպային խանգարումները:
  2. 4.«Ա» նիշին վերաբերում են հաճախակի կրկնվող, կարճատև ռեմիսիաներով ընթացող աֆեկտիվ խանգարումները (երկբևեռ աֆեկտիվ խանգարումներ, հետադարձ դեպրեսիվ խանգարումներ), երկարատև ռեմիսիայով ընթացող աֆեկտիվ խանգարումները, մանիակալ և ծանր դեպրեսիվ էպիզոդները` փսիխոտիկ խանգարումներով, չափավոր դեպրեսիվ էպիզոդները` ձգձգվող ընթացքով, տրամադրության քրոնիկական խանգարումները։ Ախտորոշման համար հիմք են հանդիսանում օբյեկտիվ անամնեստիկ տվյալները, նախկին էպիզոդը հաստատող բժշկական փաստաթղթերի առկայությունը, կլինիկական պատկերը և ստացած դեղորայքային բուժման նվազ արդյունավետությունը:

«Բ» նիշին վերաբերում են թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդները` առանց փսիխոզի: Զինծառայողները բուժումից և արձակուրդից հետո, ռեմիսիայի բացակայության դեպքում ենթակա են փորձաքննության «ա» նիշով:

«Գ» նիշին վերաբերվում են տարած թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, հիպոմանիակալ և մանիակալ էպիզոդները` առանց պսիխոզի, բուժումից և կայուն լավացումից հետո:

  1. Ներառում է պարանոիդ և պոլիմորֆ ռեակցիաները, փսիխոգեն պարանոիդ փսիխոզները, ռեակտիվ փսիխոզները, զառանցանքային բռնկումները և այլն:

«Ա» նիշին վերաբերում են ձգձգվող ընթացքով, երկարատև բուժման ֆոնի վրա ռեմիսիայի բացակայությամբ ընթացող վիճակները:

«Բ» նիշին վերաբերում են կարճատև և բարենպաստ ընթացքով դեպքերը՝ բուժում կամ դիտարկում պահանջող:

«Գ» նիշին վերաբերում են կարճատև ընթացքով և բարենպաստ ելքով վիճակները՝ բուժումից հետո, որոնք ավարտվում են թեթև ասթենիզացիայով կամ լավացմամբ:

  1. Ներառում է ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններովպայմանավորված վարքային խանգարումները և ասթենիկ վիճակները: Ախտորոշմանչափանիշներն են փաստարկված և օբյեկտիվ տվյալները խանգարումների վերաբերյալ՝ հաստատվող հարկլինիկական հետազոտությունների արդյունքներով, հոգեախտաբանական նշանների առկայությունը:

«Ա» նիշին վերաբերում են չափավոր արտահայտված խանգարումները կամ երկարատև ասթենիկ վիճակները:

«Բ» նիշին վերաբերում են թեթև արտահայտված խանգարումները՝ բուժում կամ դիտարկում պահանջող:

«Գ» նիշին վերաբերում են թեթև արտահայտված կարճատև խանգարումները, որոնք ավարտվում են լավացումով կամ թեթև ասթենիզացիայով:

  1. Ներառում է նևրոտիկ, դիսոցիացված (կոնվերսիոն), սոմատոֆորմ խանգարումները, անձի նևրոտիկ զարգացումը, քրոնիկական հետտրավմատիկ խանգարումները, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, սուր սթրեսային ռեակցիաները և վիճակները, հարմարվողականության խանգարումները:

«Ա» նիշին վերաբերում են կայուն հիվանդագին արտահայտություններով, հաճախակի սրացումներով, բուժմանը դժվար ենթարկվող վիճակները:

«Բ» նիշին վերաբերում են չափավոր արտահայտված հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով ընթացող վիճակները` բուժումից հետո:

«Գ» նիշին վերաբերում են բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան գործունեության խանգարումները (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի): Այս կետին կարող են վերաբերել նաև բնավորության գծերի կամ անձի շեշտվածության առանձին դեպքերը՝ որպես ռիսկի խումբ, որոնց դեպքում սոցիալական և հոգեբանական անբարենպաստ պայմաններում առկա է տարատեսակ հակազդումների հակվածություն:

«Ե» նիշին վերաբերում են տարած ոչ ախտաբանական բնույթի թեթև և կարճատև հոգեկան գործունեության խանգարումները (հուզական և վեգետատիվ), որոնք ենթարկվել են բուժման և ավարտվել են առողջացումով:

  1. Ներառում է արտահայտված, կոմպենսացիայի չենթարկվող հասուն անձի և մեծահասակիվարքային խանգարումները, դեկոմպենսացիաներով կամ կոմպենսացված անձի խանգարումները։Այս հոդվածով են փորձաքննվում նաև սեռական նույնացման, նախընտրության, զարգացման ևկողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումների գերակշիռ մեծամասնությունը։
  2. Ներառում է հոգեկան և վարքային խանգարումները՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, այդ թվում` սուր թունավորում, գործածում` վնասակար հետևանքով, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ` դելիրիումով, փսիխոտիկ խանգարումներով, ամնեստիկ համախտանիշ, մնացորդային փսիխոտիկ, հոգեկան և վարքային այլ խանգարումներ:

«Ա» նիշին վերաբերում են քրոնիկական փսիխոտիկ խանգարումները՝ անձի արտահայտված փոփոխություններով և ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումներով՝ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով:

«Բ» նիշին վերաբերում են չափավոր կամ թեթև արտահայտված փոփոխություններով, կախվածության համախտանիշով, դադարեցման վիճակներով, վնասակար հետևանքներով (սոմատիկ և հոգեկան) և այլ բարդություններով ընթացող սուր փսիխոտիկ խանգարումները, որոնք առաջացել են հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով:

«Գ նիշին վերաբերում է հոգեակտիվ նյութերի չարաշահումը (առանց կախվածության համախտանիշի)՝ կրկնակի օգտագործումը, որը զուգորդվել է հոգեկան և ֆիզիկական հետևանքներով:

«Դ» նիշին վերաբերում են հոգեակտիվ նյութերի էպիզոդիկ գործածումը, որը չի առաջացնում հոգեկան և ֆիզիկական հետևանքներ (առանց ախտանշանների), տարած եզակի սուր թունավորումը՝ բուժումից հետո։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

  1. Ներառում է գեներալիզացված և օջախային էպիլեպսիան բոլոր տեսակի նոպաներով: Կատարվում է առնվազն 2 էլեկտրոուղեղագիր (այսուհետ՝ ԷՈՒԳ) հետազոտություն (առնվազն 30 րոպե տևողությամբ) ըստ միջազգային ուղեցույցի, եթե կարճ ԷՈՒԳ հետազոտության ընթացքում էպիլեպտիկ ակտիվություն չի արձանագրվում, վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել երկարատև ԷՈՒԳ մոնիթորինգ, ներառելով գիշերային քնի հատվածը: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրում է բժշկական անձնակազմը:

Էպիլեպսիայի կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել էպիլեպսիայի նոպաների տարբերակված ախտորոշում: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել նոպայի վերաբերյալ տեսանյութերը, այնպիսի փաստաթղթերի առկայությունը, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխանկառուցվածքային ստորաբաժանման (զորամասի) ղեկավարը (հրամանատարը), եթե դրանցում նկարագրված նոպան և հետնոպայական վիճակը հիմք են այն որակելու որպես էպիլեպսիա:

Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ էպիլեպսիայի ախտորոշումը հաստատվում է, ապա փորձաքննությունն իրականացվում է «ա» կամ «բ» նիշի համաձայն:

Հաճախակի նոպաների (տարին` 5 անգամ և ավելի), ինչպես նաև հոգեկան խանգարումների առկայության (ինտելեկտի խանգարումներ, խոսքի խանգարում, դեպրեսիա, գրգռվածություն) դեպքում փորձաքննությունն իրականացվում է «ա» նիշի համաձայն:

Առանց հոգեկան խանգարումների հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 4 անգամ) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ «բ» նիշի:

Գիշերաշրջիկության (սոմնամբուլիզմի) հետազոտությունը իրականացվում է նյարդաբանական բաժանմունքում, դիտարկվում և արձանագրվում է բժշկական անձնակազմի կողմից, անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև ԷՈւԳ տեսամոնիտորինգ կամ պոլիսոմնոգրաֆիա։ Եթե գիշերաշրջիկությունը հաստատվում է, ապա կիրառվում է «բ» նիշը, իսկ եթե առկա չեն հաստատող փաստաթղթեր՝ ապա գնահատվում է ըստ անամնեզի և փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով: Գիշերախոսությունը ևս փորձաքննվում է «գ» նիշով։

  1. Ներառում է գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների բոլոր տեսակները, վասկուլիտը, անոթային մալֆորմացիաները, զարկերակային անևրիզմները, անոթներիստենոզներն ու օկլյուզիաները և այլն, որոնք ուղեկցվում են ուղեղի արյան շրջանառության սուր, կրկնվող և երկարատև խանգարումներով (իշեմիկ, արյունազեղումայինև խառը տիպի կաթվածներ ու անցողիկ խանգարումներ, զարգացող դիսցիրկուլյատոր էնցեֆալոմիելոպաթիաներ, ինչպես նաև ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ և այլն), վեգետատիվ նյարդային համակարգի խանգարումները:

«Ա» նիշին վերաբերում են անոթային մալֆորմացիաները, կրկնվող կաթվածները, նյարդային համակարգի գործառույթների ծանր և կայուն խանգարումները (առկա է աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա, ամնեզիա, դեմենցիա, պարալիզ, պլեգիա, բուլբար համախտանիշ, պսևդոբուլբար համախտանիշ, ատաքսիա, դիզմետրիա, դիսդիադոխոկինեզիա, հիպերռեֆլեքսիա, ցնցումային համախտանիշ), որոնք առաջանում են գլխուղեղի կամ ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության III աստիճանի քրոնիկական անբավարարության հետևանքով:

Այս նիշին են վերաբերում նաև զարկերակային լայնացման (անևրիզմի) հետևանքով գլխուղեղի արյան շրջանառության խանգարմանը կամ էպիլեպսիայի նոպաներրի հանգեցնող կրկնվող սուբարախնոիդալ արյունազեղումները (3-րդ սյունակով փորձաքննությունն իրականացվում է համաձայն «ա» կամ «բ» նիշի՝ հաշվի առնելով գլխուղեղի անոթների անևրիզմի պատճառով վիրահատված անձանց վիրահատության արմատականությունը, արդյունավետությունը, խանգարված գործառույթների վերականգնման ընթացքը): Գանգի ոսկրային հետվիրահատական դեֆեկտի տվյալներով փորձաքննությունը իրականացվում է սույն հավելվածի հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) 35-րդ կետով:

Այս նիշին են վերաբերում նաև վեգետատիվ նյարդային համակարգի ժառանգական հիվանդությունները, գործառույթի զգալի արտահայտված խանգարումներով վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունները` ուղեկցող անարդյունավետ բուժմամբ, հաճախակի վեգետատիվ կրիզներով, հաճախակի կրկնվող սինկոպալ վիճակներով, արտահայտված դեզադապտացիայով:

«Բ» նիշին վերաբերում են անոթային հիվանդությունների՝ բարեհաջող ընթացք ունեցող և չափավոր օջախային ախտահարմամբ արտահայտված ձևերը, որոնք չեն համապատասխանում «ա» նիշում նշված պայմաններին: Այս նիշին են վերաբերում նաև ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երևույթները (գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն, աշխատունակության անկում, հուզակամային խանգարումներ, կենտրոնական նյարդային համակարգի (այսուհետ՝ ԿՆՀ)  առանձին կայուն օրգանական նշանների առկայության դեպքում՝ հստակ դեֆիցիտ, որը չի համապատասխանում «ա» նիշում նշված պայմաններին և այլն): Այս նիշին են վերաբերում նաև զարկերակային հիպերտենզիայի ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները, ինչպես նաև մագնիսոռեզոնանսային շերտագրում (այսուհետ՝ ՄՌՇ) կամ համակարգչային շերտագրում (այսուհետ՝ ՀՇ) անգիոգրաֆիկ հետազոտությամբ հաստատված գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաները: Գլխուղեղի և ողնուղեղի անոթների ստենոզների, հիպոպլազիաների, ապլազիաների դեպքում փորձաքննությունը իրականացվում է ելնելով արյան շրջանառության և գործառույթների խանգարման աստիճանից՝ դոպլերոգրաֆիկ և անհրաժեշտության դեպքում՝ անգիոգրաֆիկ հետազոտությունների արդյունքներով՝ «բ» կամ «գ» նիշով:

Ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներ ունեցող 3-րդ սյունակով փորձաքննվողների վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը կայացվում է՝ նկատի ունենալով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը:

1-ին և 2-րդ սյունակներով առաջնային (ոչ վնասվածքային) սուբարախնոիդալ արյունազեղումներից հետո (ախտորոշման ստույգ հաստատման դեպքում) փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» նիշի՝ հաշվի առնելով նյարդային համակարգի գործառույթների խանգարման աստիճանը:

Միգրենի բոլոր տեսակների արձանագրման դեպքում բոլոր սյունակներով փորձաքննվողները փորձաքննվում են «բ» նիշով։ Այն դեպքերում, երբ միգրենի գրոհը չի արձանագրվում կլինիկական դիտարկման ընթացքում, ապա ախտորոշվում է միգրեն՝ ըստ անամնեզի, և փորձաքննվում է «գ» նիշով։

«Բ» նիշով փորձաքննվում են նաև գործառույթի չափավոր արտահայտված խանգարումներով վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունները` ուղեկցող բուժման ցածր արդյունավետությամբ, ստացիոնար պայմաններում արձանագրված վեգետատիվ կրիզներով, կրկնվող պրեսինկոպեներով և սինկոպալ վիճակներով, արտահայտված դեզադապտացիայով: Սինկոպեների կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել սինկոպալ վիճակների տարբերակված ախտորոշում` ծագումանբանությունը հստակեցնելու համար: Սրտային ծագման սինկոպեների դեպքում փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 26-րդ կետով: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել տեսանյութերը, այնպիսի փաստաթղթերի առկայությունը, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (զորամասի) ղեկավարը (հրամանատարը), եթե դրանցում նկարագրված գիտակցության կորստի էպիզոդները վիճակը հիմք են այն որակելու որպես սինկոպե: Սիրտանոթային համակարգի ախտահարման գերակշռմամբ վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունները փորձաքննվում են Ցանկի 28-րդ կետով:

«Գ» նիշին վերաբերում են գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունները, վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունները` առանց գործառույթների խանգարման կամ ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումով, բարձր բուժական արդյունավետությամբ:

«Դ» նիշին վերաբերում են առաջին անգամ ախտորոշված միգրենի դեպքերը, չափավոր արտահայտված խանգարումներով վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունները։ Այս նիշին են վերաբերում նաև 3-րդ սյունակով փորձաքննվողների՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման դեպքերը, եթե ԿՆՀ ֆունկցիաները լիովին վերականգնվել են:

  1. Ներառում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, լեյկոէնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալոմիելիտներ, աուտոիմուն էնցեֆալիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև` սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները:

«Ա» նիշին վերաբերում են նյարդային համակարգի գործառույթների խիստ արտահայտված խանգարումները (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա, ամնեզիա, դեմենցիա, պարալիզ, պլեգիա, բուլբար համախտանիշ, պսևդոբուլբար համախտանիշ, ատաքսիա, դիզմետրիա, դիսդիադոխոկինեզիա, հիպերռեֆլեքսիա, Բաբինսկու նշան, ցնցումներ), որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով:

«Բ» նիշին վերաբերում են հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը, որոնք արտահայտվում են մնացորդային երևույթներով` ԿՆՀ-ի գործառույթների չափավոր արտահայտված խանգարումներով (չեն համապատասխանում «ա» նիշում նշված պայմաններին), ներգանգային ճնշման բարձրացման նշաններով, ինչպես նաև գլխուղեղի 0.6 սմ և ավելի գլիոզի օջախները կամ պերիֆերիկ նյարդային համակարգի չափավոր արտահայտված խանգարումները (չեն համապատասխանում «ա» նիշում նշված պայմաններին):

«Գ» նիշին վերաբերում են նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է կամ ԿՆՀ-ի գործառույթների թեթև խանգարումները (չեն համապատասխանում «ա» և «բ» նիշերում նշված պայմաններին):

Գլխուղեղի ոչ մեծ (մինչև 0,6 սմ) գլիոզի օջախների առկայության դեպքում՝ առանց նյարդաբանական սիմպտոմատիկայի փորձաքննությունը կատարվում է ըստ «գ» նիշի, իսկ բնորոշ փոփոխությունների կամ գործառույթների խանգարման դեպքում՝ ըստ «բ» նիշի: Մենինգիզմի երևույթներով, առանց մենինգիտի զարգացման տարած թեթև և միջին ծանրության վարակներից հետո, մնացորդային երևույթների դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով:

Մնացորդային երևույթների բացակայությամբ կամ գործառույթի թեթև խանգարումով անձինք փորձաքննվում են «գ» նիշով։

Զինծառայողները՝ սուր և ծանր ընթացքով նյարդավարակներից հետո, փորձաքննվում են ըստ «ա» կամ «բ» նիշի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի փորձաքննվում են «բ» կամ «գ» նիշով:

  1. Ներառում է գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մոտակա (ուղեղանյութի վնասում, ներուղեղային սուբդուրալ, էպիդուրալ հեմատոմա և այլն) և հեռավոր (արախնոիդիտներ, հիպերտենզիոնհիդրոցեֆալիկ համախտանիշ և զարգացող էնցեֆալոմիելոպաթիա, էնցեֆալոմալյացիա) հետևանքները, ինչպես նաև պայթյունային ալիքի և արտաքին այլ ազդակների ներգործությունից առաջացած վնասվածքների հետևանքները:

«Ա» նիշին վերաբերում են գլխուղեղի կամ ողնուղեղի գործառույթների ծանր խանգարումներ առաջացնող վնասվածքների հետևանքները (ուղեղի վնասվածք, որը հանգեցրել է ծանր կաթվածի կամ պարեզի, սուբդուրալ հեմատոմա և այլն), ինչպես նաև այն վիճակները, որոնց դեպքում ուղեղանյութի ախտահարման արդյունքում առաջանում են կեղևի գործառույթների (ուղեղի բարձրագույն գործառույթներ) խանգարումներ (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա և այլն), վնասվածքի հետևանքով ուղեղի թաղանթի բորբոքումը (վնասվածքային արախնոիդիտ)՝ հիդրոցեֆալային զարգացումով, ինչպես նաև վնասվածքից հետո տարբեր ժամկետներում` հազվակի էպիլեպտիկ նոպաներով դեպքերը:

Հետևանք են համարվում մնացորդային այն երևույթները կամ վիճակները, որոնք պահպանվում են վնասվածքը ստանալու պահից մեկ և ավելի տարիների ընթացքում:

«Բ» նիշին վերաբերում են ԿՆՀ-ի վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումներն ու օջախային նշանները չեն հասնում «ա» նիշով նախատեսված դեպքերի արտահայտվածության աստիճանին (պարեզ, որն էականորեն չի սահմանափակում վերջույթների ֆունկցիան, ուղեղիկային խանգարումներ՝ քայլքի անկայունությամբ, վնասվածքային արախնոիդիտ՝ ներգանգային ճնշման բարձրացման նշաններով (ներգանգային ճնշման բարձրացման ՄՌ նշաններ կամ ակնահատակի զննությամբ տեսանյարդի սկավառակի այտուցի առկայություն), էպիլեպսիա հիշեցնող հազվադեպ նոպաներով և այլն), սուր սուբարախնոիդալ արյունազեղումները՝ անկախ գործառույթի խանգարման աստիճանը: Իսկ գանգուղեղային վնասվածքների հետևանքով առաջացած եզակի կետային արյունազեղումները՝ բուժումից հետո առանց գործառույթի խանգարման և առանց նյարդաբանական դեֆիցիտի երևույթների, փորձաքննվում են «գ» նիշով:

«Գ» նիշին վերաբերում են գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այն հետևանքները, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները (քիթ-շրթունքային ծալքերում աննշան անհամաչափություն, անիզոռեֆլեքսիա, զգացողության թեթև խանգարումներ և այլն) և ուղեկցվում են թեթև վեգետատիվ-անոթային անկայունությամբ ու տարաբնույթ նյարդային երևույթներով: Այս նիշին են վերաբերում նաև գանգի հին կոտրվածքները՝ առանց օրգանական ախտահարումների և գործառույթների խանգարումների, վնասվածքների այնպիսի հեռավոր հետևանքները, որոնց ժամանակ նկատվում են միայն նյարդաբանական միկրոախտանիշներ` առանց ԿՆՀ-ի գործառույթների խանգարման և ասթենիզացիայի աննշան երևույթներով:

Վնասվածքային արախնոիդիտ տարած (առանց ներգանգային ճնշման բարձրացման ՄՌ նշանների կամ ակնահատակի զննությամբ տեսանյարդի սկավառակի այտուցի բացակայությամբ) անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության և ՌՈՒՀ-ում ուսանելու համար:

«Դ» նիշին վերաբերում են սուր վնասվածքից հետո առաջացած վիճակները, որոնք ուղեկցվում են շուտ հոգնածությամբ, վեգետատիվ-անոթային անկայունությամբ, բարձր գրգռվողականությամբ, կլինիկական արտահայտված դրսևորումներով և այլն: Այս նիշով են փորձաքննվում նաև կենտրոնական նյարդային համակարգի մինչև մեկ տարի վաղեմության վնասվածքից հետո վիճակները, իսկ մեկ տարի անց փորձաքննությունը իրականացվում է ըստ կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների խանգարման աստիճանի՝ «ա», «բ» կամ «գ» նիշով:

Արտաքին գործոնների (պայթյունային ալիք, ճառագայթում և այլն) ազդեցության հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքերը փորձաքննվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների խանգարման աստիճանի: Գանգոսկրի կամ ողնաշարի վնասվածքների և արատների դեպքում կիրառվում են Ցանկի համապատասխան կետերի նիշերը:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները, այլ ծավալային գոյացությունները, դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, կիստաները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները, նյարդային համակարգի դեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն բնույթ կրող համակարգային հիվանդությունները, նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները, զարգացման անոմալիաները։

«Ա» նիշին վերաբերում են ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ գործառույթի զգալի խանգարումներով զուգակցվող հիվանդությունները։

«Բ» նիշին վերաբերում են այն հիվանդությունները, որոնց ընթացքը դանդաղ է, առկա են գործառույթների չափավոր արտահայտված խանգարումներ կամ բնորոշ կլինիկական դրսևորումներ կամ հարկլինիկական բնորոշ փոփոխություններ՝ հաստատված բժշկական փաստաթղթերով։

«Բ» նիշին են վերաբերում նաև գլխուղեղի զարգացման ձևավորված անոմալիաները (Առնոլդ-Կիարիի, Դենդի-Ուոկերի, սիրինգոմիելիա, մենինգոցելե, էնցեֆալոմենինգոցելե, ուղեղի բաղադրիչների բացակայությունը)՝ հաստատված բժշկական փաստաթղթերով, նույնիսկ առանց կլինիկական դրսևորումների:

«Գ» նիշին վերաբերում են այն զարգացման արատները՝ հիպոկամպի մալռոտացիա, Տարլովի կիստա, Ռադկեի գրպանիկի կիստա և այլն, որոնք ընթանում են առանց բժշկական փաստաթղթերով հաստատված կլինիկական դրսևորումների կամ հարկլինիկական փոփոխությունների։

«Գ» նիշին են վերաբերում նաև հարակից ուղեղային հյուսվածքի սեղմում (կամ մասս- էֆեկտ) կամ ուղեղանյութի կառուցվածքային փոփոխություն չառաջացնող կոնվեկսիտալ արախնոիդալ կիստաները, բազալ շրջանի կիստաները, ռետրոցերեբելյար կիստաները, թափանցիկ խտրոցի կիստաները, կոնաձև գեղձի կիստաները, ներուղեղային կիստաները, մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը՝ գործառույթի աննշան խանգարումով կամ առանց գործառույթի խանգարման կամ առանց բնորոշ կլինիկական դրսևորումների կամ առանց հարկլինիկական փոփոխությունների։

  1. Ներառում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերի վնասվածքների և վիրավորման հետևանքները:

«Ա» նիշին վերաբերում են նյարդերի ծանր վնասվածքների կամ վիրավորման հետևանքները՝ շարժիչ, զգացողության կամ սնուցման խիստ արտահայտված և կայուն խանգարումներով (մկանների խիստ արտահայտված ապաճում (ատրոֆիա), բազուկը՝ ավելի քան 4սմ, նախաբազուկը՝ 3սմ, ազդրերը՝ 8սմ, սրունքները՝ 6սմ, կոնտրակտուրաներ, քրոնիկական տրոֆիկ խոցեր, զգացողության խանգարումներ և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ պարեզի դեպքում խիստ խանգարվում է նաև վերջույթի հիմնական ֆունկցիան:

«Բ» նիշին վերաբերում են ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքները՝ վերջույթի գործառույթի չափավոր խանգարումով:

«Գ» նիշին վերաբերում են նյարդերի ախտահարման այն հետևանքները, երբ դրանց գործառույթը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, իսկ գոյություն ունեցող մնացորդային երևույթները, որպես զգացողության աննշան արտահայտված խանգարումներ և մկանների ուժի ոչ մեծ թուլություն, գործնականում չեն սահմանափակում վերջույթի ֆունկցիան:

Զինծառայողների հյուսակների և ծայրամասային մագիստրալ նյարդերի (միջնակ, ծղիկային, ճաճանչային, մեծ ոլոքային և նրբոլոքային) լրիվ վնասման դեպքում (հաստատված ԷՆՄԳ-ով), փորձաքննությունը կատարվում է «բ» նիշով, իսկ ոչ լրիվ վնասման դեպքում (բուժման ավարտից հետո), կախված գործառույթի խանգարման աստիճանից՝ «բ» կամ «գ» նիշով:

«Դ» նիշին վերաբերում են այն վիճակները, երբ աշխատունակության լրիվ վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

  1. Ներառում է գանգուղեղի և ողնուղեղի նյարդերի բորբոքային հիվանդությունները, ինչպեսնաև ողնաշարում, փափուկ հյուսվածքներում դրանց երկրորդային բնույթի ախտահարումները (ընթացող փոփոխությունների պատճառով, թունավորումների ժամանակ և այլն): Այս հոդվածին են վերաբերում նաև միջողնային սկավառակների ճողվածքները, որոնք ուղեկցվում են ողնուղեղի և արմատիկի ճնշման նշաններով:

«Ա» նիշին վերաբերում են նևրիտների և նեյրոպաթիաների բորբոքային և թունավոր ծագման պլեքսիտների հետևանքները, որոնք ուղեկցվում են շարժումների, զգացողության և սնուցման սուր արտահայտված խանգարումներով (Ցանկի 15-րդ կետի «ա» նիշի պարզաբանումը): Այս նիշով են փորձաքննվում նաև պարանոցի շրջանի ճողվածքները՝ 5մմ-ից, կրծքայինը՝ 6մմ-ից, գոտկայինը՝ 7մմ-ից ավել չափսերի դեպքում, անգամ գործառույթի աննշան խանգարումով։

«Բ նիշին վերաբերում են ծայրամասային նյարդերի ու նյարդային խրձերի հիվանդությունները, երբ դրանց հիմնական գործառույթը կայուն չափավոր խանգարված է։ Այս նիշով են փորձաքննվում նաև պարանոցի շրջանի ճողվածքները 3-5 մմ, կրծքայինը 4-6մմ, գոտկայինը 5-7մմ չափսերի դեպքում՝ անգամ գործառույթի աննշան խանգարումով, օբյեկտիվ զննման, իսկ առանց գործառույթի խանգարման պայմաններում՝ փորձաքննվում է «գ» նիշով։

Ողնաշարի խողովակի հարաբերական ստենոզի դեպքում, երբ խողովակի առաջահետին չափսը 11 մմ-ից մինչև 12 մմ է՝ փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով, սկսած 12 մմ-ից մինչև 15 մմ ներառյալ չափսերի դեպքում՝ «գ» նիշով: Ողնաշարի խողովակի բնածին բացարձակ ստենոզի դեպքում, երբ խողովակի առաջահետին չափսը 11մմ-ից պակաս է փորձաքննությունը իրականացվում է «ա» նիշով:

«Գ» նիշին վերաբերում են ծայրամասային նյարդերի ու հյուսակների այն հիվանդությունները, որոնց դեպքում շարժումների, զգացողության ու սնուցման խանգարումներն աննշան են և չեն սահմանափակում այս կամ այն վերջույթի գործառույթը:

«Դ» նիշին վերաբերում են ծայրամասային նյարդերի սուր հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:

Ոսկրամկանային համակարգի վնասվածքների հետևանքների և ողնաշարում դրա շարժունությանը խանգարող ու ծայրամասային նյարդային համակարգի կողմից երկրորդային խանգարումներ առաջացնող ոսկրային փոփոխությունների առկայության դեպքում, բացի սույն կետը, կիրառվում են նաև Ցանկի համապատասխան կետերը:

Միջողնաշարային սկավառակի տեղաշարժման պատճառով կատարված վիրահատությունից հետո փորձաքննությունն անցկացվում է նաև համաձայն Ցանկի 36-րդ կետի:

ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Սնուցման վիճակի գնահատման համար օգտագործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը(այսուհետ՝ ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ = m:h2բանաձևով, որտեղ m-ը մարմնի քաշն է (կգ), h-ը՝մարդու հասակը (մ):

«Ա» նիշով փորձաքննվում են ֆիզիկական նորմային չհասած անձինք՝ որոնց հասակը 150 սմ-ից ցածր է, իսկ քաշը՝ 43կգ-ից պակաս, կամ ֆիզիկական զարգացման ինդեքսը 15 կգ/մ2-ից ցածր է:

«Բ» նիշով փորձաքննվում են անձինք, որոնց մոտ հերքվել են էնդոկրին, ինչպես նաև սնուցման իջեցմանը հանգեցնող օրգան համակարգերի խանգարումները, բացակայում է պսիխոսոմատիկ ինֆանտիլիզմը, ոսկրային տարիքը համապատասխանում է կենսաբանական տարիքին, առկա է բավարար զարգացած մկանային համակարգ և քաշը 43-45 կգ է, հասակը՝ 150-155 սմ է:

Սնուցման իջեցմանը բերող հիվանդությունների և ախտաբանական վիճակների առկայության դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ հիվանդությունների Ցանկի համապատասխան կետերի:

Ֆիզիկական զարգացման ինդեքսը որոշվում է համաձայն աղյուսակ 1-ի:

Աղյուսակ 1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ

Հասակ

սմ

ՖԶԻ 15,0

կգ/մ2

ՖԶԻ 17,0

կգ/մ2

ՖԶԻ 18.5

կգ/մ2

ՖԶԻ 35.0

կգ/մ2

ՖԶԻ 40.0

կգ/մ2

ՖԶԻ 44 .0

կգ/մ2

150 33.75 38.25 41,63 78.75 90.0 99.0
151 34.20 38.76 42,18 79.80 91.20 100.3
152 34.66 39.28 42,74 80.86 92.42 101.7
153 35.11 39.80 43,31 81.93 93.64 103.0
154 35.57 40.32 43,87 83.01 94.86 104.4
155 36.04 40.84 44,45 84.09 96.10 105.7
156 36.50 41.37 45,02 85.18 97.34 107.0
157 36.97 41.90 45.60 86.27 98.60 108.5
158 37.45 42.44 46,18 87.37 99.86 109.8
159 37.92 42.98 46,77 88.48 101.12 111.2
160 38.40 43.52 47,36 89.60 102.40 112.6
161 38.88 44.07 47,95 90.72 103.68 114.0
162 39.37 44.61 48,55 91.85 104.98 115.5
163 39.85 45.17 49,15 92.99 106.28 116.9
164 40.34 45.72 49,76 94.14 107.58 118.3
165 40.84 46.28 50,37 95.29 108.90 119.8
166 41.33 46.85 50,98 96.45 110.22 121.2
167 41.83 47.41 51,59 97.61 111.56 122.7
168 42.34 47.98 52,21 98.78 112.90 124.2
169 42.84 48.55 52,84 99.96 114.24 125.7
170 43.35 49.13 53,47 101.15 115.60 127.2
171 43.86 49.71 54,10 102.34 116.96 128.7
172 44.38 50.29 54,73 103.54 118.34 130.2
173 44.89 50.88 55,37 104.75 119.72 131.7
174 45.41 51.47 56.01 105.97 121.10 133.2
175 45.94 52.06 56,66 107.19 122.50 134.8
176 46.46 52.66 57,31 108.42 123.90 136.3
177 46.99 53.26 57,96 109.65 125.32 137.8
178 47.53 53.86 58,62 110.89 126.74 139.4
180 48.60 55.08 59.94 113.40 129.60 142.6
181 49.14 55.69 60.61 114.66 131.04 144.1
182 49.69 56.31 61.28 115.93 132.50 145.7
183 50.23 56.93 61.95 117.21 133.96 147.4
184 50.78 57.56 62.63 118.50 135.42 149.0
185 51.34 51.18 63.32 119.79 136.90 150.6
186 51.89 58.81 64.00 121.09 138.38 152.2
187 52.45 59.45 64.69 122.39 139.88 153.9
188 53.06 60.08 65.39 123.70 141.38 155.5
189 53.58 60.73 66.08 125.02 142.88 157.1
190 54.15 61.37 66,79 126.35 144.40 158.8
191 54.72 62.02 67.49 127.68 145.92 160.5
192 55.30 62.67 68.20 129.02 147.46 162.2
193 55.87 63.32 68.91 130.37 148.99 163.9
194 56.45 63.98 69.63 131.73 150.54 165.6
195 57.04 64.64 70.35 133.09 152.10 167.3
196 57.62 65.31 71.07 134.46 153.66 169.0
197 58.21 65.98 71.80 135.83 155.24 170.8
198 58.81 66.65 72.53 137.21 156.82 172.5
199 59.40 67.32 73.26 138.60 158.40 174.2
200 60.0 68.0 74.0 140.0 160.0 176
  1. Ներառում է սուր վարակային, մակաբուծային հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր գործառութային խանգարումներ կամ առաջին անգամ հայտնաբերված վարակային, մակաբուծային հիվանդություններ:

Սուր վիրուսային A, B, C, D կամ E հեպատիտների բուժումից հետո վիճակները փորձաքննվում են «ա» նիշով, եթե բուժման ավարտից չի անցել 6 ամիս, իսկ 6 ամիս անց փորձաքննությունը իրականացվում է ըստ բուժման արդյունքների` սույն կետի «բ» նիշով կամ Ցանկի 19-րդ կետի «ա», «բ» կամ «դ» նիշով:

Զինծառայողներին սուր վիրուսային A, B, C, D կամ E հեպատիտների ստացիոնար բուժման ավարտից հետո տրվում է արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) մինչև մեկ ամիս տևողությամբ` սույն կետի «ա» նիշով: Զինծառայողների մոտ HBsAg և հակա-HCV հայտնաբերումը պահանջում է հետագա հետազոտություններ՝ գաղտնի (քողարկված) ընթացող քրոնիկական հիվանդությունը բացառելու համար: HBsAg+ կարգավիճակի պահպանումը հեպատիտ B-ի և HCV rNA+ կարգավիճակի պահպանումը որակական ՊՇՌ-ով հեպատիտ C-ի դեպքում, համապատասխանաբար քրոնիկական հեպատիտ B-ի և C-ի ախտորոշման հիմք են հանդիսանում:

HBsAg+ կարգավիճակի դեպքում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 19–րդ կետի «բ» նիշով:

Դրական HBsAg+ պատասխանի դեպքում 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 19-րդ կետի «բ» նիշով:

     Զինծառայողներին eBV-կապակցված վարակային մոնոնուկլեոզի միջին և ծանր ձևի դեպքում տրամադրվում է արձակուրդ միջին ծանրության դեպքում՝ 15, ծանրի դեպքում՝ 30 օր, որից հետո իրականացվում է փորձաքննություն:

Սուր բրուցելոզով զինծառայողներին բուժումից հետո «ա» նիշով տրամադրվում է արձակուրդ մեկ ամիս տևողությամբ: Որից հետո, օբյեկտիվ ստատուսի՝ ջերմության նորմալացում, ավշահանգույցների, լյարդի փայծաղի չափսերի փոքրացում, լաբորատոր-գործիքային տվյալների լավացման դեպքում ճանաչվում են պիտանի: Զորամասում պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ՝ լիարժեք ապաքինման և/կամ հետագա ռեցիդիվների ու քրոնիզացիայի հնարավոր կանխման նպատակով:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին եզրակացություն «ա» նիշով ընդունվում է միայն հիվանդության ծանր և բարդացած ընթացքի դեպքում, ինչպես նաև միջին ծանրությամբ ընթացող առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման (ընդհանուր ասթենիան և սնուցման խանգարում) համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Ռեկոնվալեսցենտներ, որոնց մոտ պահպանվում է մանրէակրություն (այդ թվում դիֆթերիա, մենինգոկոկային վարակ, սուր աղիքային վարակներ, որովայնային տիֆպարատիֆերով ուղեգրվում են բուժման նպատակով, այնուհետև կրկնակի լաբորատոր հետազոտության տվյալներով իրականացվում է փորձաքննության: Վարակային ու մակաբույծներով պայմանավորված մյուս հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ ըստ ախտահարված օրգան-համակարգերի գործառութային վիճակի:

ՌՈՒՀ ընդունվողները, ովքեր տարել են սուր վիրուսային հեպատիտ, որովայնային տիֆ-պարատիֆեր, եթե չկան լյարդի և ստամոքսաղիքային տրակտի գործառութային խանգարումներ և լաբորատոր շեղումներ, ճանաչվում են պիտանի ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար, սակայն ստացիոնար բուժումից ոչ պակաս քան 6 ամիս հետո:

  1. Ներառում է դժվար բուժելի քրոնիկական վարակային հիվանդությունները: Փորձաքննությունըիրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ ախտահարված օրգան-համակարգերիգործառութային վիճակի և զարգացած բարդությունների, ինչպես նաև շրջապատի համար համաճարակաբանական տեսանկյունից վտանգ ներկայացնելու աստիճանի:

Քրոնիկական հեպատիտների փորձաքննությունը բոլոր սյունակներով իրականացվում է Ցանկի 19–րդ կետի «ա» նիշով՝ հիվանդության հետևյալ փուլերի դեպքում. լյարդի ցիռոզ, 3-4-րդ աստիճանի ֆիբրոզ և քրոնիկական հեպատիտ բարձր ակտիվության աստիճանով՝ լյարդային անբավարարությամբ, ըստ լյարդի բիոպսիայի և/կամ ֆիբրոսկանի. ծանր արտալյարդային դրսևորումների դեպքում (հեմոռագիկ վասկուլիտ, գլոմերուլոնեֆրիտ, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ և այլն):

«Բ» նիշին վերաբերում են դժվար բուժելի քրոնիկ վարակային հիվանդությունները` օրգանների ու համակարգերի գործառույթի չափավոր խանգարումով:

Քրոնիկական բրուցելոզի առաջին անգամ ախտորոշելիս կամ սրացման (ռեցիդիվի) դեպքում, երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200–ից բարձր է, IgM >1,0, զինծառայողներին բուժումից հետո տրամադրվում է արձակուրդ մեկ ամիս տևողությամբ:

Քրոնիկական բրուցելոզի կոմպենսացված փուլի դեպքում (ըստ կլինիկոլաբորատոր ցուցնիշների՝ Ռայտի և ԻՖԱ ախտորոշիչ տիտրերի՝ կախված տեստ համակարգից), երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200 է և պակաս, IgM<1,0, IgG >1,0, չկան օբյեկտիվ նշաններ և չկան կլինիկոլաբորատոր այլ բնորոշ շեղումներ, փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 19-րդ կետի «դ» նիշով:

Քրոնիկական բրուցելոզի բուժումից հետո (ըստ կլինիկոլաբորատոր ցուցնիշների՝ Ռայտի և ԻՖԱ ախտորոշիչ տիտրերի՝ կախված տեստ համակարգից), երբ Ռայտ Հեդելսոնի տիտրը 1:200 է և պակաս, IgM<1,0, IgG <1,0, չկան օբյեկտիվ նշաններ, համարվում է վիճակ տարած բրուցելյոզից հետո, ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար:

Բրուցելյոզի դրական սեռալոգիական կամ ալերգոլոգիական ռեակցիաների առկայությունը առանց կլինիկական դրսևումների խոչընդոտ չէ զինծառայության համար:

  1. Ներառում է ներզատիչ համակարգի և նյութափոխանակության գենետիկականխանգարումները: Փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ ախտահարված օրգան-համակարգերի գործառութային վիճակի և զարգացած բարդությունների: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում նաև դեղորայքային բուժման (այդ թվում նաև փոխարինող բուժման) էֆեկտիվությունը:

«Ա» նիշին վերաբերում են ներզատիչ գեղձերի հիվանդությունները` օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, կայուն և զգալիորեն արտահայտված խանգարումներով (այդ թվում նաև թիրեոտոքսիկոզը, 1-ին տիպի շաքարային դիաբետը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը` բարդությունների առկայությամբ (դիաբետիկ ռետինոպաթիա, նեֆրոպաթիա, նեյրոպաթիա, միկրոանգիոպաթիա), ինչպես նաև նյութափոխանակության արտահայտված գենետիկական խանգարումները:

«Բ» նիշին վերաբերում են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդություններով պայմանավորված կայուն, չափավոր արտահայտված խանգարումները (այդ թվում նաև կլինիկական հիպոթիրեոզը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը` առանց բարդությունների), 1-ին տիպի շաքարային դիաբետը՝ (3-րդ սյունակով փորձաքննվողների համար), երբ բացակայում են հիվանդության բարդությունները և գլիկեմիան վերահսկելի է, միջին աստիճանի ծանրության 2-րդ տիպի շաքարային դիաբետը,՝ երբ ածխաջրատային փոխանակությունը կարգավորվում է դիետայով և շաքար իջեցնող դեղամիջոցներով (բացակայում են կամ թեթև են արտահայտված հիվանդության բարդությունները), ինչպես նաև 3-րդ աստիճանի ճարպակալումները, երբ ՖԶԻ-ն բարձր է 44.0 կգ/մ2-ից:

3-րդ աստիճանի ճարպակալումները (ՖԶԻ-ը 40,0-43,9կգ/մ2), երբ բացակայում են էնդոկրին փոփոխությունները և հորմոնալ շեղումները՝ փորձաքննվում են «ե» նիշով:

«Գ» նիշին վերաբերում են ներզատիչ գեղձերի թեթև և աննշան արտահայտված, դեղորայքային բուժում չպահանջող հիվանդությունները, ինչպես նաև (3-րդ սյունակով փորձաքննվողների համար) բուժման ֆոնին (այդ թվում նաև փոխարինող) կոմպենսացված խանգարումները: Այս կետով է փորձաքննվում նաև առանց հորմոնալ շեղումների 2-րդ աստիճանի ճարպակալումը (ՖԶԻ-ն 35,0 39,9 կգ/մ2): Առաջին աստիճանի ճարպակալում ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Էնդոկրին գեղձի բժշկական միջամտություններից հետո վիճակները (վիրահատական հեռացում` ներառյալ մասնակի, ճառագայթային և ռադիոակտիվ նյութերով թերապիա), այդ թվում նաև՝ թիրեոիդէկտոմիաներից հետո, փորձաքննությունը 1-ին և 2-րդ սյունակներով իրականացվում է «ա» նիշով, իսկ 3-րդ սյունակներով` «ա», «բ» կամ «գ» նիշով` կախված փոխարինող բուժման ֆոնին կոմպենսացիայի աստիճանից:

Շաքարային դիաբետի բոլոր տեսակների փորձաքննությունը 1-ին և 2-րդ սյունակներով իրականացվում է «ա» նիշով:

Զգալի արտահայտված իսկական գինեկոմաստիաները փորձաքննվում են «բ» նիշով, իսկ չափավոր գինեկոմաստիաները` «գ» նիշով: Աննշան, ոչ կանացի տիպի (պուբերտանտ) գինեկոմաստիա ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Հիպոգոնադիզմի փորձաքննությունը իրականացվում է համաձայն սեռական հասունացման աստիճանը որոշող սանդղակի` ըստ Տանների դասակարգման՝ համաձայն աղյուսակ 2-ի:

Աղյուսակ 2. Սեռական օրգանների մազակալումը ըստ Տանների դասակարգման

Աստի-

ճան

Ցայլքի

մազակալում

Փոշտ Ամորձիներ Սեռական

անդամ

1. բացակայում է PH1 Նախապուբերտային Երկարությունը

< 2,5սմ,

ծավալը < կամ

= 1,6մլ G1

Մանկական
2. Նոսր, ուղիղ մազեր սեռական անդամի հիմի շրջանում,

պուբարխե PH2

Փոշտի մաշկը նրբանում է և ստանում կարմրավուն

երանգ

Երկարությունը 2,5-3,2սմ,

ծավալը 1,66,0մլ

G2

մեծացման սկիզբը
3. Մուգ, խիտ,

գանգուր մազերը տարածվում են

ցայլքի միջին հատվածի վրա PH3

Մեծացում Երկարությունը 3,3-4սմ,

ծավալը 6-12 մլ

G3

մեծացում,

հատկապես երկարությամբ

4. Հասուն տեսակի մազեր, որոնք չեն տարածվում ազդրերի ներսային մակերեսին

PH4

Հետագա մեծացում մաշկի

մգացումով

Երկարությունը 4,1-4,5սմ,

ծավալը 12-20 մլ G4

աճ երկարությամբ և հաստությամբ, գլխիկի մեծացում
5. Հասուն տեսակի մազեր, որոնք տարածվում են ազդրերի ներսային մակերեսին

PH5

Հասուն փոշտ Երկարությունը

>4,5սմ,

ծավալը >20 մլ G5

հասուն սեռական օրգան

Տաններ 4 և ավել աստիճանի դեպքում փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Տաններ 2-ի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով: Տաններ 1-ի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «ա» նիշով:

Հանգուցավոր խպիպի ժամանակ հանգույցների գնահատումը, հանգույցների բիոպսիան (ՆԱԲ), իրականացվում է ըստ TI-rADS դասակարգման՝ համաձայն աղյուսակ 3-ի:

Աղյուսակ 3. TI-rADS (ACr TI-rADS) 2017թ.դասակարգում

Tr1 Tr2 Tr3 Tr4 Tr5
Բարորակ Առանց

չարորակցման կասկածի

Հնարավոր

բարորակ փոփոխություններ

Կասկածելի փոփոխություններ Չարորակության բարձր ռիսկ
ՆԱԲ

ցուցում չկա

ՆԱԲ ցուցում չկա 1,5-2,5սմ՝ հսկողություն 2,5սմ և ավելի՝ ՆԱԲ 1,0-1,5սմ

հսկողություն

1,5սմ և ավելի՝ ՆԱԲ

0,5-1, 0սմ

հսկողություն 1,5սմ և ավելի՝ ՆԱԲ

TI-rADS 3-5–ի ժամանակ ՌՈՒՀ ընդունվողները ճանաչվում են ոչ պիտանի ՌՈՒՀ-ում ուսանելու համար: Bethesda II արդյունքի դեպքում 1- ին և 2-րդ սյունակով փորձաքննվողները փորձաքննվում են «գ» նիշով, իսկ Bethesda III-VI արդյունքի դեպքում «ա» կամ «բ» նիշով՝ կախված վահանագեղձի գործառույթի խանգարման աստիճանից:

 3-րդ սյունակներով փորձաքննական որոշումը կայացվում է գործառույթի խանգարման աստիճանի և Bethesda դասակարգման բջջաբանական եզրակացության տվյալների համադրման հիման վրա: Tr3, Tr4 և Tr5 դեպքերում պունկցիոն բիոպսիայի ցուցումը որոշվում է ըստ աղյուսակի: Tr1 և Tr2` անկախ հանգույցի չափից, Tr3 հանգույցների՝ մինչև 1,5 սմ չափսերի, Tr4 հանգույցների՝ մինչև 1,0սմ չափսերի, Tr5 հանգույցների՝ մինչև 0,5սմ չափսերի դեպքում      3-րդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և սահմանվում է էնդոկրինոլոգի հսկողություն։ 1,5-2,5սմ չափսերի Tr3 հանգույցների, 1,0-1,5սմ չափսերի Tr4 հանգույցների, 0,5-1,0 սմ չափսերի Tr5 հանգույցների դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով և սահմանվում է հսկողություն: ՆԱԲ-ի Bethesda II արդյունքի դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով` եթե չկա գործառույթի խանգարում: Հանգուցավոր խպիպի դեպքում իրականացվում է դիսպանսեր հսկողություն (էնդոկրինոլոգի խորհրդատվություն վեց ամիսը մեկ անգամ):

Հորմոնալ շեղումների առկայության դեպքում աուտոիմուն թիրեոիդիտի փորձաքննությունը իրականացվում է ըստ վահանագեղձի գործառույթի խանգարման աստիճանի: Առանց վահանագեղձի գործառույթի խանգարման աուտոիմուն թիրեոիդիտը փորձաքննվում է «գ» նիշով:

Կայուն պահպանված սուբկլինիկական հիպոթիրեոզը 2-րդ սյունակով փորձաքննվում է «բ» նիշով:

Սուր թիրեոիդիտ տարած անձինք (երբ բուժման կուրսի ավարտից հետո անցել է առնվազն 3 ամիս և առկա է հորմոնների մակարդակի կարգավորում) ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Ենթասուր թիրեոիդիտով փորձաքննվողները հորմոնների՝ TSH-ի, FT4-ի նորմալացման, արյան ընդհանուր հետազոտության, լեյկոֆորմուլայի որոշումից հետո՝ փոփոխությունների բացակայության դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է առնվազն 3 ամիս՝ ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Վահանաձև գեղձի կլինիկական նշանակություն չունեցող կոլոիդ ներառուկների, մանր կիստաների առկայության դեպքում, երբ չկա TSH-ի (թիրեոտրոպ հորմոն), FT-4-ի (ազատ թիրօքսին) խանգարումներ՝ փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Կայուն պահպանվող սուբկլինիկական հիպոթիրեոզի դեպքում թիրեոխթանիչ հորմոն (այսուհետ՝ ԹԽՀ կամ TTG)-ը 10 մկՄՄ/մլ-ից բարձր է փորձաքննությունը 1-րդ և 2-րդ սյունակներով իրականացվում է «բ» նիշով, 3-րդ սյունակներով «գ» նիշով:

Համաձայն  առողջապահության համաշխարհային  կազմակերպություն (այսուհետ՝ ԱՀԿ)-ի 2007թ.-ի դասակարգման մարմնի ավելցուկային քաշ է համարվում ՖԶԻ 25,0-29,9 կգ/մ2, Ճարպակալում I աստիճանի` 30,0 – 34,9 կգ/մ2, ճարպակալում II աստիճանի` 35,0 – 39,9 կգ/մ2, ճարպակալում III աստիճանի` 40 կգ/մ2 և ավել:

  1. Ներառում է արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունները, իմունային համակարգիառանձին խանգարումները: Փորձաքննությունը իրականացվում է միայն նեղ մասնագիտական բաժանմունքների կողմից տրված ախտորոշումների, ստացած բուժման արդյունավետության գնահատման հիման վրա: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության բնույթը, ընթացքը, գործառույթների խանգարման արտահայտվածության աստիճանը, հիվանդության սրացումների հաճախականությունը, աշխատունակության կորուստը: Արյան համակարգային հիվանդությամբ չպայմանավորված հեմոգրամմայի շեղումները փորձաքննվում են նաև համապատասխան հիվանդության հոդվածի համաձայն:

«Ա» նիշին վերաբերվում են արագ զարգացող հիվանդությունները՝ անկախ գործառույթների խանգարման աստիճանից, ինչպես նաև դանդաղ զարգացող հիվանդությունները՝ գործառույթների արտահայտված խանգարումով /փորձաքննությունը 1-ին և 2-րդ սյունակներով իրականացվում է անկախ գործառույթների խանգարման աստիճանից/:

Այս նիշին են վերաբերվում նաև արյունաստեղծ և ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդությունները, ապլաստիկ, հեմոլիտիկ և ժառանգական սակավարյունությունները (բացառությամբ հետերոզիգոտ ալֆա և բետտա թալասեմիաների), մակարդման գործոնների գենետիկորեն հաստատված ժառանգական պակասուրդը, ժառանգական թրոմբոցիտոպենիաները, թրոմբոցիտոպաթիաները, արյունաստեղծ օրգանների և հյուսվածքների տրանսպլանտացիաներից հետո վիճակները:

«Բ» նիշին վերաբերվում են դանդաղ զարգացող արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունները` բուժումից հետո ստացված տևական դրական արդյունքով, հազվադեպ (տարին մեկ անգամից ոչ ավելի) սրացումներով, իմունային համակարգի առանձին խանգարումները` գործառույթների աննշան կամ չափավոր արտահայտված խանգարումով:

Այս նիշին են վերաբերվում նաև`

1) երկարատև պահպանվող (6 ամիս և ավել) ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունությունները և թրոմբոցիտոպաթիաները, կամ դրանց կրկնությունները,

2) B-12 դեֆիցիտային անեմիան:

«Գ» նիշին վերաբերվում են տարած ոչ համակարգային արյան հիվանդություններից հետո և/կամ ստացած բուժումից հետո վիճակները՝ գործառույթային ժամանակավոր խանգարումներով: Հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրամադրելու մասին եզրակացությունն ընդունվում է միայն այն դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման և արյունաբանական ցուցանիշների նորմալացման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Սույն նիշը կիրառվում է նաև 3-րդ սյունակներով այն փորձաքննվողների համար, որոնց առողջությունը ժամանակավորապես քայքայված է պայմանավորված սկզբնական շրջանում արյան համակարգային հիվանդության դեմ ստացած ճառագայթային և ցիտոստատիկ բուժումով:

Երեք տարբեր տեղամասերում եզակի, մինչև 2.0 սմ չափսի (ամենաերկար առանցքով) և առանց մոտակա տեղակայված օրգանների հիվանդությունների առկայության լիմֆոհանգույցները ՌՈՒՀ-եր ընդունվելու համար խոչընդոտ չի հանդիսանում և չի սահմանափակում պիտանիությունը զինվորական ծառայության համար: Լիմֆադենոպաթիաների պարագայում պետք է իրականացվեն հետազոտություններ վարակիչ, արյունաստեղծման համակարգի հիվանդությունների և տուբերկուլյոզի ժխտման նպատակով: Այն դեպքերում, երբ ավշահանգույցների մեծացումը հանդիսանում է այլ հիվանդության ախտանիշ, ապա փորձաքննությունը իրականացվում է տվյալ հիվանդությանը վերաբերող Ցանկի համապատասխան կետի համաձայն:

«Դ» նիշին վերաբերվում են սուր հիվանդություններից հետո ստացիոնար բուժում չպահանջող վիճակները` լրիվ կլինիկոլաբորատոր ռեմիսիայի (առողջացման) փուլում և առանց գործառույթների խանգարման:

Այս նիշին են վերաբերվում նաև`

1) Ռեգիոնար լիմֆադենոպաթիաները` առանց մոտակա տեղակայված օրգանների հիվանդությունների առկայության: Նման դեպքերում ավշահանգույցների կառուցվածքը պահպանված է (առանց հիպոէխոգեն զոնաների և մինչև 2-2.5սմ չափսերի, իսկ վերին պարանոցային տեղակայությամբ` Հյունտերի զոնայի ավշահանգույցների պարագայում` մինչև 2.5-3.0սմ չափսերի):

2) Ձեռքբերովի թրոմբոցիտոպաթիաների և մակարդման գործոնների ձեռքբերովի պակասորդի, ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունությունների բուժման դեպքերը, եթե բուժման ավարտից հետո առկա է կլինիկոլաբորատոր լավացում և հիվանդությունը վերջին երեք տարվա ընթացքում չի կրկնվել:

3) B-12 դեֆիցիտային անեմիան` լիարժեք բուժումից երեք տարի հետո /առանց փոխարինող դեղորայքային բուժման՝ կլինիկոլաբորատոր շեղումների բացակայության դեպքում/:

4) Առանց կլինիկական դրսևորումների և գործիքալաբորատոր շեղումների, միայն էրիթրոցիտների հիպոքրոմիայով, միկրոցիտոզով հայտնաբերված հետերոզիգոտ թալասեմիաները (thalassemia minor), երբ հեմոգլոբինը բարձր է 120գ/լ-ից՝ փորձաքննվում են «դ» նիշով: Տվյալ անձանց համար հակացուցված է ծառայությունը ծովի մակերևույթից 1800մ և ավելի բարձրության պայմաններում:

Հեմոռագիկ վասկուլիտի ծանր, բարդություններով ուղեկցվող ձևերը փորձաքննվում են «ա» նիշով` անկախ վաղեմության ժամկետից: Հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևերը փորձաքննվում են «բ» նիշով: Այն դեպքերում, երբ վերջին 3 տարվա ընթացքում հիվանդության կրկնություն չի գրանցվել` հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևերի փորձաքննությունը իրականացվում է «դ» նիշով:

Արյան համակարգի հիվանդություններ տարած զինծառայողները պարտադիր պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ:

  1. Ներառում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերովթունավորումների, էլեկտրոմագնիսական դաշտի (այսուհետ՝ ԷՄԴ) սուր կամ քրոնիկականներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկհիվանդությունները: Թունավոր և ալերգիկ ներգործություններից հետո անբարենպաստ ելքերի դեպքում փորձաքննությունը իրականացվում է նաև ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթներով (սրտամկանի, հոդերի, անոթների, արյան և այլն)` համաձայն Ցանկի համապատասխան կետերի: Սուր հիվանդության պատճառով զինծառայողներին արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքում, երբ խանգարված օրգանների գործառույթների և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1 ամիս:

«Ա» նիշին վերաբերում են թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ալերգիկ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը խիստ նվազած է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի խիստ արտահայտված խանգարում, ստացած բուժումից նկատելի արդյունք չկա: Այս նիշով է փորձաքննվում նաև ժառանգական անգիոայտուցը և այլ առաջնային իմունային խանգարումները:

«Բ» նիշին վերաբերում են թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ալերգիկ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը նվազած է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի չափավոր արտահայտված խանգարումով, ստացած բուժումը արդյունավետ է:

«Գ» նիշին վերաբերում են տարած սուր թունավորումների, ԷՄԴ-ի և ճառագայթային ներգործության սուր հետևանքների, ալերգիկ հիվանդությունների ստացիոնար բուժում չպահանջող վիճակները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը պահպանված է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի ժամանակավոր խանգարումով, ստացած բուժումը արդյունավետ է:

«Դ» նիշին վերաբերում են ստացիոնար բուժում չպահանջող, սուր հիվանդություններից հետո բարեհաջող ելքով վիճակները` առանց օրգանի կամ համակարգի գործառույթի խանգարման:

Ռադիոակտիվ նյութերի (այսուհետ՝ ՌՆ),  իոնիզացնող ճառագայթներ (այսուհետ՝ ԻՃ),  այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ նկատի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած (աննշան մնացորդային երևույթների առկայության դեպքում) զինծառայողների համար կիրառվում է «գ» նիշը:

Էլեկտրամագնիսական դաշտի II-III աստիճանի քրոնիկական ներգործության համախտանիշի կրկնության դեպքում (նույնիսկ հիվանդության բարենպաստ ելքի պայմաններում) զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի` էլեկտրամագնիսական դաշտեր ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար: Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք «դ» նիշի համաձայն ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:

Ալերգիկ հիվանդություններով անձանց փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում ալերգիկ դրսևորումների հաճախականությունը, ալերգենների բնույթը, տարած բարդությունները, տարած համակարգային դրսևորումների առկայությունը (անաֆիլակտիկ շոկ, անգիոայտուց (անոթայտուց), շիճուկային հիվանդություն և այլն), ստացված բուժումը, բուժման արդյունավետությունը: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է ալերգոլոգիական բաժանմունքներից ներկայացված ակտերի և այլ բժշկական փաստաթղթերի (բժշկական անձնագիր, էպիկրիզներ, ամբուլատոր քարտ, հիվանդության պատմագրեր, լուսանկարներ և այլն) ուսումնասիրության և համադրման արդյունքում: Փորձաքննության ժամանակ տարած ախտաբանական վիճակը որպես համակարգային դրսևորում գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել արձանագրված անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտությունը, ցուցաբերած բուժօգնության, ստացված բուժման ծավալը, տևողությունը, բուժման արդյունքը և այլն: Ինսեկտային ալերգիայով անձանց փորձաքննության ժամանակ պետք է առաջնորդվել անամնեզի և սպեցիֆիկ իմունոգլոբուլին E-ի տվյալների (նորմա` ցածր 0.35 kAU/L-ից) համադրմամբ:

«Բ» նիշով են փորձաքննվում նաև`

– քրոնիկական ընթացքով, բուժմանը դժվար ենթարկվող, հաճախակի կրկնվող, ամիսը 3 անգամ և ավել, համակարգային դրսևորումներով կամ անգիոայտուցով (անոթայտուցով) ուղեկցվող, ալերգիկ հիվանդությունները (հաստատված ակտերով, բժշկական փաստաթղթերով (բժշկական անձնագիր, էպիկրիզներ, հիվանդության պատմագրեր և այլն)).

– խրոնիկական ռեցիդիվող, ամիսը երեք և ավելի անգամ կրկնվող, բուժմանը դժվար ենթարկվող եղնջացանը.

«Գ» նիշով են փորձաքննվում նաև`

– առանց բարդությունների ընթացող դեղորայքային, սննդային և ինսեկտային ալերգիաները.

– միջին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո խիստ արտահայտված խոլինէրգիկ եղնջացանը.

– օրալ ալերգիկ համախտանիշը.

«Դ» նիշով են փորձաքննվում նաև`

– անհայտ պատճառներից սուր ալերգիկ երևույթները, որոնք մեկ տարվա ընթացքում ի հայտ են եկել 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ անցնում են բուժման կուրսից հետո, չեն ուղեկցվում բարդություններով,

– նախկինում տարած անգիոայտուցը (անոթայտուցը),

– դեղորայքային ալերգիաները, երբ հայտնաբերվում է մինչև 2 դեղորայքի նկատմամբ դրական ռեակցիա սադրիչ թեստերի միջոցով,

– ալերգենի նկատմամբ թույլ դրական ռեակցիաները,

– դերմոգրաֆիկ, հրահրված եղնջացաները, որոնք չեն պահանջում մշտական բուժում, անձնական գործում բացակայում են քրոնիկ հիվանդության տևական վարման մասին վկայող բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև բուժման անհրաժեշտություն չունեցող վիճակները:

  1. Ներառում է շնչառական օրգանների, թոքամզի, ոսկրամկանային համակարգի, ծայրամասային ավշահանգույցների, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռային համակարգի, մաշկի և այլ օրգանների տուբերկուլյոզը:

«Ա» նիշին վերաբերում են՝

– ակտիվ զարգացող միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ դեպքերը, ինչպես նաև օրգան-համակարգերի գործառույթի զգալի խանգարումով վիրահատության հետևանքները և սպիական փոփոխությունները, թոքախտի բոլոր ձևերը՝ հյուսվածի քայքայմամբ ու անընդհատ մանրէարտադրությամբ,

– թոքամզի և թոքերի զարգացող սպիական փոփոխությունները՝ թոքերի ու միջնորմի տեղաշարժով, դրանց և արտաքին շնչառական գործառույթների խանգարումներով, վիրահատության հետևանքներն արտաքին շնչառական գործառույթի զգալի խանգարումով (II-III աստիճանի թոքային անբավարարություն), ինչպես նաև տուբերկուլոզային (պալարախտային) բրոնխադենիտի խուղակային ձևն ու բրոնխների տուբերկուլոզային ախտահարումները` մանրէների արտազատումով, վիրահատությունից հետո բրոնխաբանական կամ ռենտգենկոնտրաստային հետազոտություններով հաստատված բրոնխային, բրոնխաթոքամզային խուղակները,

– ավշահանգույցների քայքայումով, խուղակների առկայությամբ որովայնային տուբերկուլյոզը,

– միզատար ուղիների բազում տեղակայումներով (երիկամներ, միզածորաններ, միզապարկ) տուբերկուլոզը` քայքայումով կամ մանրէարտազատումով,

– երիկամային ավազանի, միզածորանի, միզապարկի սպիական փոփոխությունները, միզատար ուղիների օրգանների պլաստիկ վիրահատությունների հետևանքները, շագանակագեղձի, հավելումների, երկկողմանի ամորձատումից հետո տարածված, զարգացող տուբերկուլոզը` քայքայումով, խուղակներով կամ մանրէարտազատումով, ողնաշարի, խոշոր ոսկրերի ու հոդերի տուբերկուլոզն` ակտիվ զարգացող ընթացքով, բարդացած ծորուկային թարախակույտերով կամ խուղակներով,

– օստեոմիելիտը` սեկվեստրալ խոռոչներով, սեկվեստրներով, չապաքինվող կամ հաճախ բացվող խուղակներով (տարին` առնվազն 1-2 անգամ),

– խոշոր հոդերի արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը` կայուն ցավային համախտանիշով, վերջույթների մկանների ապաճումով (ատրոֆիայով) և գործառույթի զգալի խանգարումով:

«Բ» նիշին վերաբերում են՝

– ակտիվ, առանց միկոբակտերիայի արտազատման և հյուսվածի քայքայման, դեպքերը, ինչպես նաև օրգան-համակարգերի գործառույթի չափավոր խանգարումով վիրահատության հետևանքները և սպիական փոփոխությունները` առանց միկոբակտերիայի արտազատման և հյուսվածի քայքայման,

– թոքերի, թոքամզի ու ներկրծքային ավշահանգույցների ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերը՝ առանց տուբերկուլոզի մանրէների արտազատման ու հյուսվածի քայքայման, արմատական վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական գործառույթի չափավոր խանգարումով, աղիների, լյարդի, փայծաղի արմատական վիրահատությունից, էպիդիդիմէկտոմիայից հետո ավշահանգույցների (այդ օրգանների ֆունկցիաների չափավոր խանգարումով), շագանակագեղձի, ամորձիների և սերմնաբշտերի ակտիվ մարող տուբերկուլոզը՝ առանց հյուսվածի քայքայման ու խուղակների,

– ողնաշարի, ոսկրերի և հոդերի ակտիվ սահմանափակ տուբերկուլոզը, ինչպես նաև անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքները՝ առանց մակածորուկների ու խուղակների, տուբերկուլոզի պատճառով վիրահատությունից հետո առաջացած վիճակները կլինիկական լավ արդյունքով ու արտաքին շնչառական գործառույթի աննշան խանգարումով կամ առանց խանգարման,

– ռենտգենաբանորեն երեք և ավելի սեգմենտների սահմաններում տուբերկուլյոզից հետո ոչ ակտիվ մնացորդային փոփոխությունները: Տարած տուբերկուլոզը պետք է փաստարկված լինի բժշկական փաստաթղթերով:

«Գ» նիշին վերաբերում են՝

– ոչ ակտիվ տուբերկուլյոզը` օրգան-համակարգերի գործառույթի աննշան խանգարումով կամ առանց դրա,

– թոքերի ոչ ակտիվ տուբերկուլոզը` կայուն ռենտգենաբանական փոփոխություններով, որը ընդգրկում է 1 կամ 2 սեգմենտ,

– հաջող հակամանրէական բուժումից հետո մնացորդային երևույթները, եթե հետբուժական շարունակական հսկողությունից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումներ չեն եղել,

– ողնաշարի, ոսկրերի ու հոդերի կայուն բուժված տուբերկուլոզը, անցյալում տարած տուբերկուլոզի հետևանքներն` ավելի քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, վիրահատությունից հետո գործառույթի աննշան խանգարումը, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթները՝ առանց ցավային համախտանիշի, գործառույթի աննշան խանգարումով:

«Դ» նիշին վերաբերում են տուբերկուլյոզի կլինիկական բուժումից հետո վիճակները` առանց մնացորդային երևույթների, երբ բուժման ավարտից անցել է առնվազն 5 տարի և ավելի, չկան գործառույթի խանգարումներ և կայուն մնացորդային երևույթներ:

Թոքերում ռենտգենաբանորեն հաստատված մինչև 3 փոքր կրակալումների առկայությունը (որոնցից յուրաքանչյուրի չափերը չեն գերազանցում 0,8 սմ) չի կարող խոչընդոտել զինվորական ծառայությանը, ՌՈՒՀ-եր ընդունվելուն, ցանկացած վայրում ծառայելուն:

Տուբերկուլոզ տարած անձանց փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից երեք տարի հետո` տուբերկուլյոզային բաժանմունքում՝ ամբողջական հետազոտումից հետո:

Տուբերկուլոզ տարած, բուժում ստացած 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները կարող են ճանաչվել պիտանի ծառայության համար` «դ» նիշի համաձայն, ստացիոնար պայմաններում ամբողջական հետազոտությունից հետո, եթե բուժման հիմնական կուրսի ավարտից անցել է 5 տարի և ավելի, չկան գործառույթի խանգարումներ և կայուն մնացորդային երևույթներ: Սահմանափակվում է ծառայությունը խոնավ պայմաններում:

  1. Ներառում է բրոնխոթոքային համակարգի և թոքամզի ոչ տուբերկուլյոզային բնույթի հիվանդությունները, զարգացման արատները, գենետիկ հիվանդությունները (հաստատված` գենետիկ քննությամբ): Փորձաքննությունը իրականացվում է բուժման կուրսի ավարտից հետո` ըստ գործառութային վիճակի և զարգացած բարդությունների:

Սարկոիդոզի փուլերն են`

1-ին փուլ` առկա է մեդիաստինալ կամ հիլար լիմֆադենոպաթիա,

2-րդ փուլ` առկա է մեդիաստինալ կամ հիլար լիմֆադենոպաթիա և ինտերստիցիալ ախտահարում,

3-րդ փուլ` ինտերստիցիալ ախտահարում,

4-րդ փուլ` ինտերստիցիալ ախտահարում և բրոնխոէկտազներ:

«Ա» նիշին վերաբերում են բրոնխաթոքային համակարգի և թոքամզի խրոնիկ հիվանդությունները, բուժմանը դժվար ենթարկվող բորբոքային-թարախային հիվանդությունները` ուղեկցվող շնչական գործառույթի խիստ արտահայտված խանգարումով և ֆիզիկական ակտիվության սահմանափակումով: Այս նիշով են փորձաքննվում նաև թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդության հազվադեպ հանդիպող բարդ ընթացքով կլինիկական դեպքերը:

Այս նիշին են վերաբերում նաև 3-րդ և 4-րդ փուլի սարկոիդոզը, ալվեոլյար պրոտեինոզը, թոքային ալվեոլյար միկրոլիթիազը, իդեոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտը` անկախ շնչական գործառույթից, հաստատված համակարգչային շերտագրումով և հյուսվածքաբանական քննությամբ, թոքերի առաջնային էմֆիզեման, մուկովիսցիդոզը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, դիֆուզ պնևմոսկլերոզը, քրոնիկ օբլիտերացնող բրոնխիոլիտը` անկախ շնչական գործառույթի խանգարումից՝ հաստատված համակարգչային շերտագրումով:

«Բ» նիշին վերաբերում են բրոնխոթոքային ապարատի և թոքամզի քրոնիկ հիվանդությունները` հաճախակի սրացումներով (տարեկան երեք և ավելի անգամ) կամ գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով: Այս նիշով է փորձաքննվում նաև սարկոիդոզի 1-ին և 2-րդ փուլերը` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ, համակարգչային շերտագրումով և համապատասխան լաբորատոր հետազոտություններով, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է ըստ բուժման ընթացքի, կլինիկական ծանրության աստիճանի։

«Գ» նիշին վերաբերում են բրոնխաթոքային համակարգի և թոքամզի հազվադեպ սրացումներով քրոնիկ հիվանդությունները` գործառույթների աննշան արտահայտված խանգարումով (ԱՇՖ-ի աննշան խանգարումով):

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) անձանց պիտանիությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման: Աննշան կպումների առկայությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-ում ուսանելու համար:

Չոր և էքսուդատիվ ոչ սպեցիֆիկ պլևրիտների դեպքում փորձաքննությունը իրականացվում է ըստ ԱՇՖ քննության տվյալների:

Թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ անձանց պիտանիությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման:

Փորձաքննական եզրակացության համար անհրաժեշտ է ԱՇՖ քննությունը կատարել ֆիզիկական բեռնվածությունից առաջ և հետո, ինչպես նաև բրոնխոդիլատատորներով և առանց դրանց (ըստ անհրաժեշտության)։

«Դ» նիշով փորձաքննվում են ստացիոնար բուժում չպահանջող սուր հիվանդությունների, քրոնիկական հիվանդությունների սրացումների, ինչպես նաև ժամանակավոր գործառութային մնացորդային երևույթները:

Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական գործառույթի խանգարման, թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման, մնացորդային երևույթների ժամանակ զինծառայողների համար եզրակացություն է կայացվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:

Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները՝ համաձայն աղյուսակ 4-ի:

 

Աղյուսակ 4. Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները

1. Կլինիկական ցուցանիշներ Նորմա Ֆունկցիաների անբավարարության ցուցանիշներ
I աստիճան

(աննշան)

II աստիճան

(չափավոր)

III աստիճան

(արտահայտված)

1) Հևոց Չկա Նախկինում անսովոր ծանրաբեռնվա- ծության

ժամանակ

Սովորական ծանրաբեռնվա- ծության ժամանակ Մշտական հանգստի պայմաններում
2) Շնչական ակտերի

թվաքանակը 1 րոպեում

մինչև 20 մինչև 24 25-28 29 և ավելի
3) Ցիանոզ չկա արտահայտված

է թույլ չափով

արտահայտված

է միջին չափով

տարածուն է, խիստ

արտահայտված

4) Անոթազարկը 1 րոպե մինչև 80 85-90 95-100 105 և ավելի
2. Գործիքային տվյալներ
1) Արյան

հագեցվածությունը թթվածնով (%)

94-ից ավելի 90-80 79-60 59-ից ցածր
2) Թոքերի կենսատարողությունը

%` համեմատած անհրաժեշտ մեծության

հետ

90-85 84-70 69-50 49-ից ցածր
3) Թոքերի առավելագույն օդափոխությունը %` համեմատած անհրաժեշտ

մեծության հետ

85-75 74-55 54-35 34-ից ցածր
4) Արագացված արտաշնչական ծավալը 1վրկ %` համեմատած անհրաժեշտ

մեծության հետ

80-ից բարձր 75-65 64-50 49-ից ցածր
5) Տիֆնոյի ինդեքս 70-ից

բարձր

69-55 54-40 39-ից ցածր
  1. Ներառում է բրոնխիալ ասթմայի բոլոր ձևերը: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության դրսևորման հաճախականությունը, նոպաների ծանրությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը (հիվանդության վերահսկելիությունը):

«Ա» նիշին վերաբերում է կրկնակի ստացիոնար բուժում պահանջող, շնչարգելության ծանր ու հաճախակի նոպաներով ուղեկցվող, դեղորայքային բուժմամբ չվերահսկվող, II-III աստիճանի թոքային անբավարարությամբ բրոնխիալ ասթման:

«Բ» նիշին վերաբերում է բրոնխիալ ասթմայի միջին ծանրության ձևը, որը բնորոշվում է ամիսը մեկ և ավելի անգամ կրկնվող ու բրոնխալայնիչ տարբեր միջոցներով վերացվող շնչարգելության նոպաներով, պահանջող շնչական ստերոիդների կանոնավոր օգտագործում:

«Գ» նիշին վերաբերում են հիվանդության թեթև ձևերը, որոնց ժամանակ շնչարգելության նոպաները տևական չեն, տարեկան լինում են 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ վերացվում են բրոնխալայնիչ միջոցներով:

«Դ» նիշին վերաբերում է մեկ տարուց ավել ժամանակահատվածում նոպաների բացակայությունը` առանց բրոնխոլայնիչների օգտագործման:

Եթե բրոնխոսպազմային համախտանիշը ոչ բրոնխոթոքային համակարգի հիվանդությունների ախտանշան է կամ որևէ սուր թոքային ախտաբանության դրսևորման ձև (ներառում է նաև բրոնխների հիպերռեակտիվությունը, հետազոտության տվյալներով արտաշնչված օդում ի հայտ են գալիս ազոտի օքսիդի քանակի սահմանային թվեր), որը չի կրել շարունակական բնույթ (հաստատված` բժշկական փաստաթղթերով), ապա զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է հիվանդությունների Ցանկի համապատասխան կետերով` ըստ հիմնական հիվանդության ընթացքի:

  1. Ներառում է սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձև անոթների, սրտի փականային ապարատի, աորտայի հիվանդությունները և զարգացման արատները: Փորձաքննությունը իրականացվում է ստացիոնար պայմաններում հետազոտությունից, անհրաժեշտության դեպքում բուժումից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի: Փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում սրտային անբավարարության աստիճանը (կիրառվում է խրոնիկական սրտային անբավարարության դասակարգումը ըստ Սրտաբանների Նյու-Յորքյան ասոցիացիայի NYHA), հիվանդության ախտածագումը, կլինիկական դրսևորումները, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման, ինչպես նաև ինվազիվ միջամտությունների անհրաժեշտությունը, ստացված բուժման արդյունավետությունը, մոտակա և հեռակա կանխատեսումը և այլն:

Սրտային անբավարարության խանգարման աստիճանը պետք է առարկայացվի էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ (ձախ փորոքի և նախասրտի սիստոլիկ ու դիաստոլիկ չափսերի մեծացում, արտամղման ֆրակցիայի իջեցում, դիաստոլիկ դիսֆունկցիա, որոշ դեպքերում նաև չափորոշված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ԷՍԳ փորձի (տրեդմիլ-թեստ, վելոէրգոմետրիա) արդյունքներով` համադրված հիվանդության կլինիկական տվյալների հետ: Պետք է նկատի ունենալ, որ ծանրաբեռնվածության փորձի արդյունքում առողջ անձանց մոտ հնարավոր է արձանագրվի արյան շրջանառության կեղծ անբավարարություն, որը պայմանավորված է ոչ թե սիրտանոթային համակարգի հիվանդությամբ, այլ անբավարար ֆիզիկական մարզվածությամբ, վեգետատիվ նյարդային համակարգի գործառութային վիճակով և այլն:

«Ա» նիշին վերաբերում են արյան շրջանառության III-IV գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Այս նիշին են վերաբերում նաև` սրտապարկի համընդգրկուն խցանումը, փորոքների կամ աորտայի անևրիզմը, սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարման առանձին կայուն, դժվար բուժվող, հեմոդինամիկայի զգալի խանգարմանը բերող ձևերը, ինչպես նաև սրտի ռիթմի և հաղորդչականության այն ձևերը, որոնք ուղեկցվում են սուր սրտային անբավարարությամբ և/կամ այն առիթմիաները, որոնց բուժման համար անհրաժեշտ է եղել կարդիովերսիա/դեֆիբրիլյացիա։ Վերփորոքային տախիկարդիայի, նախասրտերի ֆիբրիլյացիայի, նախասրտերի թրթռման պարոքսիզմները փորձաքննվում են «ա» նիշով այն դեպքում, երբ ուղեկցվել են վերը նշված բարդություններով։ Մնացած բոլոր դեպքերում փորձաքննվում են «գ» նիշով։ Փորոքների ֆիբրիլյացիաները փորձաքննվում են «ա» նիշով՝ անկախ հեմոդինամիկայի խանգարման առկայությունից և կատարված ռադիոհաճախային աբլյացիայից, սրտի կամ սրտապարկի նորագոյացությունները, դիլատացիոն և ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաները, հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան, եթե առկա է ձախ փորոքի արտամղիչ տրակտի օբստրուկցիա:

«Բ» նիշին վերաբերում են քրոնիկական սրտային անբավարարության II գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները:

Այս նիշին են վերաբերում նաև (անկախ քրոնիկական սրտային անբավարարության խանգարման աստիճանի)` հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան՝ առանց արտամղիչ տրակտի օբստրուկցիայի (ախտորոշումը կատարվում է Եվրոպական սրտաբանության ասոցիացիայի չափանիշներով (ESC)), Բրուգադայի համախտանիշը` բնորոշ ԷՍԳ կայուն փոփոխություններով, սրտի բնածին և ձեռքբերովի արատները` անկախ հեմոդինամիկայի խանգարման աստիճանից, սրտի փականային ապարատի և աորտայի վիրահատական միջամտությունների հետևանքները, սրտի ռիթմի արհեստական կարգավորիչի (փեյսմեյքեր) իմպլանտացիաները և սրտի հաղորդականության հավելյալ ուղիների կրկնակի աբլյացիաները., առանց սրտի գործառութային խանգարման դեքստրակարդիաները և ներքին օրգանների լրիվ ինվերսիաները (Dextrocardia Situs Inversus Totalis), պսակաձև անոթների հիվանդությունները և զարգացման անոմալիաները:

«Գ» նիշին վերաբերում են քրոնիկական սրտային անբավարարության I գործառութային դասի խանգարումներով (ըստ NYHA դասակարգման) սիրտանոթային համակարգի հիվանդությունները:

  Այս նիշին են վերաբերում նաև` միտրալ փականի արտանկումները (պրոլապս) II աստիճանի (6մմ-ից ավելի)` II աստիճանի հետհոսքով, I-II աստիճանի աորտալ հետհոսքը, միտրալ փականի 2-րդ և ավելի բարձր աստիճանի հետհոսքերը, թոքային զարկերակի փականի, տրիկուսպիդալ փականի 2-րդ և ավելի աստիճանի հետհոսքերը փորձաքննվում են, եթե առկա է թոքային հիպերտենզիա, կամ եթե հետհոսքը համակցված է այլ փականի 1-ին և ավելի աստիճանի հետհոսքի հետ, սինուսային հանգույցի թուլության համախտանիշը, նախասիրտ-փորոքային հաղորդչականության I-II աստիճանի մասնակի պաշարումները (P-Q ինտերվալը կայուն 0,22 վրկ-ից ավելի է), սինո- աթրիալ II աստիճանի մասնակի պաշարումները` կլինիկական դրսևորումներով, փորոքային և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի էպիզոդները, փորոքային և վերփորոքային վազանցների (3 կոմպլեքս (և ավելի) 5 էպիզոդ (և ավելի), հաճախակի պոլիտոպ և պոլիմորֆ էքստրասիստոլիաները, հաճախակի ալոռիթմիաները, հաճախակի փորոքային (24 ժամում` 2000 և ավելի) և վերփորոքային (24 ժամում` 4000 և ավելի) էքստրասիստոլիաները, մշտական ոչ սինուսային ռիթմը: Հիսի խրձի աջ կամ ձախ ոտիկի լրիվ պաշարումները, սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիան, էխոսրտագրությամբ հայտնաբերված 3-րդ աստիճանի թոքային հիպերտենզիան, սրտի ռիթմի և հաղորդականության մշտական, կայուն բնույթի խանգարումները` WPW-համախտանիշը, CLC- համախտանիշը (առկա է P-Q ինտերվալի կայուն կարճացում մինչև 0.11վրկ, բացակայում է P-Q սեգմենտը, առկա է սրտի ռիթմի և/կամ հաղորդչականության կայուն խանգարումներ), կարդիոգեն սինկոպեները՝ պայմանավորված սրտի ռիթմի հեմոդինամիկ նշանակություն ունեցող խանգարումներով:

«Դ» նիշին վերաբերում են առանց քրոնիկական սրտային անբավարարության վիճակները: Այս նիշին են վերաբերվում նաև`

1) եզակի մոնոմորֆ փորոքային (24 ժամում` 50-ից ավելի, 400-ից պակաս) և վերփորոքային (24 ժամում` 100-ից ավելի, 800-ից պակաս) էքստրասիստոլիաները,

2) առանց մնացորդային երևույթների սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններից հետո վիճակները (նման դեպքերում փորձաքննությունը իրականացվում է համակողմանի և լիարժեք հետազոտություններից հետո),

3) գործառութային բնույթի, առանց կլինիկական դրսևորումների, անցողիկ, եզակի նախասիրտ-փորոքային հաղորդչականության I-II աստիճանի մասնակի պաշարումները և սինո-աթրիալ II աստիճանի մասնակի պաշարումները,

4) սրտի իզոլացված փոքր անոմալիաները (Չիարիի մեմբրանա, միջնախասրտային միջնապատի անևրիզմա, միջնախասրտային միջնապատի պարադոքսալ շարժում) առանց կլինիկական դրսևորումների և սրտային անբավարարության նշանների:

Եզակի մոնոմորֆ փորոքային (24 ժամում` 50-ից պակաս) և վերփորոքային (24 ժամում` 100-ից պակաս) էքստրասիստոլիաները, սրտի փականների մեկուսացված, ոչ մեծ չափսերի (մինչև առաջին աստիճանը ներառյալ) արտանկումները` աննշան հետհոսքով (մինչև առաջին աստիճանը ներառյալ), ինչպես նաև երկճյուղանի (բիֆասցիկուլյար) մասնակի պաշարումները (առկա է Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարման և ձախ ոտիկի որևէ ճյուղի մասնակի պաշարման պատկեր), եթե չկան հեմոդինամիկայի և սրտի ռիթմի կայուն խանգարումներ` փորձաքննվում են կիրառելով Ցանկի 28-րդ կետի «գ» նիշը:

Սրտի փականների հետհոսքերի և անբավարարությունների աստիճանները որոշվում են համաձայն սահմանված մասնագիտական գործելակարգերի:

«Ե» նիշին վերաբերում են սրտանոթային համակարգի սուր հիվանդություններից (սուր միոկարդիտներ, սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևեր և այլն), ինչպես նաև ստացիոնար բուժում չպահանջող և ժամանակավոր բնույթ կրող քրոնիկական սրտային անբավարարության և (կամ) սրտի ռիթմի խանգարումներից հետո վիճակները:

Այս նիշին են վերաբերվում նաև` առաջին անգամ էխոսրտագրությամբ հայտնաբերված 1-2-րդ աստիճանի թոքային հիպերտենզիան. սրտի փականներից երեքի համակցված 1-ին աստիճանի հետհոսքերը (երեքը միասին), 24 ժամում 400-ից ավելի, 2000-ից պակաս մոնոմորֆ փորքային և (կամ) վերփորոքային 24 ժամում 800-ից ավելի, 4000-ից պակաս մոնոմորֆ վերփորոքային էքստրասիստոլիաները:

ԷՍԳ քննությամբ ի հայտ եկած ռեպոլյարիզացիայի արտահայտված խանգարումներ ունեցող 1-ին և 2-րդ սյունակով փորձաքննվողներին կատարվում է պարտադիր հոլտեր մոնիթորինգ և ծանրաբեռնվածության թեստ։

Սինուսային (շնչառական) առիթմիա, Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար, եթե չկան ռիթմի և հաղորդչականության խանգարման այլ («գ» նիշով նախատեսված) դրսևորումներ:

Սրտի հաղորդականության հավելյալ ուղիների աբլյացիայից հետո երեք տարի անց, եթե բացակայում են հեմոդինամիկայի, ռիթմի և հաղորդչականության խանգարման նշանները, փորձաքննությունը 1-րդ սյունակով կարող է իրականցվել «դ» նիշով:

Եթե P-Q ինտերվալի կարճացումը չի ուղեկցվում ռիթմի կամ հաղորդչականության այլ խանգարումներով («գ» նիշով նախատեսված), առկա է P-Q սեգմենտը, բացակայում են կլինիկական ախտանիշները, ապա տվյալ վիճակը գնահատվում է որպես էլեկտրոկարդիոգրաֆիկ CLC-ֆենոմեն և փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Նույն պարագայում CLC-ֆենոմենը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու և ուսումը շարունակելու համար:

Սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններից հետո մնացորդային երևույթների առկայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «ա», «բ» կամ «գ» նիշով` կախված հեմոդինամիկայի խանգարման աստիճանից: Առանց հեմոդինամիկայի խանգարման, սակայն մնացորդային երևույթների առկայության դեպքում փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով: Առանց մնացորդային երևույթների սրտամկանի և փականային ապարատի բորբոքային հիվանդություններ տարած անձիք կարող են ճանաչվել պիտանի` համակողմանի հետազոտություններից հետո: Այդ վիճակները խոչընդոտ չեն զինվորական ծառայության անցնելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Մինչև առաջին աստիճանի կարճատև, ոչ մշտական, աննշան, առանց հեմոդինամիկ խանգարման աորտալ հետհոսքը խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Մինչև 3մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար, 3մմ-ից մինչև 6մմ ներառյալ միտրալ փականի պրոլապս ունեցող անձինք փորձաքննվում են կիրառելով Ցանկի 28-րդ կետի «գ» նիշը: Արհեստավարժ մարզիկների մոտ հնարավոր է առկա լինի ֆիզիոլոգիական «սպորտային սրտին» բնորոշ փոփոխություններ, որի դեպքում փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Սրտի փականների հետհոսքերի (անբավարարության) աստիճանները որոշվում են ըստ աղյուսակ 5-ի.

Աղյուսակ 5

ՓԱԿԱՆԻ ԱՆԲԱՎԱՐԱ-ՐՈՒԹՅԱՆ

ԱՍՏԻՃԱՆ

ԵՌՓԵՂԿ ՓԱԿԱՆ ՄԻՏՐԱԼ ՓԱԿԱՆ ԱՈՐՏԱԼ ՓԱԿԱՆ ԹՈՔԱՅԻՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՓԱԿԱՆ
1-ԻՆ Միտրալ հետհոսքի շիթը բացակայում է կամ <20% ձախ նախասրտի դոպլերով, small vena contracta 0.3սմ Թեթև.

Շիթի լայնությունը <25% ձախ փորոքի արտահոսքի ուղուց, Vena contracta 0.3սմ, հետհոսքի ծավալ <30մլ/ կծկում, հետհոսքի ֆրակցիան <30%, արդյունավետ հետհոսքի բացվածք <0.1սմ2, անգիոգրաֆիկ աստիճանը 1+

2-ՐԴ Կենտրոնական

շիթը <50% աջ

նախասրտի,

Vena contracta 0,7սմ, արդյունավետ

հետհոսքի բացվածք

< 0.4սմ2, հետհոսքի ծավալ 45մլ

Միտրալ հետհոսքի կենտրոնական շիթը բացակայում է կամ 20-40% ձախ նախասրտի կամ ուշ սիստոլիկ էկցենտրիկ շիթ, Vena contracta 0.7 սմ, հետհոսքի ծավալ < 60մլ, հետհոսքի ֆրակցիան <50%, արդյունավետ հետհոսքի բացվածք <0.4սմ2, անգիոգրաֆիկ աստիճանը 1-2+ Միջին.

Շիթի լայնությունը 25-64% ձախ փորոքի արտահոսքի ուղուց, Vena contracta 0.3- 0.6սմ, հետհոսքի ծավալ 30- 59մլ/կծկում, հետհոսքի ֆրակցիան 30- 49%, արդյունավետ հետհոսքի բացվածք 0.1- 0.29սմ2, անգիոգրաֆիկ աստիճանը 2+

Թեթև.

Հետհոսքի շիթի լայնությունը <10մմ, շիթի խտությունը թույլ, շիթի դանդաղեցման արագությունը դանդաղ դանդաղում, թոքային/
համակարգային ծավալների հարաբերակցությունը քիչ բարձրացած

3-ՐԴ Կենտրոնական շիթը ≥50% աջ նախասրտի, Vena contracta ≥ 0,7սմ, արդյունավետ հետհոսքի բացվածք ≥ 0.4սմ2, հետհոսքի ծավալ ≥ 45մլ, խիտ շարունակական ալիքի եռանկյուն աձև ազդանշան, լյարդի երակային սիստոլիկ հոսքի հակադարձում Միտրալ

հետհոսքի

կենտրոնական

շիթը >40% ձախ

նախասրտի կամ

հոլոսիստոլիկ

էկցենտրիկ շիթ,

Vena contracta ≥

0.7սմ, հետհոսքի

ծավալ ≥ 60մլ,

հետհոսքի

ֆրակցիան

≥50%,

արդյունավետ

հետհոսքի

բացվածք

≥0.4սմ2,

անգիոգրաֆիկ

աստիճանը 3-4+

Ծանր.

Շիթի

լայնությունը

≥65% ձախ

փորոքի

արտահոսքի

ուղուց, Vena

contracta <0.6սմ,

հոլոդիաստոլիկ

հոսքի

հետդարձ

պրոքսիմալ

որովայնային

աորտա,

հետհոսքի

ծավալ

≥60մլ/կծկում,

հետհոսքի

ֆրակցիան

≥50%, արդյունավետ

հետ-հոսքի

բացվածք

≥0.3սմ2,

անգիոգրաֆիկ

աստիճանը 3-

4+, ձախ

փորոքի

լայնացում

Միջին.

Հետհոսքի շիթի

լայնությունը <50%

թոքային փականի

լայնությունից,

շիթի խտությունը

խիտ, շիթի

դանդաղեցման

արագությունը

փոփոխական

դանդաղում,

թոքային/
համակարգային ծավալների

հարաբերակցությունը չափավոր

բարձրացած

4-ՐԴ Կենտրոնական շիթը ≥50% աջ նախասրտի, Vena contracta ≥ 0,7սմ, արդյունավետ հետհոսքի բացվածք ≥ 0.4սմ2, հետհոսքի ծավալ ≥ 45մլ, խիտ շարունակական ալիքի եռանկյուն աձև ազդանշան, լյարդի երակային սիստոլիկ հոսքի հակադարձում, լծային երակային ճնշման բարձրացում, հևոց ֆիզիկական աշխատանքի ժամանակ, ընդհանուր թուլություն, ասցիտ, պերիֆերիկ այտուցներ Միտրալ հետհոսքի կենտրոնական շիթը >40% ձախ նախասրտի կամ հոլոսիստոլիկ էկցենտրիկ շիթ, Vena contracta ≥ 0.7սմ, հետհոսքի ծավալ ≥ 60մլ, հետհոսքի ֆրակցիան ≥50%, արդյունավետ հետհոսքի բացվածք ≥0.4 սմ2, անգիոգրաֆիկ աստիճանը 3-4+, աշխատունակության նվազում, հևոց ֆիզիկական աշխատանքի ժամանակ Ծանր.

Հետհոսքի շիթի լայնությունը >50% թոքային փականի լայնությունից, շիթի խտությունը խիտ, շիթի դանդաղեցման արագությունը կտրուկ դանդաղում դիաստոլիկ հոսքի վաղաժամկետ դադարեցմամբ, թոքային/

համակարգային ծավալների հարաբերակցությունը զգալի բարձրացած

Թոքային հիպերտենզիայի (առաջնային և երկրորդային) աստիճաններն են` թեթև աստիճանի`թոքային զարկերակում սիստոլիկ ճնշումը ≥ 26մմ/սս, ≥49մմ/սս միջին աստիճանի` թոքային զարկերակում սիստոլիկ ճնշումը ≥ 50մմ/սս, ≤ 59մմ/սս ծանր աստիճանի` թոքայինզարկերակում սիստոլիկ ճնշումը ≥ 60մմ/սս:

  1. Ներառում է զարկերակային հիպերտենզիան, որի փորձաքննության ժամանակ հաշվի էառնվում հիվանդության ախտաբանական ծագումը, կլինիկական ընթացքը և դրսևորումները, թիրախ օրգանների ախտահարվածության աստիճանը, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը, հիվանդության դրսևորման վաղեմությունը և այլն: Սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումը փորձաքննվում է Ցանկի 28-րդ կետով: Ախտանշանային հիպերտենզիա ունեցող անձանց փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել Ցանկի համապատասխան կետերով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն կետով:

«Ա» նիշին վերաբերում է III աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը ≥180 մմ/սս է, դիաստոլիկը՝ ≥110 մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1,2 սմ–ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը` դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I–II աստիճանի, կամ ձախ փորոքի դիլատացիա 5-6սմ–ից ավելի կամ պրոտեինուրիա 0,033 պրոմիլից ավել:

«Բ» նիշին վերաբերում է II աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 160-179 մմ/սս է, դիաստոլիկը՝ 100-109մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1,2 սմ-ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը` դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I-II աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5-6սմ–ից ավելի, կամ պրոտեինուրիա 0,033 պրոմիլից ավելի։ 3-րդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:

Գ» նիշին վերաբերում է I աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 140-159 մմ/սս է, դիաստոլիկը՝ 90-99 մմ/սս և առկա է նշվածներից որևէ երկուսը` ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1,1սմ–ից ավելի, կամ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ նախասրտի դիլատացիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, որտալ փականի հետհոսք առնվազն I-II աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5-6սմ-ից ավելի, ակնահատակի բնորոշ փոփոխություններ կամ պրոտեինուրիա 0,033 պրոմիլից ավելի։

«Դ» նիշին վերաբերում է զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացմանը (դիաստոլիկը մինչև 90 մմ սս, սիստոլիկը` կայուն մինչև 140մմ սս կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 160մմ սս):

Եթե բարձր զարկերակային ճնշման պայմաններում առկա չեն կառուցվածքային կամ լաբորատոր փոփոխություններ` փորձաքննությունն իրականացվում է Ցանկի 28-րդ կետի համապատասխան նիշերով:

  1. Ներառում է սիրտանոթային համակարգի ախտահարման ձևերը` պայմանավորվածվեգետատիվ նյարդային համակարգի դիսֆունկցիայով: Բնութագրվում է վեգետատիվ ախտանիշների առկայությամբ (սրտխփոց, սինկոպե և նախասինկոպե, գլխապտույտ, հևոց, արյան ճնշման անկայունություն, վերին և ստրին վերջույթների հիպերթերմիա կամ գունատություն, չպարզված տևական սուբեբրիլիտետ (չունի հստակ վարակային կամ օրգանական պատճառ), ընդհանուր թուլություն և այլն) և սիրտանոթային համակարգի կառուցվածքային ախտաբանության բացակայությամբ, կարող է ուղեկցվել ախտանիշների սրացմամբ (հատկապես հոգեսոմատիկ լարվածության ֆոնին) կամ թուլացմամբ: Ախտորոշումը դնելիս անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի հոգեբուժի խորհրդատվություն։ Սինկոպեների կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել սինկոպալ վիճակների տարբերակված ախտորոշում: Սրտային ծագման սինկոպեների դեպքում փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 26-րդ կետով:

Հիպոտենզիվ տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանված է, ԶՃ սնդիկի սյան 90/50-100/60մմ ցուցանիշների սահմաններում է: Նման դեպքում փորձաքննվողը ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար առանց սույն կետը կիրառելու:

«Ա» նիշին են վերաբերում`

1) հիպոտենզիվ տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից կայուն ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված,

2) հիպերտենզիվ տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃ-ն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 140ից 180 մմ սս), առկա են մշտական գանգատներ, հաճախակի են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն,

3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը կայուն միտված է հաճախասրտության (120 զարկից ավելի` ըստ ԷՍԳ-ի, 180-ից ավելի` ըստ Հոլտեր-մոնիտորինգի և շուրջօրյա միջին ռիթմը 100 զարկ և ավելի), առկա է կայուն կարդիալգիա` վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա.

4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը կայուն միտված է հազվասրտության (50 զարկից պակաս` ըստ ԷՍԳ-ի և 36-ից պակաս` ըստ Հոլտեր-մոնիտորինգի), հաճախակի են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները:

5) չպարզված (չունի հստակ վարակային կամ օրգանական պատճառ) տևական կայուն սուբեբրիլիտետով (4 ամիս և ավելի) սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան` ուղեկցվող աշխատունակության արտահայտված կորստով և վեգետատիվ ախտանիշների առկայությամբ:

«Բ» նիշին են վերաբերում`

1) հիպոտենզիվ տիպի չափավոր սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50մմ ցուցանիշից ոչ կայուն ցածր է, հազվադեպ են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները, սրտի ռիթմը աննշան խանգարված է, վեգետոանոթային խանգարումները արտահայտված են աննշան.

2) հիպերտենզիվ տիպի չափավոր սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. ԶՃն անկայուն է (սիստոլիկը տատանվում է 130-ից 160մմ ս.ս.), հազվադեպ են կամ բացակայում են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները, առկա են վեգետոանոթային բնույթի աննշան, ոչ կայուն դրսևորումներ.

3) սրտային (տախիկարդիտիկ) տիպի չափավոր սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը միտված է անցողիկ հաճախասրտության (մինչև 120 զարկ` ըստ ԷՍԳ-ի և մինչև 180` ըստ Հոլտեր-մոնիտորինգի), հազվադեպ են կամ բացակայում են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները.

4) սրտային (բրադիկարդիտիկ) տիպի սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան. սրտի ռիթմը միտված անողիկ հազվասրտության (60-50 զարկ` ըստ ԷՍԳ-ի և 36-ից ավելի` ըստ Հոլտեր-մոնիտորինգի), հազվադեպ են կամ բացակայում են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները:

5) չպարզված (չունի հստակ վարակային կամ օրգանական պատճառ) տևական ոչ մշտական սուբֆեբրիլիտետով (2 ամիս և ավելի) սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիան` ուղեկցվող աշխատունակության աննշան կորստով և վեգետատիվ ախտանիշների առկայությամբ:

«Գ» նիշին են վերաբերում 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը` մինչև 140 և դիաստոլիկը` մինչև 90մմ սնդիկի սյան), սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման եզակի դրվագներով (փորձաքննական նշանակություն չունեցող) վիճակները, չկա կամ աննշան արտահայտված է աշխատունակության կորուստը), բացակայում են սինկոպալ և նախասինկոպալ վիճակները, վեգետատիվ ախտանիշները թույլ են արտահայտված կամ բացակայում են:

Անհրաժեշտության դեպքում սիրտանոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով զինծառայողների լիարժեք բուժման և վերականգնման նպատակով կարող է հատկացվել ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)` կիրառելով Ցանկի 26-րդ կետի «ե» նիշը:

  1. Ներառում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը և դրանց բարդությունները: Փորձաքննությունը իրականացվում է գանգատների, անամնեստիկ տվյալների (այդ թվում տարած վիրահատություններ), բժշկական փաստաթղթերի, ժառանգական անամնեզի, MeFV գենի մուտացիաների վերաբերյալ արյան գենետիկական քննության արդյունքի համադրման հիման վրա:

«Ա» նիշին վերաբերում են պարբերական հիվանդության նոպաները՝ բարդացած երիկամների կամ այլ օրգանների ամիլոիդոզով` հաստատված բիոպսիայով:

«Բ» նիշին վերաբերում են պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները՝ առանց ներքին օրգանների գործառույթների խանգարման:

«Գ» նիշով են փորձաքննվում արյան գենետիկական քննությամբ MEFV գենի մուտացիա ունեցող անձինք, որոնց մոտ արձանագրված չեն կլինիկական դրսևորումներ, բացակայում են ներքին օրգանների ախտահարումները: Սույն նիշով են փորձաքննվում նաև վերջին երեք և ավելի տարիների ընթացքում առանց դեղորայքի նոպաների բացակայությամբ, արյան գենետիկական քննությամբ MEFV գենի մուտացիա ունեցող, առանց ներքին օրգանների ախտահարման անձինք:

  1. Ներառում է կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները և զարգացման անոմալիաները: Փորձաքննությունը իրականացվում է ըստ գործառութային վիճակի և զարգացած բարդությունների: Փորձաքննական նշանակություն ունի նաև հիվանդությունների սրացման հաճախականությունը, վաղեմությունը, բուժման արդյունավետությունը: Հիվանդության սրացումները, ստացված բուժումը պետք է փաստարկված լինեն բժշկական փաստաթղթերով (ակտեր, հիվանդության պատմագրեր, բնութագրեր և այլն):

«Ա» նիշին վերաբերում են մարսողության գործառույթի խիստ արտահայտված խանգարումով, բուժմանը դժվար ենթարկվող, առանց առողջացման ելքի և սնուցման անկումով ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև՝

– լյարդի ցիռոզ,

– քրոնիկական հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը, խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը,

– Կրոնի հիվանդությունը (3-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել «բ» նիշով):

«Բ» նիշին վերաբերում են մարսողության գործառույթի չափավոր արտահայտված խանգարումներով, սնուցման անկումով և (կամ) հաճախակի, տևական սրացումներով (տարին երեք և ավելի անգամ), բուժմանը դժվար ենթարկվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև`

– ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների միջին ծանրության ձևերը,

– քրոնիկական հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների միջին ծանրության ձևերը,

– 16 սմ-ից ավելի սպլենոմեգալիաները,

– քարային և ոչ քարային խոլեցիստիտների միջին ծանրության ձևերը,

– բուժմանը դժվար ենթարկվող ստամոքսի խրոնիկ խոցերը,

– տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված խոցասպիական դեֆորմացիաները, որոնքառաջացնում են ստամոքսի էվակուատոր ֆունկցիայի խանգարում,

– տարածուն էռոզիվ գաստրոդուոդենիտները՝ թթվագոյացման գործառույթի զգալիխանգարմամբ, սնուցման անկմամբ և հաճախակի սրացումներով,

– խոցային էզոֆագիտները,

– ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, այդ թվում նաև՝խոցային կոլիտը, որոնց դեպքում ախտորոշումը հաստատվում է էնդոսկոպիկ ևհյուսվածաբանական հետազոտությամբ:

Հեպատոսպլենոմեգալիաների ժամանակ, երբ լյարդը մեծացած է 2,0 սմ և ավել, իսկ փայծաղը անհատական նորմայից 1,0 սմ և ավելի, հաստատված ախտաբանական պրոցեսի բացակայության պայմաններում, 1-ին և 2-րդ սյունակով փորձաքննվում են «բ» նիշով, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների դեպքում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն՝ թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան համակարգի, տուբերկուլոզային ախտաբանությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով: Վերոհիշյալ խմբի հիվանդությունների հաստատման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է ըստ հիվանդությունների Ցանկի համապատասխան կետի:

Որևէ հիվանդություն չհայտնաբերվելու դեպքում՝ ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և վերցվում դիսպանսեր հսկողության:

Առանց կլինիկական նշանակության փայծաղի չափերի մեծացման ժամանակ որոշումը կայացվում է նկատի ունենալով փայծաղի սահմանված անհատական նորման հետևյալ բանաձևով՝ փայծաղը = ձախ երիկամ + ձախ երիկամի 1/3 + 1 սմ (սակայն ոչ ավելի, քան 16սմ): Լյարդի չափերը որոշելիս փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում լյարդի թեք-ուղղահայաց չափսը, որը նորմայում չպետք է գերազանցի 16,0սմ-ը:

Ախտածնային հիվանդությունների բացակայության պայմաններում չափավոր սպլենոմեգալիա (կայուն 16սմ և ավելի) ունեցող անձինք փորձաքննվում են «բ» նիշով (3-րդ սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և վերցվում դիսպանսեր հսկողության):

Լյարդի կալցինատները փորձաքննվում են ըստ լյարդի գործառույթի խանգարման աստիճանի։

Աուտոիմուն հեպատիտների ախտորոշման վերաբերյալ փաստաթղթերի առկայության և հյուսվածաբանական հաստատման պարագայում փորձաքննությունը իրականացվում է «ա» նիշով:

Քարային խոլեցիստիտների դեպքում, եթե քարի չափը 0.6սմ-ից ավելի է, կամ եթե առկա են 0,4սմ-ից ավելի չափի 2 և ավելի քար` փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:

Էրոզիվ էզոֆագիտների, էրոզիվ գաստրոդոուդենիտների փորձաքննությունը իրականացվում է բուժման ավարտից հետո` ըստ բուժման արդյունքների:

«Գ» նիշին է վերաբերում նաև լեղապարկի «համր» եզակի քարի առկայությունը՝ առանց լեղապարկի բորբոքման նշանների:

Այն դեպքերում, երբ խոցային հիվանդության բուժման ավարտից հետո աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս`  3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «դ» նիշով:

Գաստրիտը, դուոդենիտը, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, լեղուղիների դիսկինեզիան փորձաքննվում են ՝«գ» նիշով:

Քրոնիկ փորկապությունների դեպքում, երբ չկա սնուցման իջեցում` ֆիզիկական զարգացման ինդեքսը 18,5 կգ/մ2–ից բարձր է, բացակայում են բորբոքման կամ անեմիայի լաբորատոր ցուցանիշներ, փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով: Մեգակոլոնի առկայության դեպքում փորձաքննությունը բոլոր սյունակներով իրականացվում է Ցանկի սույն կետի «ա» նիշով, իսկ 3-րդ սյունակով՝ «բ» նիշով:

  1. Ներառում է երիկամների գլոմերուլյար, տուբուլինտերստիցիալ հիվանդությունները, երիկամային անբավարարությամբ ուղեկցվող վիճակները: Երիկամի կծիկային ֆիլտրացիանորոշվում է հաշվարկային կծիկային ֆիլտրացիայի բանաձևով /GFr/CKD-ePI/:

«Ա» նիշին վերաբերում են քրոնիկական երիկամային հիվանդության 3-րդ, 4-րդ, 5-րդ փուլերը՝ երբ կծիկային ֆիլտրացիան 60 մլ/րոպե/1,73 մ2-ից ցածր է:

«Բ» նիշին են վերաբերում `

– երկրորդ փուլի քրոնիկական երիկամային հիվանդությունը՝ երբ կծիկային ֆիլտրացիան 60-89 մլ/ րոպե/1,73 մ2 է,

– սուր երիկամային անբավարարությամբ կամ առանց դրա ընթացող սուր նեֆրիտի ծանր ձևերը միզային համախտանիշի պահպանմամբ կամ առանց դրա,

– սուր գլոմերուլոնեֆրիտը, երբ երիկամային ֆունկցիայի անկումը (կծիկային ֆիլտրացիայի իջեցում կամ մեզի քննության տվյալներով կայուն պրոտեինուրիա, էրիթուրիա) պահպանվում է,

– սուր երիկամային անբավարարությունը, երբ բուժման համար կիրառվել է հեմոդիալիզի սեանս (սեանսներ),

– երիկամների սուր հիվանդությունները, եթե միզային փոփոխությունները պահպանվում են երեք և ավելի ամիս:

«Գ» նիշին են վերաբերում`

– սուր պիելոնեֆրիտը, երբ բուժման ավարտից 3 և ավելի ամիս անց պահպանվում են պիելոնեֆրիտին բնորոշ կլինիկալաբորատոր և գործիքային փոփոխությունները,

– պիելոնեֆրիտի հաճախակի (տարին 3 և ավելի անգամ) սրացումները` հաստատված բուժման էպիկրիզներով: Սրացումները պետք է ուղեկցվեն ջերմության բարձրացմամբ, բնորոշ միզային համախտանիշով:

«Դ» նիշին են վերաբերում`

– սուր նեֆրիտի միջին և թեթև ծանրության ձևերը` ապաքինվելուց 3 տարի անց, երբ երիկամային գործառույթի անկում (կծիկային ֆիլտրացիայի իջեցում կամ մեզի կայուն փոփոխություններ (կայուն պրոտեինուրիա, էրիթուրիա)) չկա.

– սուր երիկամային հիվանդությունը, երբ վերջին 3 ամսվա ընթացքում բացակայում է միզային համախտանիշը` հաստատված կլինիկոլաբորատոր քննություններով,

– առաջին փուլի քրոնիկական երիկամային հիվանդությունը, երբ կծիկային ֆիլտրացիան նորմայի սահմաններում է կամ բարձրացած է՝ 90 մլ/րոպե/1,73 մ2 և ավել, կա կայուն միզայինհամախտանիշ՝ 1-ին և 2-րդ սյունակով սյունակներով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և վերցվում դիսպանսեր հսկողության:

Կայուն պրոտեինուրիա է համարվում փոփոխությունների (պրոտեինի 150 մգ/24 ժամ և ավել) ցուցանիշի պահպանումը 6 ամիս և ավել ժամանակահատվածում: Իզոլացված պրոտեինուրիայի վերաբերյալ անամնեստիկ տվյալների առկայության դեպքում, եթե չկա զարկերակային ճնշման բարձրացում, այտուց, միզարձակման խանգարում, երիկամի կծիկային ֆիլտրացիան նորմալ է, սոնոգրաֆիկ երիկամային փոփոխություններ չկան, իսկ պիելոնեֆրիտի դեպքում՝ նաև ջերմության բարձրացում` բոլոր սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Զինվորական ծառայության բոլոր կազմերի զինծառայողների համար սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում եզրակացություն է կայացվում՝ ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Երիկամաքարային հիվանդության, երիկամների և միզուղիների տուբերկուլոզի, այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև վնասվածքների ու վիրահատության հետևանքով առաջացած երիկամների ախտահարումների համախտանիշների դեպքում փորձաքննությունն իրականացվում է Ցանկի համապատասխան կետերով:

  1. Ներառում է շարակցական հյուսվածքի հիվանդությունները, հոդերի, մկանների, ջլերի և ողնաշարի բորբոքային հիվանդությունները, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտը, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, անկիլոզացնող սպոնդիլոարթիրտը (Բեխտերևի հիվանդություն), պսորիատիկ արթրիտը, ռեակտիվ արթրիտը, միկրոկրիստալիկ արթրիտները՝ պոդագրան և խոնդրոկալցինոզը, շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունները այդ թվում համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտ/ պոլիմիոզիտը, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը համակարգային վասկուլիտները, այդ թվում հանգուցավոր պոլիարտերիիտը, Վեգների գրանուլոմատոզը, Չարգ-Ստրոսի համախտանիշը, միկոսկոպիկ պոլիանգիիտը, Բեհչետի համախտանիշը, շարակցական հյուսվածքի զարգացման ժառանգական հիվանդություններ և այլն:

«Ա» նիշին վերաբերում են հոդերի գործառույթը նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները՝ աշխատունակության զգալի կորստով, ծանր և միջին ծանրության ձևերը, ինչպես նաև շարակցական հյուսվածքի տարածուն համակարգային հիվանդությունները (համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտ/ պոլիմիոզիտը, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը, համակարգային վասկուլիտները, այդ թվում հանգուցավոր պոլիարտերիիտը, Վեգների գրանուլեմատոզը, Չարգ-Ստրոսի համախտանիշը, միկրոսկոպիկ պոլիանգիիտը, Մարֆանի համախտանիշը), անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը։ Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի և երրորդ, չորրորդ փուլերի երկկողմանի սակրոիելիտների դեպքում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:

«Բ» նիշին վերաբերում են հոդերի քրոնիկական դրսևորումներով հիվանդությունների դանդաղ զարգացող ձևերը` հոդերի չափավոր արտահայտված գործառութային անբավարարությամբ՝ առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման: Այս նիշին են վերաբերում նաև ռևմատոիդ արթրիտը, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, Բեհչետի համախտանիշը, պսորիատիկ արթրիտը, միկրոկրիստալիկ արթրիտները, պոդագրան և խոնդրոկալցինոզը` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև Մարֆանանման համախտանիշների MASS ֆենոտիպերը։

Ռեակտիվ արթրիտները փորձաքննվում են «բ» նիշով, երբ առկա է հիվանդության բարձր ակտիվություն և համապատասխան կլինիկական պատկեր և հիվանդության կրկնություններ մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ` հաստատված բժշկական փաստաթղթերով (էպիկրիզ):

«Գ» նիշին վերաբերվում են տարած հոդային համախտանիշից հետո մնացորդային երևույթները, այդ թվում կլինիկական-լաբորատոր ապաքինումից հետո յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, ռեակտիվ (բրուցելյոզային, յերսինյոզային, խլամիդիոզային և այլն) արթրիտը: Միակողմանի սակրոիլեիտը` առանց կլինիկական-լաբորատոր ակտիվության, խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար։

«Դ» նիշին վերաբերվում են առաջին անգամ հայտնաբերված սուր արթրիտները (այդ թվում նաև չճշտված էթիոլոգիայի), առաջին և երկրորդ փուլի երկկողմանի սակրոիելիտը` հաստատված ՄՌՇ-ով: 3-րդ սյունակով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և վերցվում դիսպանսեր հսկողության:

Ծառայողական պարտականություններից մասնակի ազատման կամ հիվանդության պատճառով արձակուրդի (վերականգնողական) անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են Ցանկի համապատասխան կետերը:

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «Ա» նիշին վերաբերում են պարանոցի, իրանի և վերջույթների շրջանում ուռուցքանման, մեծ, գերաճած կելոիդային սպիները, որոնք սերտորեն միացած են հյուսվածքներին, խոցոտված կամ հեշտ վերքոտվող են ու առաջացնում են անշարժություն կամ զգալի սահմանափակում են շարժումները` վիրահատական բուժման՝ (վիրահատական ցուցման առկայության պայմաններում) անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Բ» նիշին վերաբերում են հազվադեպ խոցոտվող կամ չխոցոտվող, ուռուցքանման, գերաճած և ապաճած սպիները` վիրահատական բուժման՝ (վիրահատական ցուցման առկայության պայմաններում) ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Գ» նիշին վերաբերում են այն առաձգական սպիները, որոնք երկար քայլելիս և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունների ժամանակ չեն խոցոտվում:

Անհաջող վիրահատությունից հետո կաուզալգիայի կամ դեմքն այլանդակող սպիների առկայության դեպքում եզրակացություն է կայացվում ` ըստ Ցանկի 15-րդ կետի «բ» կամ 70-րդ կետի «ա» նիշի:

Վերջույթների հոդերի շարժումների ծավալը գնահատվում է՝ համաձայն աղյուսակ 6-ի:

Աղյուսակ 6. Հոդերում շարժումների ծավալի գնահատումը

Հոդի անվանումը Շարժումների ձևը Նորմայի սահմանները Շարժումների

սահմանափակման աստիճանը

Աննշան չափավոր զգալի
Ուսային ուսագոտու հետ ծալում 180 115 100 80
տարածում 40 30 20 15
զատում 180 115 100 80
Արմնկային ծալում 40 80 90 100
տարածում 180 150 140 120
վարհակում 180 135 90 600
Դաստակային ծալում 75 35 20-25 15
տարածում 60 30 20-25 15
ճաճանչային

զատում

20 10 5 2-3
ծղիկային

զատում

40 25 15 10
Կոնքազդրային ծալում 75 100 110 120
տարածում 180 170 160 150
արտուղղում 50 25 20 15
Ծնկային ծալում 40 60 90 110
տարածում 180 175 170 160
Սրունք-թաթային ներբանային

ծալում

130 120 110 100
թիկնային

ծալում

70 80 85 90

Վիրաբուժական հիվանդությունների կամ վնասվածքների ոչ բարդ վիրահատություններից հետո չապաքինված սպիներ ունեցող զինծառայողներին տրամադրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական):

  1. Ներառում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, հետորովայնամզային տարածության վիրաբուժական հիվանդությունների, վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:

«Ա» նիշին են վերաբերում`

– շնչափողի վիրավորումները, վնասվածքները և վիրահատությունները (բացառությամբ տրախեոստոման)՝ գործառույթի զգալի խանգարումով: Չափավոր կամ աննշան խանգարումները փորձաքննվում են հաամապատասխանաբար «բ» կամ «գ» նիշով,

– թոքերի, թոքամզի (պլևրայի), բրոնխների և միջնորմի վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները՝ շնչառական գործառույթի զգալի խանգարումով,

– կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ կամ հաստ աղիների մասնահատումները, ցողունային կամ սելեկտիվ ստամոքսային վագոտոմիան՝ ստամոքսը դրենավորող վիրահատություններով, աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը): Բարակ կամ հաստ աղիների մասնահատումների, աղեստամոքսային բերանակցման (անաստոմոզի) դեպքերում 3-րդ սյունակով փորձաքննությունը՝ իրականացվում է «բ» նիշով,

– աղեստամոքսային համակարգի զանգվածային արյունահոսությունները՝ արյան զգալի կորստով (հեմոռագիկ շոկ, հեմոգլոբինի զգալի անկում՝ 65գ/լ-ից պակաս), առկա օրգանական հիմքով և սակավարյունության պատկերով: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով,

– կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները,

– ստոծանու՝ հարկերակրափողային, այլ տեղակայման ճողվածքները` հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, հաստատված կրծքավանդակի և որովայնի խոռոչի կոնտրաստ համակարգչային շերտագրումով, ներերակային և պերօրալ կոնտրաստավորումով, նաև ստոծանու կերակրափողային բացվածքի սահող ճողվածքները` հաստատված կերակրափողի, ստամոքսի ռենտգենոգրաֆիկ կոնտրաստ հետազոտությունով՝ Տրենդելենբուրգի դիրքում` վիրահատական անբավարար արդյունքների դեպքում: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով: Վիրահատական բուժումից (ցուցումների դեպքում) հրաժարվելու պարագայում փորձաքննվելիս հաշվի է առնվում ԷԳԴՍ քննությամբ նկարագրված կերակրափողում փոփոխությունների և ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսի առկայությունը: ԷԳԴՍ փոփոխությունների և ստամոքս- կերակրափողային ռեֆլյուքսի համակցության բացակայության պարագայում փորձաքննությունն իրականացվում է «գ» նիշով,

– թոքարմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը` անկախ բարդության աստիճանից կամ գործառութային խանգարումներից: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով,

– ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը` բարդացած թափածակմամբ, օրգանական հիմքի առկայությամբ: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով,

– վիճակ ստամոքսի մասնահատումից հետո: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով,

– փայծաղի հեռացումը կամ բնածին բացակայությունը: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով: Վնասվածքի հետևանքով փայծաղի հեռացումը 3-րդ սյունակով կարող է փորձաքննվել նաև «գ» նիշով, եթե ապաքինումից հետո անցել է առնվազն 3 ամիս,

– թոքի ցանկացած հատվածի հեռացումը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով,

– կրկնակի որովայնահատումները (նույն ախտաբանությամբ պայմանավորված) և որովայնի կպումային հիվանդությունը՝ աղիների անանցանելիությամբ, ինչպես նաև աղիների անանցանելիության կապակցությամբ տարած վիրահատությունները,

– վիճակ որովայնի, կրծքավանդակի, հետորովայնամզային տարածության հրազենային թափանցող վիրավորումներից հետո, որոնք ընթացել են ներքին օրգանների վնասումով` վնասված օրգանի (օրգանների) գործառույթի զգալի խանգարումով: Չափավոր կամ աննշան խանգարումները փորձաքննվում են հաամապատասխանաբար «բ» կամ «գ» նիշով,

– պարազիտար կիստաները (էխինոկոկոզ, ալվեոլոկոկոզ) և դրանց հետվիրահատական վիճակները: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:

«Բ» նիշին են վերաբերում`

– կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները, որոնք ուղեկցվում են շնչառական գործառույթի կայուն չափավոր խանգարումով,

– ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը` բարդացած արյունահոսությամբ (արյան չափավոր կորստով՝ հեմոգլոբինի անկում՝ 65գ/լ -ից 95 գ/լ սահմանում)՝ օրգանական հիմքի առկայությամբ: Ապաքինումից հետո 3-րդ սյունակներով փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով,

– լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները, երբ առկա է լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից):

«Գ» նիշին են վերաբերում`

– աղեստամոքսային տրակտի արյունահոսությունը` առանց օրգանական հիմքի և սակավարյունության պատկերի. եթե տարած վերջին արյունահոսությունից (հաստատված բժշկական փաստաթղթերով) հետո անցել է առնվազն 3 տարի, լեղապարկի խոլեստերոզը, լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները (1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների համար` հեռացումից առնվազն մեկ տարի անցնելուց հետո), երբ առկա չէ լեղու արտահոսքի և լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից),

– կրծքավանդակի, որովայնի խոռոչի և հետվորովայնամզային տարածության վիրավորումների, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները` վնասված օրգանի (օրգանների) գործառույթի աննշան խանգարումով: Առանց գործառույթի խանգարման վիճակները պիտանի են զինվորական ծառայության համար:

«Դ» նիշին են վերաբերում`

– կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և հետորովայնամզային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները`՝ գործառույթի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս կամ լեղապարկի հեռացումից հետո վիճակները, երբ հեռացումից հետո չի անցել մեկ տարի (1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների համար),

– ոչ պարազիտար կիստաներ ունեցող փորձաքննվող անձանց (բժշկական ցուցումների առկայության դեպքում) առաջարկվում է վիրահատություն, այնուհետև փորձաքննությունն իրականացվում է` ըստ գործառույթի խանգարման և չափսերի փոփոխության: Առաջարկված վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով, եթե կիստայի չափսերը գերազանցում են 3 սմ-ը: Արտաքին շնչառական գործառույթի ցուցանիշի վրա տեխնիկական կամ այլ սուբյեկտիվ պատճառների բացառման նպատակով հիմք է ընդունվում պուլսօքսիմետրով որոշված սատուրացիայի ցուցանիշը: Անհրաժեշտության դեպքում կատարվում է կրծքավանդակի օրգանների ՀՇ կամ համակարգչային սպիրոմետրիա:

Պարազիտար կիստաների հետազոտության ժամանակ ըստ անհրաժեշտության կատարվում է` համակարգչային շերտագրում, լատեքս ագլյուտինացիա, իմունոֆերմենտային հետազոտություններ:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. «Ա» նիշին վերաբերում են գանգի կամարի թափանցող վերքերից կամ վնասվածքներից հետո առաջացած տարբեր մեծության արատները` ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայությամբ: Գանգոսկրի ավելի քան 8սմ2 (եթե այն փոխարինված չէ պլաստիկ նյութով) կամ ավելի քան 20սմ2(եթե այն փոխարինված է պլաստիկ նյութով) մակերեսով արատի և ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայության դեպքում (առանց կլինիկական դրսևորումների)` 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով։

«Բ» նիշին, բացի թափանցող վերքերից ու վնասվածքներից հետո գանգի կամարում առաջացած արատները և գանգոսկրի արատները, վերաբերում են նաև զարգացման արատներն ու անկանոնությունները (կռանիոստենոզ, պլատիբազիա, բազիլյար իքպրեսիա, մակրոկամ միկրոցեֆալիա և այլն)` արտահայտված կլինիկական դրսևորումներով (մշտական գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տվյալ հիվանդության պատճառով կրկնակի հոսպիտալացում և այլն)`առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների:

«Բ» նիշին են վերաբերում նաև գանգի կամարի ոսկրերի զարգացման արատներն ու անկանոնությունները` չափավոր կլինիկական դրսևորումներով (կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների բացակայության և բուժման բավարար արդյունքների դեպքում):

Գանգի ծանր վնասվածքներից և վիրահատություններից հետո գանգոսկրի արատ ունեցող հիվանդների վերաբերյալ եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` կախված անկանոնության չափերից ու դրա փոխարինման համար պլաստիկ վիրահատության արդյունքներից:

Գանգի թափանցող և չթափանցող վնասվածքներից հետո կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթների ժամանակ եզրակացություն է կայացվում` համաձայն Ցանկի 13-րդ կետի:

Գանգոսկրի արտաքին թիթեղիկի կոտրվածքների, ներքին ու արտաքին թիթեղիկների առանց ներհրման կոտրվածքների դեպքում փորձաքննությունը կատարվում է համաձայն Ցանկի 13-րդ կետի:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. Սկոլիոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`

1-ին աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան.

2-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան.

3-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան.

4-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:

Կիֆոզի համար կիրառվում է հետևյալ դասակարգումը`

1-ին աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան.

2-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան.

3-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան.

4-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 81 և ավելի աստիճան:

Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի համար` նաև ձեռքերը վերև ձգած):

«Ա» նիշին վերաբերում են ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)` կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտում` լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն)` անկախ ԱՇՖ-ի խանգարումից (կիֆոզի կամ սկոլիոզի կոռեկցիայի հետվիրահատական վիճակները` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները` ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով)` միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով՝ միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով:

«Ա» նիշին են վերաբերում նաև ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորոդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, երկու և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները` անատոմիական (կոմպրեսիոն, սեպաձև, լիզիսային) ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:

«Բ» նիշին են վերաբերում՝ II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 68-80 աստիճան կամ 61-67 աստիճան՝առնվազն 3 սեպաձև ողերի առկայությամբ), հազվադեպ (տարեկան 2 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստեոխոնդրոզը` բազմաթիվ կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, սակայն առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների, I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ շեղված ողի մարմնի հետին եզրը շեղված է ստորին տեղակայված ողի մարմնի 1/4-ից ավելի, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի հեռացման հետևանքները, (3-րդ սյունակով փորձաքննվողների համար` II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը):

Այս նիշին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի զգալի արտահայտվածձևախախտումները` անկախ ԱՇՖ խանգարման աստիճանից, ինչպես նաև ողի կոտրվածքիհետևանքով առաջացած անատոմիական (կոմպրեսիոն, սեպաձև, լիզիսային) ձևախեղումը` անկախ ողնաշարի գործառույթի խանգարման աստիճանից (3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով):

«Գ» նիշին վերաբերում են ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան, նաև` երրորդ աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը 61-67 աստիճան է՝`մեկ կամ երկու սեպաձև ողերի առկայությամբ, I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան):

Բոլոր սյունակներով փորձաքննվողների համար ողերի մարմինների թարմ կոտրվածքների, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների համար` նաև միջողնային սկավառակների հեռացման դեպքում, փորձաքննությունը իրականացվում է ըստ Ցանկի 38-րդ կետի «դ» նիշի, իսկ հերթական փորձաքննությունը կատարվում է Ցանկի 36-րդ կետով` ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

Այն դեպքերում, երբ ողի մարմնի կոտրվածքից անցել է 2 տարի և առկա չէ ողի անատոմիական (կոմպրեսիոն, սեպաձև, լիզիսային) ձևախեղում` փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով:

«Դ» նիշին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ` պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները` առանց ֆունկցիայի խանգարման:

Վերտեբրոբազիլիար անբավարարության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև Ցանկի 11-րդ կետը, իսկ ձևախեղող սպոնդիլոզի ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում՝ Ցանկի 16-րդ կետը:

Պարանոցային օստեոխոնդրոզին բնորոշ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբրալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 23սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլուխը պտտելուն: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն խոչընդոտ չեն քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև` I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):

  1. «Ա» նիշին վերաբերում են կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամհիվանդությունների հետևանքները` կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները` վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները` կոնքային օղի միասնականության խախտումով, քացախափոսի կոտրվածքի հետևանքները` ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով` գործառույթի զգալի խանգարումով:

«Բ» նիշին վերաբերում են կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները՝ գործառույթի չափավոր խանգարումով:

«Գ» նիշին վերաբերում են կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակության վրա չազդող վիճակները: Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի և կազմվածքի խանգարումով), ապա փորձաքննությունը իրականցվում է Ցանկի համապատասխան կետով:

Առանց կոնքային օղի ձևախեղման` կոնքի առանձին ոսկրերի մեկուսացած կոտրվածքներից հետո վիճակները խոչընդոտ չեն զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: Կոնքազդրային հոդում շարժումների ծավալը որոշելիս կիրառվում է 6-րդ աղյուսակը:

  1. Ներառում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատները, վնասվածքների հետևանքները, քրոնիկական հիվանդությունները: Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և գործառույթային խանգարումների արտահայտվածության աստիճանի:

«Ա» նիշին վերաբերում են խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով: 3-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել նաև «բ» նիշով, եթե խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է գործառույթային փոխհատուցում:

«Բ» նիշին վերաբերում են դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից, ինչպես նաև չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:

«Գ» նիշին վերաբերում են քրոնիկ հիվանդությունները` երկարատև մեկ և ավելի տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները (ավարտված են համարվում այն օստեոմիելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ):

«Դ» նիշի համաձայն` զինծառայողների նկատմամբ կայացվում է որոշում՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) տալու վերաբերյալ: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

«Ե» նիշով փորձաքննվում են այն վիճակները, երբ առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում են վերջույթի գործառույթի խանգարումներ:

Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի գործառույթի խանգարման, խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության պիտանիության մասին եզրակացությունը, որպես կանոն, ընդունվում է ստացիոնար հետազոտությունից և բուժումից հետո: Պետք է նկատի ունենալ սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և զինվորական ծառայության առանձնահատկությունները:

«Դ» նիշով են փորձաքննվում ոսկրերի կամ հոդերի վիրահատությունից հետո վիճակները, երբ ժամանակավոր սահմանափակված են հենաշարժական ապարատի շարժումները, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո վիճակները, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո վիճակները` չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:

Երկար խողովակավոր ոսկրերի կեղծ հոդերի առկայության դեպքում առաջարկվում է բուժում: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` կախված արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» նիշը: Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքներից հետո զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո եզրակացություն է կայացվում ծառայողական պարտականություններից մասնակի ազատման կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:

Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների բուժումից հետո, եթե մնացել է մետաղական կոնստրուկցիա, 1-ին սյունակով փորձաքննությունը իրականացվում է՝ նկատի առնելով կոնստրուկցիայի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը և վերջույթի գործառույթը: Զինծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, այնուհետև զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի` «ա», «բ» կամ «գ» նիշով: Այն դեպքերում, երբ սերտաճած կոտրվածքի պայմաններում առկա են փոքր չափերի մետաղական կոնստրուկցիաներ կամ պտուտակներ, և փորձաքննվողը հրաժարվում է դրանց հեռացումից, ապա փորձաքննությունը իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում 3-րդ սյունակներով փորձաքննվողները կարող են բուժում ստանալ ամբուլատոր պայմաններում, այնուհետև եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք անշարժացվում են միայն գիպսով, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո, 3-րդ սյունակներով փորձաքննվողները անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և մինչև գիպսը հանելը ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Հոդերի շարժման ծավալի սահմանափակումը գնահատելիս պետք է առաջնորդվել 6-րդ աղյուսակի ցուցանիշներով:

Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (գործառույթի պահպանումով) խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. «Բ» նիշին են վերաբերում նաև ազդրոսկրերի միջային կոճերի միջև 20սմ և ավելի հեռավորության 0-աձև կամ սրունքների միջային պճեղների միջև 15սմ և ավելի հեռավորության X-աձև կորացումները, վերջույթների զգալի արտահայտված վալգուսային կամ վարուսային ձևախեղումները:

      «Գ» նիշին են վերաբերում ոտքերի ազդրոսկրերի միջային կոճերի միջև 12-20սմ հեռավորության 0-աձև կամ սրունքների միջային պճեղների միջև 12-15սմ հեռավորության X-աձև կորացումները:

Ստորին վերջույթների մինչև 1.5սմ կարճությունը խոչընդոտ չէ ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: Ստորին վերջույթների մինչև 1.0սմ կարճությունը չի սահմանափակում զինվորական ծառայությանը:

  1. «Ա» նիշին վերաբերում են խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից, հոդիանկայունությամբ և բարդացած վերջույթի մկանների արտահայտված հիպոտրոֆիայով ուղեկցվողհոդախախտումները կամ ինքնակամ, առանց կողմնակի ուժի հանձնաժողովի առաջ հոդախախտ առաջացնելը, կամ վերջին մեկ տարվա ընթացքում սովորույթային հոդախախտի առնվազն երեք դրվագի ռենտգենաբանական հաստատումը, ինչպես նաև խոշոր հոդերի արտահայտված գերշարժունությունը հոդամակերեսների առնվազն 50% և ավելի անհամապատասխանությամբ և ենթահոդախախտի առկայությամբ:

«Բ» նիշին վերաբերում են ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը: Կրկնվող հոդախախտման դեպքում առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զինծառայողների համար եզրակացություն է կայացվում՝ ըստ Ցանկի 38-րդ կետի «դ» նիշի: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական եզրակացություն է կայացվում Ցանկի 40-րդ կետի «ա» կամ «բ» նիշով:

  1. Ներառում է դաստակի մատների վնասվածքները և հիվանդությունները, դրանցհետևանքները: Ջլերի կամ մատների նյարդերի այն վնասվածքները կամ հիվանդությունները, որոնք առաջացնում են մատի լիակատար կծկում կամ լիակատար անշարժություն, արատային ծայրատները համարվում են մատի բացակայություն: Երեք և ավելի մատների լրիվ մաշկային սինդակտիլիաները (չվիրահատվելու դեպքում), ինչպես նաև ոսկրային սինդակտիլիաները փորձաքննվում են «ա» նիշով: Երկու մատների լրիվ մաշկային սինդակտիլիան փորձաքննվում է «բ» նիշով:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. «Ա» նիշին վերաբերում են նաև վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկվիրահատությունների հետևանքով ոտնաթաթի որևէ հատվածի բացակայությունը, երկու ոտքիբոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը, մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը: Նշված դեպքերում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:

Ոտնաթաթի մատների բացակայության, անշարժության, ծռվածության կամ սերտաճման դեպքում փորձաքննությունը իրականացվում է ըստ քայլքի և կոշիկ կրելու խանգարման արտահայտվածության:

Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:

Ոսկրային սինդակտիլիաների դեպքում կիրառվում է «ա» նիշը: Երրորդ աստիճանի hallux- valgus- ի, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 40 աստիճանից ավելի է, կիրառվում է «բ» նիշը:

«Գ» նիշով է փորձաքննվում երկրորդ աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին նախագարշապարային ոսկրի նկատմամբ 30-39 է: Առաջին աստիճանի hallux-valgus-ը, երբ առաջին մատի առանցքի թեքվածությունը առաջին գարշապարային ոսկրի նկատմամբ 20-29 է, փորձաքննվում է «դ» նիշով: Ոտքի մատների մաշկային սինդակտիլիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. Ներառում է ոտնաթաթի բնածին և ձեռքբերովի ձևախեղումները (նորմալ է համարվումոտնաթաթի կամարի 26-30մմ բարձրությունը և 125-134 աստիճանի անկյունը): Զինվորականծառայության համար պիտանիությունը որոշելիս պետք է նկատի ունենալ, որ բարձր, երկայնակի կամարով թաթերը հաճախ նորմայի տարբերակ են: Ոտնաթաթի կամարի 31-35մմ բարձրությունը համարվում է բարձր կամարով ոտնաթաթ: Սնամեջ է համարվում (կամարի բարձրությունը` 36մմ-ից բարձր) այնպիսի ձևախեղումը, որն ուղեկցվում է հետնամասի սուպինացիայով և առաջամասի պրոնացիայով՝ ներքին և արտաքին բարձր կամարի առկայությամբ (այսպես կոչված շեշտակի ոլորված թաթ), ոտնաթաթի առջևի մասը տարածված է, լայն և քիչ դարձված:

Հարթաթաթության ժամանակ կամարի կարծրացումը հաճախ ոչ մի սուբյեկտիվ խանգարում չի առաջացնում, ուստի և չի կարող հիմք լինել սույն կետի կիրառման համար: Այս կետը նախատեսում է ֆիքսված հարթաթաթություն, որն առաջանում է վալգուսային ոտնաթաթի դեկոմպենսացիայի հետևանքով կամ մանկական ու պատանեկան հարթաթաթության հետևանք է, որը զուտ մկանային ձևից վերածվել է ջլահոդային ամրապնդված ձևափոխման:

«Ա» նիշին վերաբերում են գարշապարային, վարուսային թաթերը, սնամեջ ոտնաթաթը և ներբանների այլ խիստ արտահայտված կամ ձեռքբերովի կորացումները, երբ խախտված է ոտնաթաթերի գործառույթը և անհնար է ստանդարտ զինվորական կոշիկ կրելը: Այս նիշով են փորձաքննվում նաև վիրահատական բուժում ստացած բնածին ծուռթաթության, ինչպես նաև կոնսերվատիվ եղանակով բուժված ծուռթաթություններով անձինք, երբ առկա է սրունքի մկանների արտահայտված հիպոտոֆիա։

«Բ» նիշին վերաբերում է ցայտուն արտահայտված III աստիճանի հարթաթաթությունը (ոտնաթաթի կամարի բարձրությունը` մինչև 7մմ, անկյունը կազմում է 170 աստիճան և ավելի), կամ 8-14մմ կամարի բարձրությամբ հարթաթաթությունը (անկյունը կազմում է 160-170 աստիճան), երբ այն զուգորդվում է վեգնավակաձև համակցության դեֆարթրոզով կամ ոտնաթաթի զգալի արտահայտված վալգուսային դիրքավորմամբ (3-րդ սյունակով փորձաքննվողների համար այս դեպքում կիրառվում է «գ» նիշը), սնամեջ ոտնաթաթերը (երբ կամարի բարձրությունը 36մմ ավելի է և սրունք-թաթային հոդում թիկնային ծալումը 90 աստիճան է):

«Գ» նիշին վերաբերում են չափավոր արտահայտված բնածին կամ ձեռքբերովի ձևախեղումները, III աստիճանի հարթաթաթությունը, երբ ոտնաթաթի կամարի բարձրությունը 8-14մմ է (անկյունը կազմում է 160-170 աստիճան), կամ սնամեջ ոտնաթաթերը (կամարի բարձրությունը 36մմ և ավելի)՝ և սրունք-թաթային հոդում թիկնային ծալումը 80-ից մինչև 90 աստիճան է:

«Դ» նիշին վերաբերում են II աստիճանի՝ հարթաթաթությունը, երբ ոտնաթաթի կամարի բարձրությունը՝ 15-20մմ է (անկյունը կազմում է 145-160 աստիճան) և I աստիճանի՝ հարթաթաթությունը, երբ կամարի բարձրությունը 21-25մմ է (անկյունը կազմում է 135-144 աստիճան), ինչպես նաև սնամեջ ոտնաթաթերը (կամարի բարձրությունը` 36մմ և ավելի)` և սրունք-թաթային հոդում թիկնային ծալումը մինչև 80 աստիճան է: Փորձաքննական եզրակացությունն ընդունվում է առավել արտահայտված անատոմիական և գործառութային խանգարումով ոտնաթաթի նկատմամբ:

I, II աստիճանի հարթաթաթությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Հարթաթաթության ժամանակ ոտնաթաթի կողմնային ռենտգեն նկարը պետք է կատարել խիստ կողմնային պրոյեկցիայով կանգնած վիճակում` հենվելով մեկ ոտքի վրա, ոտնաթաթին տալով թիկնային ծալում: Ռենտգեն նկարում գարշապարային և նախագարշապարային ոսկորները պետք է պրոյեկցվեն մեկը մյուսի վրա: Սնամեջ ոտնաթաթի դեպքում ռենտգեն նկարը պետք է կատարել առանց վերջույթի ծանրաբեռնման`՝ պառկած վիճակում:

  1. Վերին կամ ստորին վերջույթի (որևէ մակարդակով) բացակայության դեպքում` բոլոր սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 3-րդ սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է՝ նկատի ունենալով առողջ վերջույթի գործառույթի պահպանման պայմանը:

Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ որևէ մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ եզրակացություն է կայացվում` ըստ հիմնական հիվանդությունը նախատեսող հոդվածների:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. «Ա» նիշին վերաբերում են մոտ տեղակայված օրգանների գործառույթների խանգարումառաջացնող (դեմքի այտուցվածություն, պարանոցային երակների արտափքում, ձայնի խռպոտություն, ինչպես նաև դրական Պեմբերտոնի նշան) խպիպի դեպքերը:

«Բ» նիշին է վերաբերում զինվորական ստանդարտ հագուստի ամենավերևի կոճակը կոճկելը անհնարին դարձնող խպիպի դեպքերը:

«Գ» նիշին են վերաբերում զինվորական ստանդարտ հագուստ կրելը չդժվարացնող` էնդոկրին խանգարումների բացակայությամբ խպիպի դեպքերը:

Վիրահատությունից հետո ստացված արդյունքներին ու վիրահատության բնույթին համապատասխան, Ցանկի 33-րդ կետի «դ» նիշի համաձայն զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ նոր ընդունվողները փորձաքննովւմ են վիրահատությունից 6 ամիս անց, որից հետո փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 20-րդ կետով:

Առաջին և երկրորդ աստիճանի խպիպը` ներզատիչ համակարգի խանգարումների բացակայության դեպքում, 1-ին և 3-րդ սյունակներով փորձաքննվողների համար խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար։

Ներզատիչ համակարգի խանգարումների դեպքում կիրառվում Է Ցանկի 20-րդ կետը:

  1. Լիարժեք բուժման, մետաստազների բացակայության, հիվանդության զարգացմանբացակայության դեպքերում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «բ» նիշով:
  2. Ներառում է մաշկի, ոսկրերի, ներքին օրգանների բարորակ նորագոյացությունները:

«Բ» նիշը կիրառվում է վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս նիշով են փորձաքննվում բազմաթիվ ոսկրային էկզոստոզները, մեծ և միջին չափերի հասնող էկզոստոզը, որի բարձրությունը ավելի է ոսկրի տրամագծից, ինչպես նաև ոսկրային կիստաներն ու դրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը, եթե մեծ է ախտաբանական կոտրվածքի վտանգը, առկա է էկզոստոզի աճի հակում կամ մոտակա հոդի ֆունկցիայի չափավոր խանգարում: Այս նիշով է փորձաքննվում նաև լեղապարկի պոլիպը` 1,5 սմ և ավելի կամ պոլիպները, որոնցից գոնե մեկը 1.0 սմ է և ավելի: 3-ից ավել մինչև 1սմ պոլիպների առկայության դեպքում նոր ընդունվողների փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով։ Սահմանային չափերի կամ վիճահարույց դեպքերում վերջնական ախտորոշման համար հիմք է հանդիսանում ՄՌՇ հետազոտությունը։

«Բ» նիշով է փորձաքննվում նաև ներքին օրգանների պոլիպոզը, լյարդի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի ոչ պարազիտար կիստաները, հեմանգիոմաները` 3,0 սմ և ավելի չափսի, կամ փայծաղի երկու և ավելի ոչ պարազիտար կիստաները 2,0 սմ և ավելի չափսերի, կամ լյարդի բազմաթիվ հեմանգիոմաները, որոնց գումարային չափսը 5,0 սմ և ավելի է, որոնցից մեկի չափսը առնվազն 2,0 սմ է։ Վիճելի կամ սահմանային դեպքերում հեմանգիոմաները հաստատվում է համակարգչային կոնտրաստային շերտագրումով, կիստաները` համակարգչային շերտագրումով: 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է «գ» նիշով:

Այս նիշով են փորձաքննվում նաև երիկամների Բոսնիակ II–F և Բոսնիակ III ստադիայի կիստաները, ողերի մարմինների բարորակ ծավալային գոյացությունները, ոչ ագրեսիվ հեմանգիոմաները` ողի մարմնի բարձրության, լայնական և առաջահետին չափումների 1/3 և ավելի չափսերի դեպքում, ինչպես նաև ցանկացած տեղակայման և ցանկացած չափի ագրեսիվ հեմանգիոմաները: Ագրեսիվությունը գնահատվում է հետևյալ հատկանիշներից որևէ երեքի միաժամանակյա առկայությամբ. առաջացնում են նյարդարմատի կոմպրեսիա, տարածվում են դեպի ողի աղեղի հիմք, ունեն ոչ հարթ եզրեր և անկանոն խտրոցավոր կառուցվածք, կրծքային 3-րց 9-րդ ողերում տեղակայում, կորտիկալ շերտի ընդգրկում, ամբողջ ողի մարմնի ընդգրկում, էպիդուրալ տարածությունում փափուկ հյուսվածքային գոյացության առկայություն:

«Գ» նիշը կիրառվում է ստանդարտ զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև ստանդարտ զինվորական հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների գործառույթներին չխանգարող եզակի, փոքր և միջին չափերի էկզոստոզների դեպքերում, որոնց չափսերը փոքր են ոսկրի տրամագծից:

Այս նիշով են փորձաքննվում նաև ըստ տեղակայման «բ» նիշում նշված չափսերից փոքր հեմանգիոմաները կամ կիստաները:

Ստանդարտ զինվորական կոշիկ, հագուստ կամ հանդերձանք կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: Ոսկրային տեղակայման ուռուցքանման գոյացությունները փորձաքննվում են` ըստ անատոմիական և գործառութային փոփոխությունների:

Առանց կլինիկական դրսևորումների ոչ լրիվ ինվոլյուցիոն թիմուս ունեցող անձինք փորձաքննվում են «գ» նիշով։ Լեղապարկի՝ մինչև 3 հատ 0,7սմ չափի պոլիպները, զինվորական ծառայության համար խոչընդոտ չեն հանդիսանում:

  1. Ներառում է աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթներիհիվանդությունները, բնածին արատները, վնասումների հետևանքները և հետվիրահատական վիճակները, որոնք փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանի:

«Ա» նիշին են վերաբերում՝

– կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները, մալֆորմացիաները (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» նիշը` կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից),

– վերջույթների խցանող աթերոսկլերոզը, էնդարտերիտը, թրոմբանգիտը, աորտոարտերիտը (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» նիշը` կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից), աորտայի աթերոսկլերոզը, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանումը (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» նիշը` կախված արյան շրջանառության և ֆունկցիայի խանգարման աստիճանից),

– դռներակի կամ սիներակի թրոմբոզը (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» նիշը` կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից),

– խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքները, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը,

– Կավա ֆիլտրի առկայությունը (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» նիշը` կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից),

– խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո վիճակները` նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» նիշը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից),

– հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոտրոմբոզը, երակների խրոնիկ հիվանդությունը C5-C6` խոցերի և հետխոցային սպիների առկայությամբ (CeAP դասակարգում): Վիրահատական ցուցման դեպքում 3-րդ սյունակով փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» նիշով,

– երակների խրոնիկ հիվանդությունը C4 (CeAP դասակարգում)` հիպերպիգմենտացիայով և կամ երակային էկզեմայով, մաշկի լիպոդերմատոսկլերոզով և կամ ատրոֆիայով (3-րդ սյունակով փորձաքննվողների համար ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» նիշով),

– փղագարությունը և երրորդ-չորրորդ փուլի լիմֆեդեման:

«Բ» նիշին են վերաբերում`

– երակների խրոնիկ հիվանդությունը C3 (դասակարգում ըստ СЕАР)` կայուն այտուցով (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» նիշը` կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից),

– պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը` տրոֆոպարալիտիկ փուլում (խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով),

– երկրորդ փուլի լիմֆեդեման,

– ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:

«Գ» նիշին են վերաբերում`

– երակների խրոնիկ հիվանդությունը С2 (դասակարգում ըստ СЕАР)` ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններով,

– երակների խրոնիկ հիվանդությունը С0-С1 (դասակարգում ըստ СЕАР)` բացակայում են ՔԵԱ օբյեկտիվ նշաններ կամ առկա են միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ,

– պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոսպաստիկ փուլում (դաստակի և/կամ ոտնաթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ), առաջին փուլի լիմֆեդեման` ոտնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որն անհետանում է հանգստից հետո,

– ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:

«Դ» նիշով են փորձաքննվում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը, II փուլի լիմֆեդեման` արյան կամ ավշային շրջանառության ժամանակավոր խանգարումով: Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:

Կրծքավանդակի ելքի համախտանիշի հայտնաբերման դեպքում փորձաքննությունը իրականացվում է ըստ արյան շրջանառության և պերիֆերիկ նյարդային համակարգի գործառույթի խանգարման աստիճանի:

Պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում, որոնք ուղեկցվում են ցրտային գրգռիչով պայմանավորված կայուն այտուցով, փորձաքննվում են «ե» նիշով` 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, 3-րդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայությանը խոչընդոտ չի հանդիսանում:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

Հետազոտության մեթոդներն են ըստ ցուցումների` դուպլեքս սկանավորում, կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա, ուղղակի անգիոգրաֆիա, ՄՌՇ անգիոգրաֆիա:

  1. «Ա» նիշին վերաբերում են երկու անգամ և ավելի կրկնվող, մեծ չափսերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների գործառույթը խանգարող ճողվածքները: Այս նիշով են փորձաքննվում նաև երկու անգամ և ավելի կրկնվող հետվիրահատական ճողվածքները` վիրահատությունից հրաժարվելու դեպքերում:

«Բ» նիշով են փորձաքննվում ճողվածքների հետվիրահատական վիճակները:

«Գ» նիշով են փորձաքննվում ճողվածքի և ճողվածքի հետվիրահատական մեկ ռեցիդիվի դեպքերը:

«Դ» նիշով են փորձաքննվում` փոքր չափսերի առաջնակի և հետվիրահատական մեկանգամյա ռեցիդիվի առկայությամբ փոքր չափսերի ճողվածքները:

  1. «Ա» նիշին են վերաբերում ուղիղ աղիքի 2-րդ և 3-րդ աստիճանի արտանկումները, երբարտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն՝ առկա է հետանցքի սեղմամկանի 2-րդ և 3-րդ աստիճանի անբավարարություն:

«Բ» նիշին է վերաբերում ուղիղ աղիքի 1-ին աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ, հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած, գազերը չեն պահվում, այսինքն՝ առկա է սեղմամկանի 1-ին աստիճանի անբավարարություն:

Ուղիղ աղիքի 1-ին աստիճանի արտանկման հաջող վիրահատությունից հետո վիճակը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Հիվանդությունը կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում «բ» նիշի համաձայն:

  1. Ներառում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առկայությանդեպքերը: Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում վիրահատությունիցհետո, համաձայն Ցանկի 34-րդ կետի «դ» նիշի, զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական): Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում ըստ Ցանկի 34-րդ կետի «ա» կամ «բ» նիշի:
  2. «Ա» նիշին վերաբերում են այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է` թարախակույտի առաջացումով։ Այս նիշով է փորձաքննվում նաև պոչուկի էպիթելային ուղիների և ռեցիդիվի (պաթոհյուսվածաբանորեն հաստատված) կապակցությամբ 3 անգամ և ավելի տարած վիրահատական միջամտությունների հետևանքները։

«Բ» նիշին վերաբերում է տարեկան 2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը` վիրահատությունից հրաժարվելու դեպքում, կամ անբավարար վիրահատական արդյունքների պարագայում:

Այս նիշով են փորձաքննվում նաև պոչուկի էպիթելային բշտերի բարդությունները:

«Գ» նիշին վերաբերում է պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը` մեկ անգամ վիրահատվելուց հետո պարզ խուղակի առկայությամբ՝ կամ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում:

Քրոնիկական պարապրոկտիտի հաջող վիրահատական բուժումից հետո վիճակները զինվորական ծառայության համար խոչընդոտ չեն հանդիսանում:

  1. Ներառում է թութքի բոլոր ձևերը: Ցուցումների առկայության դեպքում առաջարկվում է վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Բուժման ոչ բավարար արդյունքների կամ բուժումից հրաժարվելու դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» նիշը` կախված սակավարյունության արտահայտվածությունից, սրացումների հաճախականությունից և հեմորոիդալ հանգույցների արտանկման աստիճանից:

«Ա» նիշին վերաբերում են երրորդ-չորրորդ աստիճանի թութքը, թութքի հաճախակի սրացումները, եթե փորձաքննությունից առաջ (մինչև 2 ամիս) իրականացվել է բուժում ստացիոնար պայմաններում՝ թրոմբոզի, ինչպես նաև, կրկնվող արյունահոսության կապակցությամբ:

«Բ» նիշին վերաբերում է ոչ հաճախակի սրացումներով ընթացող թութքը, երբ ստացիոնար պայմաններում վիրահատությունը կամ կոնսերվատիվ բուժումը արդյունավետ է:

«Գ» նիշին վերաբերում է հազվադեպ սրացումներով թութքը` արդյունավետ բուժումից հետո:

Այն դիմորդները, ում մոտ առկա է թութքային հանգույցների արտանկում` ճանաչվում են ոչ պիտանի ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու համար:

  1. «Ա» նիշով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները ևզարգացման արատները:

Այս նիշին են վերաբերում նաև`

– քրոնիկական միզային խուղակները, խրոնիկական գործող նեֆրոստոման, խրոնիկական էպիցիստոստոման, խրոնիկական ուրեթերոստոման` անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– միակ երիկամը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը, եթե առողջ երիկամի գործառույթը խանգարված չէ, կամ առկա է աննշան խանգարում,

– երիկամների պոլիկիստոզը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– երիկամների հիպոպլազիան (7սմ և պակաս)` անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– երիկամների սերտաճման բոլոր արատները՝ պայտաձև, L-ձև, S-ձև երիկամները՝ անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– 3-րդ և 4-րդ աստիճանի (ըստ Օնենի դասակարգման) հիդրոնեֆրոզը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– 3-րդ աստիճանի երկկողմանի նեֆրոպտոզը (հաստատված ռենտգեն հետազոտությամբ` կոնտրաստավորումով)` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– երիկամի կոնքային և զստակոնքային դիստոպիան կամ էկտոպիան` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– միզաքարային հիվանդությունը` երկու երիկամների ախտահարումով (քարերի չափերը 2սմ և ավել), անարդյունավետ բուժման պարագայում (հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ),

– զույգ երիկամների լրիվ երկատումը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը` առաջացած միզապարկի վզիկի սկլերոզի կամ այլ պատճառներով, բարդացած միզապարկի դիվերտիկուլով կամ հիդրոուրետերոնեֆրոզով: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– երիկամային անոթների անոմալիան` ուղեկցվող վազոռենալ հիպերտենզիայով և (կամ) երիկամային արյունահոսությամբ, երկկողմանի ախտահարման դեպքում՝ յուրաքանչյուր երիկամում պարզ կիստան կամ կիստաները (Բոսնիակ դասակարգման I և II ստադիաներ), որոնց գումարային չափսը յուրաքանչյուր երիկամում կազմում է 4,0 սմ և ավելի, անկախ գործառույթի խանգարման աստիճանից: 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

– մեգալոուրեթերը, միզածորանների ռեկոնստրուկտիվ վիրահատությունից հետո վիճակները, 3-րդ սյունակի համար կիրառվում է «բ» նիշը,

«Բ» նիշով են փորձաքննվում միզասեռական համակարգի հետևյալ հիվանդությունները կամ արատները`

– 2-րդ աստիճանի հիդրոնեֆրոզը՝ երիկամի բաժակների լայնացմամբ և դեֆորմացիայով, հաստատված ՀՇ-ով, անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– միզաքարային հիվանդությունը՝ հաճախակի (տարեկան 3 կամ ավելի անգամ) երիկամային խիթի նոպաներով, միզային քարերի արտազատմամբ՝ պարտադիր հաստատված ստացիոնարում բուժման էպիկրիզներով և սոնոգրաֆիկ կամ ՀՇ հետազոտություններով (փորձաքննության ժամանակ միզային քարերի առկայությամբ),

– երիկամների հիպոպլազիան (7սմ-ից մինչև 9սմ)՝ անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– երիկամի պարզ կիստան կամ կիստաները (Բոսնիակ դասակարգման I ստադիան), որոնց գումարային չափսը 4,0 սմ և ավելի, անկախ գործառույթի խանգարման աստիճանից (սահմանային վիճելի դեպքերում ախտորոշման համար հիմք է հանդիսանում ՀՇ- կոնտրաստավորման հետազոտության կամ ՄՌՇ հետազոտության տվյալները),

– երիկամների եզակի միզային քարերի առկայությունը (0,8սմ և ավելի)՝ անկախ գործառույթի խանգարման աստիճանից,

– 3-րդ աստիճանի միակողմանի նեֆրոպտոզը` անկախ գործառույթի խանգարման աստիճանից, երկկողմանի 2-րդ աստիճանի նեֆրոպտոզը` անկախ ֆունկցիայի գործառույթի խանգարման աստիճանից,

– երիկամի զստային դիստոպիան կամ էկտոպիան, զուգակցված երիկամի զստային տոպոգրաֆիկ տեղակայումով` անկախ գործառույթի խանգարման աստիճանից (հաստատված ՀՇ կոնտրաստավորումով):

«Գ» նիշով են փորձաքննվում միզասեռական համակարգի հետևյալ հիվանդությունները կամ արատները`

– երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիան կամ էկտոպիան, երիկամի (0,5 սմ -ից մինչև 0,8 սմ) միզային քարի առկայությունը,

– երկկողմանի I աստիճանի նեֆրոպտոզը,

– 2-րդ աստիճանի միակողմանի նեֆրոպտոզը,

– 1-ին աստիճանի հիդրոնեֆրոզը, երիկամի պարզ կիստան կամ կիստաները, որոնց գումարային չափսը 4,0սմ-ից պակաս է,

– մեկ երիկամի լրիվ երկատումը:

«Դ» նիշով են փորձաքննվում միզասեռական համակարգի հետևյալ հիվանդությունները կամ արատները`

– վիճակ միզային ուղիներից (երիկամի ավազանից, միզածորանից, միզապարկից) միզային քարերի գործիքային հեռացումը կամ ինքնուրույն արտազատումից հետո արտանկումը՝ առանց կրկնակի քարերի ձևավորման,

– 1-ին աստիճանի միակողմանի նեֆրոպտոզը, երիկամի կամ երիկամների մասնակի երկատումը,

– երիկամների եզակի փոքր (մինչև 0,5սմ) քարերը, որոնց առկայությունը հաստատվել է միայն ուլտրաձայնային հետազոտությամբ:

Միզածորանի և միզապարկի քարերը փորձաքննվում են «ե» նիշով:

Միակ երիկամի, երիկամի հիպոպլազիայի, երիկամների պոլիկիստոզի, երիկամների սերտաճման արատների, հիդրոնեֆրոզի, երիկամների լրիվ երկատման ախտորոշման վիճելի դեպքերում կատարվում է ՀՇ կոնտրաստավորումով:

Քրոնիկ երիկամային հիվանդությամբ բարդությունների դեպքում կիրառվում է 31-րդ հոդվածը: Բոլոր վիճելի կամ սահմանային դեպքերում հիմք է հանդիսանում ՀՇ հետազոտության տվյալները։

  1. Էնուրեզ ունեցող անձանց հետազոտությունը և բուժումը իրականացվում է ստացիոնար պայմաններում՝ նյարդաբանական բաժանմունքում, իրականացնելով ուրոլոգի, և անհրաժեշտության դեպքում` հոգեբույժի խորհրդատվությունները:

«Բ» նիշով փորձաքննվում են այն անձինք, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և ստացիոնար հետազոտությամբ չի հաստատվել:

  1. Ներառում է շագանակագեղձի բարորակ գերաճը, բորբոքային և այլ հիվանդությունները, միզապարկի հիվանդությունները, ամորձու ջրգողությունը, ամորձու և մակամորձու բորբոքումները, պարաֆիմոզը, ֆիմոզը, տղամարդկանց սեռական օրգանների այլ հիվանդությունները:

Սեռական օրգանների հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի:

«Ա» նիշը ներառում է՝ առնանդամի բացակայությունը,

– շագանակագեղձի դեկոմպենսացված բարորակ գերաճը (պարադոքսալ անմիզապահություն, ուրետերոհիդրոնեֆրոզ, երիկամի ֆունկցիայի զգալի խանգարում, մնացորդային մեզ 300մլ և ավել), միզարձակման զգալի խանգարումներով` բուժման անբավարար արդյունքի կամ դրանից հրաժարվելու դեպքում,

1) միզապարկի էքստրոֆիան, բաց ուրախուսը, էպիսպադիան, փոշտային և շեքային հիպոսպադիան,

2) միզուկի նեղացումները` շարունակական բուժավորման անհրաժեշտությամբ (հաստատված ուրոֆլոումետրիայով կամ ուրեթերոգրաֆիայով և ուրեթրոսկոպիայով):

«Բ» նիշով է փորձաքննվում նաև ցողունային հիպոսպադիան:

«Գ» նիշով են փորձաքննվում նաև`

1) շագանակագեղձի 1-ին աստիճանի բարորակ գերաճը,

2) սերմնալարի, մակամորձու կիստան կամ կիստաները՝ 100մլ-ից պակաս ծավալով հեղուկի առկայությամբ,

3) ֆիմոզը և դրան կլինիկորեն համարժեք առնանդամի այլ հիվանդությունները, շագանակագեղձի կիստաները:

«Դ» նիշով են փորձաքննվում նաև`

1) շագանակագեղձի 2-րդ աստիճանի բարորակ գերաճը, միզարձակման չափավոր խանգարումներով (մինչև 150մլ մնացորդային մեզի առկայություն), հիվանդության բարդություններով` սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ,

2) միզապարկի քարը:

Շագանակագեղձի բարորակ գերաճի աստիճաններն են.

1-ին աստիճան` մինչև 50մլ մնացորդային մեզի առկայությամբ, միզարձակման աննշան խանգարումներ (IPSS մինչև 7 բալ),

2-րդ աստիճան` 50-ից 150 մլ մնացորդային մեզի առկայություն, կրկնվող սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ (IPSS մինչև 8-19 բալ),

3-րդ աստիճան` միզարձակման զգալի խանգարումներ, միզապարկի ֆունկցիայի ամբողջական անբավարարություն (IPSS մինչև 20-35 բալ):

Միզուկի նեղացումները, տրավմատիկ վնասվածքները, միզապարկի վզիկի սկլերոզը, ինֆրավեզիկալ օբստրուկցիան ախտորոշվում են ուռոֆլորեմետրիայով, ուռեթրո- գռաֆիայով կամ ուռեթրոցիստոսկոպիայով։

Միզարձակության խանգարումները հաստատվում են ուռոֆլոումետրիայով`

  1. qmax 15-18մլ\վ `չափավոր խանգարում,
  2. qmax <15 կամ > 40 մլ\վ` արտահայտված խանգարում:
  3. 57.Ներառում է ամորձու թաղանթների և սերմնալարի ջրգողությունը, ինչպես նաև սերմնալարիերակների վարիկոզ լայնացումը:

«Ա» նիշին վերաբերվում են սերմնալարի երակների վարիկոզ լայնացման երկու անգամ և ավել վիրահատությունից հետո կրկնվելը:

«Բ» նիշին վերաբերվում են ամորձու թաղանթների ջրգողությունը և սերմնալարի երակների վարիկոզ լայնացման մինչև երկու անգամ կրկնվելը:

«Գ» նիշին վերաբերվում են նաև սերմնալարի երակների երրորդ աստիճանի վարիկոզ լայնացումը, վարիկոցելլեն, հիդրոցելլեն և մակամորձու կիստաները` անկախ չափերից և գործառույթի խանգարման աստիճանից:

  1. Ներառում է մեկ կամ երկու ամորձիների բացակայությունը, կամ այլ տեղակայումը:

«Ա» նիշին վերաբերվում է միակ ամորձին, ինչպես նաև նորմալ չափսերի մեկ ամորձու առկայությունը՝ մյուս ամորձու ատրոֆիայի (երկարությունը փոքր 2,5 սմ-ից) դեպքում, ինչպես նաև մեկ ամորձու որովայնում գտնվելու դեպքերը (3-րդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «գ» նիշը):

«Բ» նիշին վերաբերվում է երկու ամորձիների տեղակայումը աճուկային խողովակներում` արտաքին աճուկային օղից վեր:

«Գ» նիշին վերաբերվում է մեկ ամորձու տեղակայումը աճուկային խողովակից ցած՝ մյուսի նորմալ տեղակայման դեպքում:

Ամորձիների պաթոլոգիայի ժամանակ սպերմատոգեն գործառույթի որոշում չի կատարվում: Որոշվում է միայն էնդոկրին գործառույթը և փորձաքննությունը իրականացվում է ըստ էնդոկրին գործառույթի շեղումների և խանգարման աստիճանի:

Մեկ կամ երկու ամորձիների հիպոտրոֆիայի (ամորձու չափերը 3,2 սմ-ից փոքր) դեպքում փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 20-րդ կետով:

ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Ներառում է քրոնիկական թարախային մեզո և էպիտիմպանիտները, այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան` թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ:

Այս կետով են փորձաքննվում նաև ականջի արմատական վիրահատություն, ատիկոանթրոտոմիա և լսողության պրոթեզավորում տարած անձինք:

Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 69-րդ կետով: Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումները, ինչպես նաև առանց կլինիկական դրսևորումների մաստոիդիտի և պետրոզիտի (ՀՇ հետազոտմամբ հայտնաբերված) բուժումից հետո վիճակները, փորձաքննվում են Ցանկի 60-րդ կետով:

  1. Ներառում է լսողության վատացմամբ և ականջի բարոֆունկցիայի խանգարմամբ, վերականգնողական վիրահատությունից հետո պրոցեսի լիակատար դադարեցումով և վիրահատական խոռոչների կայուն էպիթելիզացիայով ուղեկցվող հիվանդությունները, ինչպես նաև չոր միջին ականջաբորբերը (կամ միջին ականջի քրոնիկական կատառը), բացի այն դեպքերից, երբ նախկին թափածակումների տեղում առաջացել են սպիներ, թմբկաթաղանթը կրակալվել է, բայց շարժունությունը պահպանված է, ականջի բարոֆունկցիան խանգարված չէ:
  2. «Ա» նիշին վերաբերում են Մենիերի հիվանդությունը, ինչպես նաև օրգանական կամգործառութային բնույթի վեստիբուլյար խանգարումների այլ ձևերը:

«Բ» նիշին վերաբերում են մենյերանման հիվանդությունները (H81.2, H81.3, H81.4):

«Գ» նիշին վերաբերում է վեստիբուլյար գրգռիչների նկատմամբ կայուն և խիստ արտահայտված զգայունությունը (H81.1, H81.8, H81.9, H82, T75.3):

  1. Ներառում է մասնագիտացված բուժհիմնարկներում կամ բաժանմունքներում հաստատվածխուլ-համրությունը:
  2. Բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունը, լսողության իջեցման աստիճանը որոշվում է հատուկ հետազոտություններով. խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ՝ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:

Լսողությունը լավացնող վերականգնողական վիրահատություններից հետո 3-րդ սյունակով փորձաքննվողներին առանձին դեպքերում տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)` ըստ Ցանկի 69-րդ կետի: Արձակուրդից հետո փորձաքննությունը իրականացվում է սույն կետի «բ» կամ «գ» նիշով` կախված բուժման արդյունքներից: Միակողմանի 1-ին աստիճանի ծանրալսությամբ փորձաքննվողները պիտանի են զինվորական ծառայությանը բոլոր սյունակներով: Լսողության փորձաքննության համար հիմք է օբյեկտիվ աուդիոմետրիան:

  1. Ներառում է ականջի բարոֆունկցիայի կայուն և կտրուկ խանգարումները, ինչը որոշվում էականջի ճնշաչափական հետազոտությունների (ինպենդանսոմետրիա, տիմպանոմետրիա) տվյալների հիման վրա:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն նյարդաբանի և հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիաների տվյալներով:

  1. Ներառում է հարքթային խոռոչների քրոնիկական թարախային հիվանդությունները, որոնցախտորոշումը պետք է հաստատվի ռինոսկոպիկ (թարախային արտադրության առկայություն) ևխոռոչների ռենտգենաբանական հետազոտության տվյալներով:

«Ա» նիշին վերաբերում են լորձաթաղանթի սնուցման ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ խանգարումներով ուղեկցվող թարախային քրոնիկական ու պոլիպոզ սինուսիտները, հարքթային խոռոչների մուկոցելեն, հիմային ծոցերի կիստաները:

«Բ» նիշին վերաբերում են հարքթային խոռոչների քրոնիկական, ոչ թարախային հիվանդությունները (սինուսիտների կատառային, շիճուկային, վազոմոտոր և այլ ոչ թարախային ձևերը)՝ առանց վերին շնչուղիների դիստրոֆիայի նշանների: Վերին շնչուղիների լորձաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսներ, ինչպես նաև քթի շնչառական ֆունկցիայի երկկողմանի կտրուկ խանգարում ունեցող անձինք պիտանի չեն ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:

Հարքթային խոռոչների վիրահատությունից հետո մնացորդային երևույթները (նախաբերանի անցումային ծալքի գծային սպի, վիրահատված խոռոչից դեպի քթի խոռոչ ելանցք), քթի միջնապատի ծռվածությունը՝ թեկուզ և միակողմանի ազատ շնչառությամբ, վերին շնչուղիների լորձաթաղանթի սուբատրոֆիկ երևույթները, ինչպես նաև վերծնոտային խոռոչի լորձաթաղանթի հարպատային հաստացումը, եթե ախտորոշիչ պունկցիայի ժամանակ թարախ կամ ընդմիջածորք (տրանսուդատ) չկա և պահպանված է վերծնոտային խոռոչի անցանելիությունը` ՌՈՒՀ ընդունվելու համար խոչընդոտ չեն հանդիսանում և չեն սահմանափակում պիտանիությունը զինվորական ծառայության համար:

  1. Ներառում է քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը` հաճախակի սրացումներով(տարին` առնվազն երկու անգամ), տոնզիլոգեն թունավորման առկայությամբ (սուբֆեբրիլիտետ, շուտ հոգնելու երևույթներ, թուլություն, տկարություն), բորբոքային պրոցեսի մեջ մերձնշիկային հյուսվածքի, ռեգիոնար ավշահանգույցների ներառմամբ (պարատոնզիլյար թարախակույտ, ռեգիոնար լիմֆադենիտ): Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտի օբյեկտիվ նշաններն են` նշիկի վրա բահիկով ճնշում գործադրելիս փոսորակներից թարախի կամ կազեոզ խցանների արտահոսքը, քմային նշիկների վրա կոպիտ սպիների առկայությունը, քիմքի աղեղների շրջանում հիպերեմիան և այտուցվածությունը և դրանց` սերտաճվածությունը նշագեղձերի հետ, ենթաէպիթելային շերտում թարախակալած գեղձաբշտիկի առկայությունը, կրծքաանրակապտկային մկանների առջևի եզրագծով ավշագեղձերի մեծացումը:
  2. «Ա» նիշին վերաբերում են վեց ամսից ավել տևող աֆոնիաները, ձայնալարերի պարեզները և պարալիչը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները, խոսքային ամբողջ ապարատն ընդգրկող բարձր աստիճանի կակազությունը և թլվատությունը։

Քրոնիկական լարինգիտը փորձաքննվում է «բ» նիշով:

Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության՝ ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև՝ լոգոպեդի) խորհրդատվությունը։ Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով։ Զինծառայողների փորձաքննության ընթացքում հաշվի է առնվում նաև ծառայողական բնութագրում նշված կակազության ազդեցությունը փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա:

«Գ» նիշին վերաբերում են ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ), ինչպես նաև ֆունկցիոնալ աֆոնիաները, թեթև կակազությունն և թլվատությունը:

  1. «Ա» նիշով են փորձաքննվում ականջի և վերին շնչառական ուղիների սուր վնասվածքների, հիվանդությունների և վիրահատությունների հետևանքները, երբ օրգանների գործառույթները ժամանակավորապես խանգարված են, բուժման և վերականգնման համար անհրաժեշտ է 3 շաբաթից ավել ժամանակ։ Այն դեպքերում, երբ անցկացված բուժումից հետո գործառույթը լիարժեք վերականգնված է կամ առկա չէ Ցանկի 59-68-րդ կետերին բավարարող պայմաններ, ապա կիրառվում է «բ» նիշը: Դիմածնոտային շրջանի բուժման ենթակա խուղակները, ռուդիմենտար օրգանները խոչընդոտ չեն զինվորական ծառայության համար:

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «Ա» նիշին վերաբերում են դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները(«գայլի երախ» և այլն) և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները` բուժման (այդ թվում` վիրահատական) դրական արդյունքի բացակայության դեպքում, ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4սմ և ավելի դեֆեկտները: Այս նիշին է վերաբերվում ՔՍԾ հոդի սովորույթային հոդախախտը: ՔՍԾ հոդի անկիլոզները, որոնք հաստատված են ՀՇ քննությամբ և բերանի բացումը կազմում է մինչև 2սմ: ՔՍԾ հոդի արթրիտները, արթրոզները հաստատված ՀՇ հետազոտությամբ, երբ առկա է հոդագլխիկի զգալի ոսկրային դեֆորմացիա: Թքաքարային հիվանդությունը, երբ թքագեղձում հայտնաբերված քարի չափսը 7մմ և ավել է:

Այս նիշին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, (դիստոպիկ ատամների միջև դիստոպիկ ատամների միջև չափումները հաշվի չառնել), վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 9մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն՝ ըստ Ագապովի` ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքաստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները (բերանը բացելու` մինչև 2սմ սահմանափակման դեպքում), կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը` դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, տարեկան 3 և ավել անգամ սրացող քրոնիկական սիալադենիտները` հաստատված բժշկական փաստաթղթերով, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը:

«Բ» նիշով են փորձաքննվում ՔՍԾ հոդի ենթահոդախախտերը, արթրիտները, արթրոզները հաստատված ՀՇ հետազոտությամբ, երբ առկա է հոդագլխիկի չափավոր կամ թույլ արտահայտված ոսկրային դեֆորմացիա, արթրիտների ժամանակ նաև հաստատված ռևմատոլոգիական շեղումներով, անկիլոզները, երբ բերանի բացումը կազմում է 2սմ և ավել:

«Բ» նիշին են վերաբերում նաև ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9մմ կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական գործառույթի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, կամ կտրիչ ատամների շրջանում 9մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի 50% և ավելի` ծամողական գործառույթի արդյունավետության դեպքում:

«Գ» նիշին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական գործառույթի 50% և ավելի արդյունավետության դեպքում։

«Գ» նիշով են փորձաքննվում նաև դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի փափուկ հյուսվածքների (նապաստակի շրթունք և այլն) արատների հաջող շտկումից հետո վիճակները, արտաքին քթի դեֆորմացիաները և միջնապատի ծռվածությունը, երբ առկա է քթային շնչառության խանգարում, ինչպես նաև հոտառական բոլոր տիպի խանգարումներ ունեցող անձինք:

  1. Ատամների ընդհանուր թվաքանակը հաշվելիս իմաստության ատամները հաշվի չեն առնվում: Ատամների այն արմատները, որոնք պիտանի չեն պրոթեզավորման համար, համարվում են բացակայող ատամներ: Այն ատամները, որոնք փոխարինված են անշարժ պրոթեզներով, այդ թվում իմպլանտներով, բացակայող չեն համարվում:
  2. «Ա» նիշին է վերաբերում 5մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնիոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզոբցիա), ատամի II-III աստիճանիշարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը (հաստատված ռենտգենաբանականհետազոտությամբ), երբ ախտահարված ատամների գումարային ծամողական գործառույթը, ըստ Ագապովի կազմում է ընդհանուր ծամողական գործառույթի 50% և ավելի:

Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ հիվանդությունների, ներառյալ` նախաքաղցկեղները, առկայության դեպքում ըստ արտահայտվածության աստիճանի փորձաքննությունը իրականացվում է համաձայն «ա կամ «բ» նիշի: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:

«Գ» նիշին է վերաբերում ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների թվաքանակը 9-ից ավելի է, ընդ որում, առնվազն 4-ն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում:

  1. Հիվանդություններից, վիրահատություններից հետո զինծառայողների համար ծառայողականպարտականություններից մասնակի ազատումը կամ արձակուրդը հիվանդության պատճառով(վերականգնողական) որոշվում է ստացիոնար բուժման ավարտից հետո՝ ելնելով ընդհանուր վիճակից:

Ծնոտների ու դեմքի փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում արձակուրդի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն կայացնելու հիմք են կոտրվածքների վերականգնման դանդաղումը, կոպիտ սպիները կամ բարդ վիրաբուժական և օրթոպեդիկ բուժում պահանջող, ինչպես նաև ոսկրաբորբով (օստեոմիելիտ) ուղեկցվող կոտրվածքները:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն նյարդաբանի և հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիաների տվյալներով:

ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Կոպերի դիրքային տարբեր թերությունների (սերտաճում, ներանկում, արտաշրջում, իսկականպտոզ, լագօֆթալմ) առկայության դեպքում հաշվի է առնվում նաև տեսողական ու շարժողականգործառույթների խանգարման աստիճանը:

«Բ» նիշին է վերաբերում նաև բնածին կամ ձեռքբերովի իսկական պտոզը, երբ ճակատային մկանների լարվածության բացակայության պայմաններում մեկ աչքի վերին կոպը ծածկում է բբի կեսից ավելին կամ 1/3-ից ավելին` երկու աչքում: Այդպիսի պտոզ ունեցող անձանց վիրահատական բուժման արդյունքներով փորձաքննությունը կարող է իրականացվել «գ» նիշով:

  1. «Ա» նիշին վերաբերում են խիստ արտահայտված խոցային բլեֆարիտը` սպիավորվերասերումով և կոպեզրի զգալի մազաթափությամբ, շաղկապենու խրոնիկական կոնյուկտիվիտները` գերաճով և ենթալորձային հյուսվածքի զգալիորեն արտահայտված ինֆիլտրացիայով, ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ախտահարմամբ: Աչքի գործառույթի կայուն խանգարումներով տրախոմայի տարբեր բարդացումների դեպքում եզրակացություն է կայացվում` այդ խանգարումները նախատեսող Ցանկի կետերի հիման վրա (կոպերինը` ըստ 74-րդ, արցունքատար խողովակներինը՝ ըստ 76-րդ, եղջերաթաղանթինը՝ ըստ 78-րդ, տեսողության թուլությունը՝ ըստ 85-րդ կետերի):

«Բ» նիշին վերաբերում են չափավոր կամ աննշան արտահայտված խրոնիկական բլեֆարիտները և տարեկան մեկ կամ երկու անգամ սրացումներով քրոնիկական կոնյունկտիվիտը:

Առանձին թեփուկներով և կոպեզրերի աննշան տեղական գերարյունությամբ (հիպերեմիա) հասարակ բլեֆարիտը, հատուկենտ ֆոլիկուլներով ֆոլիկուլյար կոնյուկտիվիտը, շաղկապենու թավշայնությունը կոպերի անկյուններում և շաղկապենու անցածալքի շրջանում շաղկապենու տրախոմատոզ ծագում չունեցող մասնակի մանր մակերեսային սպիները, ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ծագում ունեցող հարթ սպիները (առանց շաղկապենու և եղջերաթաղանթի այլ փոփոխությունների և մեկ տարվա ընթացքում առանց տրախոմատոզ պրոցեսի սրացման) չեն սահմանափակում պիտանիությունը զինվորական ծառայության համար և խոչընդոտ չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Գարնանային կատարի պատճառով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` կախված հիվանդության արտահայտվածությունից, դրա ընթացքի ծանրության աստիճանից և բուժման արդյունավետությունից:

Տեսողական ֆունկցիայի խանգարում չառաջացնող կեղծ կամ իսկական մսամոլը խոչընդոտ չէ զինվորական ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Տեսողական ֆունկցիայի խանգարում առաջացնող իսկական մսամոլ ունեցող անձը ոչ պիտանի է ՌՈՒՀ-եր ընդունվելու, ինչպես նաև` ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: Թևակերպ թաղանթի կրկնակի ստացիոնար անհաջող բուժումից հետո վիճակները փորձաքննվում են «ա» նիշով:

  1. «Ա» նիշին են վերաբերում արցունքատար ապարատի բազմակի անարդյունավետ բուժմանհիվանդությունները:

«Բ» նիշին են վերաբերում մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի բուժվող հիվանդությունները:

  1. «Ա» նիշին է վերաբերում ակնագունդը շարժող մկանների կայուն կաթվածը (մկաններում կամ նյարդերում առաջացած ավարտուն և անվերադարձ փոփոխությունները, որոնք բուժման ենթակա չեն)` անկախ երկտեսությունից, ինչպես նաև աչքի մկանների վնասումով ակնակապճի վնասվածքից հետո առաջացած կայուն դիպլոպիան: Այլ դեպքերում դիպլոպիան հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն առկա է ուղիղ և ներքև նայելիս: Այլ դիրքերում առաջացած ոչ կայուն դիպլոպիան խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Եթե նիստագմը նյարդային համակարգի կամ վեստիբուլյար ապարատի ախտահարման նշաններից մեկն է, ապա եզրակացությունը կայացվում է ըստ հիմնական հիվանդության: Տեսողության զգալի թուլացման դեպքում փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 85-րդ կետով:

Եզրային դիրքում աչքի նիստագմոիդ շարժումը խոչընդոտ չէ զինվորական ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Շլության անկյան աստիճանը որոշվում է Հիրշբերգի եղանակով, անհրաժեշտության դեպքում (շլության ոչ կայուն աստիճան)՝ հապլոսկոպիկ սարքերով (սինօպտոֆոր):

Մինչև 15 աստիճան բինոկուլյար տեսողությամբ համակցված շլությունը խոչընդոտ չէ  զինվորական ծառայության համար:

  1. Ներառում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ խրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվողհիվանդությունները:

Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը փորձաքննվում է Ցանկի 94-րդ կետով:

«Ա» նիշին են վերաբերում տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման և կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները, ինչպես նաև այն դեպքերը, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո վիճակները: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:

Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգերերացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից միջև 30 աստիճան, փորձաքննվում է «ա» նիշով, իսկ տեսադաշտի նույնպիսի նեղացումը մեկ աչքում՝ «բ» նիշով:

«Բ» նիշին վերաբերում են նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 30-45 աստիճան։

«Գ» նիշին վերաբերում են հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 45 աստիճան երկու աչքերում, կամ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում:

Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում` գլաուկոմացիկլիկ կրիզները) փորձաքննվում են «ա» նիշով:

«Բ» նիշին են վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտները` մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:

Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմերլազերային և օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո փորձաքննությունն իրականացվում է գնահատելով տեսողական ֆունկցիաները,եղջերաթաղանթի, ապակենման մարմնի և ցանցենու անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը:

Առաջնային կերատոտոմիայի տիպի վիրահատություն տարած անձինք ոչ պիտանի են ՌՈՒՀ-ում ուսանելու համար: Առանձին դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության դեպքում, կախված դրանց բնույթից, փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 46-րդ կամ 47-րդ կետերով: Աչքի գործառույթին չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չեն զինվորական ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

Կերատոկոնուսը ըստ արտահայտվածության աստիճանի դասակարգումն է.

I աստիճան`

– կոնաձև եղջերաթաղանթ /ի հայտ է գալի Ֆոգտի գիծը/,

– աստիգմատիզմ<5,0D,

– կեռատոմետրիա≤48,0D,

– եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն,

– տեսողության սրությունը-0,5-1,0,

II աստիճան`

– Ֆոգտի գծերի առկայություն,

– աստիգմատիզմ-5,0-8,0D,

– կեռատոմետրիա≤53,0D,

– եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն,

– տեսողության սրությունը-0,1-0,4,

– պախիմետրիա->400,

III աստիճան`

– աստիգմատիզմ-8,0-10,0D,

– կեռատոմետրիա >53,0D,

– պախիմետրիա-300-400 մկմ

– եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն

– տեսողության սրություն-0,09-0,02

IV աստիճան`

-կեռատոմետրիա -55,0D և ավելի,

-կլինիկական ռեֆրակցիան չի ախտորոշվում,

– 3-Պախիմետրիա <300 մկմ,

– եղջերաթաղանթի կենտրոնական ամպամածություն,

– տեսողության սրություն-0,01-0,02։

 Երկկողմանի երրորդ և չորրորդ կամ միակողմանի չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները փորձաքննվում են «ա» նիշով, իսկ միակողմանի երկրորդ-երրորդ կամ երրորդ աստիճանի կեռատոկոնուսները` «բ» նիշով:

Կեռատոկոնուսի ախտորոշման համար (երբ առկա են հակասական տվյալներ) հստակեցնող չափանիշ է հանդիսանում կեռատոտոպոգրաֆիան:

Կերատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները 1-ին և 2-րդ սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների պիտանելիությունը որոշվում է անհատապես:

Օպտիկո-վերականգնողական վիրահատություններից հետո առանձին դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց՝ աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

  1. Աչքի ակոմոդացիայի սպազմի կամ կաթվածի դեպքում ըստ անհրաժեշտությանհետազոտություններին ընդգրկվում են նաև նյարդաբան և այլ բժիշկ-մասնագետներ: Փորձաքննական եզրակացություն է կայացվում` ըստ հիմնական հիվանդության:

Աչքի ակոմոդացիայի վիճակի գնահատման համար դիմում են բացարձակ և հարաբերական ակոմոդացիայի հետազոտման մեթոդներին:

«Ա» նիշին է վերաբերում ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի սպազմը, եթե հետազոտման ընթացքում (ցիկլոպլեգիկ լուծույթով 1 կաթիլից` օրը 2 անգամ) կաթեցման ավարտից 14-21 օր հետո հետցիկլոպլեգիկ ռեֆրակցիան կրկին բարձրանում է` հասնելով մինչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի մակարդակին կամ դրանից պակաս` 1,0D-ից ոչ ավելի:

Ախտորոշված և նախկինում բուժված, կայուն կաթվածի բուժման անարդյունավետությունից հետո, ինչպես նաև կիսակաթվածը (պարեզ) փորձաքննվում է «ա» նիշով: Ընդ որում, տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի հայտնաբերված ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի Ցանկի 85-րդ կետի «բ» նիշում նշված պայմաններին:

«Բ» նիշին վերաբերում են նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմը. կաթվածը և կիսակաթվածը, ինչպես նաև` կայուն սպազմի այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի «ա» նիշին:

Անկախ արտահայտվածության աստիճանից ակոմոդացիայի սպազմ, կաթված և կիսակաթված ունեցող անձինք պիտանի չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

  1. Ներառում է երկկողմանի ու միակողմանի աֆակիան և արտիֆակիան, անկախ տեսողության սրությունից, ինչպես նաև` ոսպնյակի երկկողմանի և միակողմանի հոդախախտերը և ենթահոդախախերը, անկախ տեսողության սրությունից: 1-ին և 2-րդ սյունակով փորձաքննվողները պիտանի չեն զինվորական ծառայության և ՌՈՒՀ-ում ընդունվելու համար:

Զույգ աչքի ինտրաօկուլյար կորեկցիայի դեպքում 3-րդ սյունակով փորձաքննությունը իրականացվում է կախված աչքերի գործառույթի խանգարման աստիճանից՝ կիրառելով համապատասխան կետի նիշը:

  1. Ստացիոնար բուժումից հետո զինծառայողի՝ ծառայողական պարտականություններիցմասնակի ազատման կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդիանհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն է կայացվում ըստ Ցանկի 88-րդ կետի:
  2. Ներառում է հստակ ախտորոշված գլաուկոման: 3-րդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայության պիտանիությունը որոշվում է միայն կոնսերվատիվ կամ վիրահատական բուժումից հետո` հաշվի առնելով գործառույթների կայունացման աստիճանը: Այս կետին է վերաբերում նաև երկրորդային գլաուկոման:
  3. Ներառում է զույգ աչքերի ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատմանհետևանքները` անկախ տեսողության սրությունից, զույգ աչքերի ցանցենու որևէ պատճառովառաջացած շերտազատումները, ինչպես նաև ցանցենու երկկողմանի շերտազատման պատճառովկատարված վիրահատություններից հետո վիճակները՝ անկախ տեսողության սրության աստիճանից, ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատումից հետո, մեկ աչքի ցանցենու որևէ բնույթի շերտազատման հետևանքները: 3-րդ սյունակով փորձաքննվողներին, ովքեր դրական ելքով վիրահատվել են մեկ աչքի ցանցենու որևէ բնույթի շերտազատման, այդ թվում` ցանցենու վնասվածքային բնույթի շերտազատման կրկնվելու պատճառով, վիրահատությունից հետո, համաձայն Ցանկի 88-րդ կետի, տրվում է մինչև 60 օր արձակուրդ, այնուհետև զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է` ըստ աչքերի գործառույթների վիճակի:
  4. Ներառում է տեսողական նյարդի` որևէ պատճառով առաջացած սուբատրոֆիան ևատրոֆիան:

Տեսադաշտերի կայուն նեղացումը երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից մինչև 30 աստիճան, վերաբերում է «ա» նիշին: Տեսադաշտի նույնպիսի նեղացում մեկ աչքում վերաբերում է «բ» նիշին:

Երկու աչքի ստորին և արտաքին սահմաններից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքերում բոլոր սյունակներով եզրակացություն է կայացվում «ա» նիշով:

«Բ» նիշին է վերաբերում նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 30-45 աստիճան:

«Գ» նիշին են վերաբերում հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում:

Զույգ աչքի տեսողական գործառույթը խանգարող կայուն հեմիանոպիկ սկոտոմայի առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակով փորձաքննվողները պիտանի չեն զինվորական ծառայության և ՌՈՒՀ-ում ընդունվելու համար, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:

Մասնագիտական գործունեությունը դժվարացնող կայուն համակենտրոն սկատոմաների առկայության դեպքում 3-րդ սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:

  1. 1-ին և 3-րդ սյունակներով փորձաքննվողների` զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելիս յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է տանելի` ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա: Կոնտակտային տեսաապակիներ օգտագործող անձինք պետք է ունենան սովորական ակնոց, որի միջոցով տեսողության սրությունը կապահովի ծառայողական պարտականությունների կատարումը:

ՌՈՒՀ-եր ընդունվողների մոտ ստորև նշվող ռեֆրակցիայի սահմանը չգերազանցող տեսողության սրության կորեկցիան որոշվում է միայն կարճատեսության կամ կարճատես աստիգմատիզմի (հասարակ կամ բարդ) առկայության դեպքում, իսկ տեսողության թուլացման այլ պատճառների առկայության (այդ թվում` հեռատեսության, հեռատեսային կամ խառը աստիգմատիզմի) դեպքում՝ առանց կորեկցիայի:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով: Բացառիկ դեպքերում, երբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով առաջանում է «ա» նիշով բնորոշված առողջական վիճակ, սակայն լիարժեք բուժման արդյունքում պահպանվում է աշխատունակությունը՝ 3-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել՝ կիրառելով «բ» նիշը:

Աչքի ոսպնյակի առաջնային պատիճում տեսողության սրության վրա չազդող բնածին պիգմենտի առկայությունը խոչընդոտ չէ ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Օպերատիվ ծառայության համար նոր ընդունվողները փորձաքննվելիս առանց կորեկցիայի պետք է ունենան տեսողության սրություն ամեն աչքում 0.6-ից ոչ պակաս:

Օպերատիվ-պահակային և որպես վարորդ ծառայության անցնող փորձաքննվողները յուրաքանչյուր աչքում պետք ունենան տեսողության սրություն 0.7-ից ոչ պակաս:

Մնացած ծառայություններում ընդունվող փորձաքննվողների համար տեսողության սրությունը որոշվում է ակնոցային կորեկցիայով, համապատասխան աղյուսակի դիոպտրաների:

 Ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները փորձաքննվելիս պետք է ունենան տեսողության սրություն առանց ակնոցային կորեկցիայի յուրաքանչյուր աչքում 0.7-ից ոչ պակաս:

  1. Ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով, սահմանային դեպքերում՝ դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում, ինչպես նաև ռեֆրակտոմետրիայի միջոցով:

Այն դեպքերում, երբ սույն կետով ռեֆրակցիայի նշված անոմալիաների պայմաններում 3-րդ սյունակով փորձաքննվողին նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում զինվորական ծառայությանը, ապա որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը:

  1. Գունազգացողության թուլացման աստիճաններն ու տեսակներն ախտորոշելիս պետք էառաջնորդվել Ռաբկինի բազմագույն (պոլիխրոմատիկ) աղյուսակին կից մեթոդական ցուցումների ութերորդ և ավելի ուշ հրատարակություններով:
  2. Ներառում է տեսողության ժամանակավոր խանգարմանը հանգեցնող եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդությունները, վնասվածքները ու վիրահատություններից հետո վիճակները:

ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Մաշկային հիվանդությունների փորձաքննությունն իրականացվում է հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` ախտածագումը, տարածվածությունը, սրացումների հաճախականությունը (տարեկան երեք և ավել անգամ), բուժման արդյունավետությունը: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է օբյեկտիվ քննության և բժշկական փաստաթղթերի (ակտեր, հիվանդության պատմագրեր, տվյալներ ստացած բուժման վերաբերյալ, լուսանկարներ և այլն) համադրման արդյունքում:

Մաշկային հիվանդությունների փորձաքննությունն իրականացվում է այն սկզբունքով, որ մեկ ափի մակերեսը՝ ներառյալ մատերը, կազմում են մարմնի մակերեսի 1%-ը: Ըստ դրա` մարմնի մակերեսը բաժանվում է մակերեսային դաշտերի` վերին վերջույթ 9%, ստորին վերջույթ` 18% և այլն:

Ըստ տարածվածության, մաշկային հիվանդությունները բաժանվում են` օջախային- մեկ օջախ մարմնի մակերեսի 2%-ից փոքր չափերի, լայնածավալ – մեկ օջախ մարմնի մակերեսների 2%-ից մեծ չափերի,

սահմանափակ ձև` մինչև երկու անատոմիական գոտում մի քանի մանր օջախների առկայություն ամեն մեկը 1%-ից փոքր չափերի,

տարածուն և/կամ բազմաօջախային ձև` երեք և ավելի անատոմիական գոտում օջախների առկայությունը:

Զինծառայողների հետագա ծառայության համար պիտանիության եզրակացությունը կայացվում է ըստ բուժման արդյունքների:

Շարակցական հյուսվածքի, էնդոկրին և այլ համակարգերի, ալերգիաների հետ զուգակցվող մաշկային հիվանդությունները անհրաժեշտության դեպքում պետք է հետազոտվեն համապատասխան բուժհաստատություններում, փորձաքննվեն Ցանկի համապատասխան կետերով:

Սույն կետը ներառում է մաշկի քրոնիկական, բուժմանը դժվար ենթարկվող մաշկային հիվանդությունները:

«Ա» նիշին վերաբերում են մաշկի քրոնիկական` բուժմանը չենթարկվող մաշկի տարածուն, հաճախակի կրկնվող, բարդություններով ընթացող հիվանդությունները: Ներառում է իխթիոզը, ալբինիզմը, իսկական բշտախտը, մաշկի լիմֆոման, ինքնածին մաշկալուծումը, գունակային քսերոդերման, նեյրոֆիբրոմատոզը (ուռուցքային ձև), դերմատոմիոզիտը, աուտոիմուն բշտային մաշկախտները, բշտային էպիդերմոլիզը, ռենտգեն ճառագայթային մաշկախտները, արտահայտված ֆոտո մաշկախտները։

«Բ» նիշին վերաբերում են բազմաօջախային, տարածուն, բարդություններով ընթացող, բուժմանը դժվար ենթարկվող մաշկային հիվանդությունները: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, քորպտիկի, աբսցեսվող գնդաձև խոցային պիոդերմիաների, գերաճական կարմիր տափակ որքինի, վիտիլիգոի, մազաթափության, պարափսորիազի, մաստոցիտոզի, էկզեմայի, ֆոլիկուլյար դիսկերատոզի, կելոիդային հիվանդության, սկլերոդերմիայի, ծանր աստիճանի կորյակային հիվանդությունը այլ մաշկախտները։

«Գ» նիշին վերաբերում են օջախային, սահմանափակ կամ լայնածավալ օջախներով, առանց բարդությունների մաշկային հիվանդությունները: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբ, էկզեմայի, կարմիր տափակ որքինի, սեբորեային մաշկաբորբի, պարափսորիազի, կորյակային հիվանդություն, մաստոցիտոզի, մաշկի կերատոզների, ասբեստանման որքինի, սկլերոդերմիայի և այլ մաշկախտների:

«Դ» նիշին վերաբերում են սահմանափակ օջախներով մաշկային հիվանդությունները` նվազման փուլում: Ներառում է փսորիազի, ատոպիկ մաշկաբորբի, կարմիր տափակ որքինի, վիտիլիգոյի, կորյակային հիվանդություն, լեյկոդերմայի, խլոազմայի, սպիտակ որքինի, մազաթափության, պարափսորիազի, մաստոցիտոզի, հետբորբոքային պիգմենտացիայի, մելանինային գերգունակավորման, ֆոլիկուլային հանգուցիկային կերատոզներից (մազային որքին), օնիխոդիստրոֆիաների, մաշկի քսերոզի, էկզեմայի, սկլերոդերմիայի և այլ մաշկախտների սահմանափակ օջախներով և նվազման փուլում գտնվող ձևերը։

«Դ» նիշին են վերաբերում նաև` նեյրոֆիբրոմատոզ բծային ձևը` բարդությունների բացակայության դեպքում (բարդություններ են համարվում տեսողական նյարդի գլիօման և Լիշի հանգույցիկները)։

Վիտիլիգոն փորձաքննվում է «բ» նիշով, եթե առկա են մաշկի ոչ բորբոքային (ոչ մնացորդային) դեպիգմենտացիանյի օջախներ՝ փակ տեղամասերում գումարային 7% և ավելի կամ բաց տեղամասերում (դեմք, պարանոց, դաստակներ և նախաբազուկներ) գումարային 1% և ավելի:

Մազաթափություն՝

Ունիվերսալ՝ համարվում է մարմնի 3 և ավել անատոմիական գոտիներում մազածածկ տեղամասերի մազերի բացակայությունը գումարային 5%-ից ավելի (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «բ» նիշով):

Համապարփակ՝ համարվում է գլխի մազածածկ հատվածի մազերի բացակայությունը գումարային 2%-ից ավելի (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «բ» նիշով):

Սահմանափակ՝ համարվում է գլխի և մարմնի տարբեր անատոմիական գոտիներում մազերի բացակայությունը գումարային 2-5% կամ գլխի մազածածկ մասում մազերի բացակայությունը գումարային 1-2% (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «գ» նիշով):

Օջախային՝ հարմարվում է գլխի մազածածկ մասում մազերի բացակայությունը գումարային մինչև 1% (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «դ» նիշով): Սեբորեային մաշկաբորբը, հասարակ մաշկաբորբը փորձաքննելիս պետք է հաշվի առնել ախտահարման չափերը և տեղակայումը, բաց տեղամասերի` 1% և ավելի, իսկ փակ տեղամասերի` 4% և ավելի ախտահարում (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «գ» նիշով):

Կորյակային հիվանդությունը փորձաքննվում է ծանր, միջին և թեթև աստիճանների սկզբունքով`

թեթև աստիճան կամ կոմեդոնային` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ ոչ բորբոքային (բաց և փակ կոմեդոններ) և եզակի բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ) ձևաբանական տարրերի առկայությամբ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «դ» նիշով).

միջին աստիճան կամ հանգուցիկաթարախաբշտիկային` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ բորբոքային (հանգուցիկաթարախաբշտիկային` ֆոլիկուլային հանգույցիկներ, թարախաբշտիկներ, ինդուրատիվ հանգույցներ) ձևաբանական տարրերի առկայությամբ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «գ» նիշով).

ծանր աստիճան` դեմքի մաշկին և/կամ իրանին բազմաթիվ թարախակալվող ֆլեգմոնային և գնդաձև (կոնգլոբատ) հանգույցների առկայությամբ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «բ» նիշով):

Սկլերոդերմիա`

1.լայնածավալ վահանիկային կամ գծային՝ մարմնի մակերեսի 2% և ավել գումարային ախտահարում (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «բ» նիշով).

  1. սահմանափակ վահանիկային՝ մարմնի մակերեսի 1-2% գումարային ախտահարում (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «գ» նիշով).
  2. կաթիլային, հանգուցիկային, գծային՝ մարմնի մակերեսի մինչև 1% գումարային ախտահարում (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «դ» նիշով): Եղունգների ոչ սնկային ախտահարումներ`
  3. երկու և ավելի եղունգների օնիխոգրիֆոզը և բնածին անոմալիաներ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «բ» նիշով).

2.եղունգների դիստրոֆիկ հիվանդություններ` դաստակների և /կամ/ ոտնաթաթերի 5 և ավելի եղունգների ախտահարումներ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «գ» նիշով).

3.եղունգների դիստրոֆիկ հիվանդություններ` դաստակների և /կամ/ ոտնաթաթերի մինչև 5 եղունգների ախտահարումներ (փորձաքննությունը իրականացվում է Ցանկի 89-րդ կետի «դ» նիշով):

  1. Ներառում է մաշկի նորագոյացությունները:

«Ա» նիշին են վերաբերում`

– գունակավոր, մազակալված, անոթային (բոցավառվող նևուս, անգիոկերատոմա), անեմիկ խալերը (բաց տեղամասերում՝ 1% և ավելի, փակ տեղամասերում՝ 7% և ավելի),

– գերաճական, գունակագորտնուկային, ճարպագեղձային կամ լիպոիդ խալերը (բաց տեղամասերում՝ 4 սմ2 և ավելի, փակ տեղամասերում՝ 8 սմ2 և ավելի),

– սահմանային պիգմենտային խալերը` ակռալ տեղակայումով, որոնք գերազանցում են 1 սմ2 ևավելի մակերեսը,

– երկնագույն խալը,

– պապիլոմատոզ-գերաճական մակերեսով գունակային խալերը` 10սմ և ավելի տրամագծով,

– Օտայի, Իտոյի, Կլարկի նևուսները:

«Բ» նիշին են վերաբերում մինչև 1 սմ2 մակերեսով ակռալ տեղակայումով սահմանայինպիգմենտային խալերը, Բեքքերի նևուսը, գունակավոր, մազակալված, անոթային (բոցավառվողնևուս, անգիոկերատոմա), անեմիկ նևուսները, մելանոմային խալելը` մարմնի բաց տեղամասերումմինչև 1% մակերեսով, իսկ մարմնի փակ տեղամասերում` մինչև 7% մակերեսով, գերաճական, պապիլոմային, հիպերտրոֆիկ, ճարպագեղձային կամ լիպոիդ խալերը մարմնի բաց տեղամասերում 4 սմ2-ից պակաս մակերեսով, իսկ մարմնի փակ տեղամասերում` 8 սմ2-ից պակաս մակերեսով և այլն:

  1. Ներառում է մաշկի բուժելի վարակիչ և սնկային հիվանդությունները, մաշկային ալերգիկ- կոնտակտավոր դերմատոզները (թունամաշկաբորբ, ստրեպտոստաֆիլոդերմիաներ, շանկրանմանպիոդերմիա, թարախածին գրանուլոմա, էրիթրազմա, բազմաձև արտաքիրտային էրիթեմա, հպավարակիչ մոլյուսկ, քոս, ոջլոտություն, մաշկային լեյշմանիոզ, ֆլեբոտոդերմիա, դերմատոֆիթիա, կանդիդոզ, տրիխոմիկոզ, օնիխոմիկոզ, գոտևորող որքին և այլն): Գունափոփոխ որքինը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Ոչ խրոնիկական մաշկախտների պարագայում ամբողջական բուժումը հաջող ավարտելու դեպքում կարող է ճանաչվել պիտանի՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար։

ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

93 և 94. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով (սեռավարակներ) տառապող փորձաքննվողների փորձաքննությունը կազմակերպվում է բուժման արդյունքներով: Առաջնային կամ երկրորդային թարմ և կրկնվող սիֆիլիս տարած փորձաքննվողները՝ բուժման հատուկ կուրսի ամբողջությամբ ավարտելուց հետո (բուժման արդյունավետությունը հաստատված կլինիկաշճաբանական եռակի հետազոտությամբ), ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար (բոլոր սյունակներով):

  1. Արյունաստեղծ համակարգի, այլ օրգանների ախտաբանական փոփոխություններովուղեկցվող բնածին կամ ձեռքբերովի իմունոդեֆիցիտային վիճակների դեպքում փորձաքննվողներըճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Ֆիզիկական զարգացման հետամնացության կամ օվարիալմենստրուացիոն գործառույթներիխանգարման հետ զուգակցվող սեռական ոլորտի մանկայնության (ինֆանտիլիզմ) դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 20-րդ կամ 105-րդ կետերի:
  2. Արգանդի արտանկում է համարվում այն վիճակը, երբ կանգնած (կամ կծկված վիճակովպառկած) դիրքում արգանդն ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ճեղքից` իր հետևից դուրս գցելով նաև հեշտոցի պատերը: Շեքի լրիվ (III աստիճանի) պատռվածք է համարվում այն պատռվածքը, որի դեպքում շեքի մկանների ամբողջականությունն իսպառ խախտված է, դրանք փոխարինվել են ուղիղ աղիքի պատին անցնող սպիական հյուսվածքով, հետանցքը խորաբացված է, չունի կանոնավոր ուրվագծեր:
  3. Արգանդի և հեշտոցի իջեցում է համարվում այն վիճակը, երբ պրկումից սեռական ճեղքը խորըբացվում է և այնտեղից երևում են արգանդի վզիկը, հեշտոցի առջևի և հետևի պատերը, որոնք, սակայն, նրա սահմաններից դուրս չեն գալիս:
  4. Արգանդի ոչ ճիշտ դիրքով՝ զուգորդված մենորագիայի, սեռական գործառույթի խանգարմամբ, փորկապության, սրբոսկրի և փորատակի շրջանում ցավերի հետ 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների դեպքում՝ եզրակացությունը կայացվում է անհատապես:
  5. Նախատեսում է հաճախ սրացող, մեծամասամբ` դժվար բուժվող, երբեմն` վիրաբուժականմիջամտություն պահանջող բորբոքային պրոցեսների դեպքում 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների դեպքում՝ եզրակացությունը կայացվում է անհատապես:
  6. Նախատեսում է հատկապես ստացիոնար պայմաններում բուժման ենթակա սուրհիվանդությունները: Բուժումից հետո, ըստ ցուցումների, 3-րդ սյունակով փորձաքննվողներին կարողէ եզրակացություն կայացվել՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ, 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն:
  7. Դաշտանային ցիկլի խանգարման դեպքում պետք է նկատի ունենալ` յուվենիլարյունահոսությունները (մինչև 20 տարեկան), այսինքն՝ դաշտանի երկարաձգվելը մինչև 8 օր, կամ դաշտանից անկախ` անընդհատ կրկնվող արյունահոսությունները, կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով առաջացող արյունահոսությունները, ալգոդիսմենորեան կամ սեռական և հարակից օրգանների ֆունկցիաների արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են սեռական օրգանների խիստ արտահայտված թերզարգացածությամբ (հեշտոցի ատրեզիա, արգանդի խիստ արտահայտված թերզարգացածություն և այլն), սեռական օրգանների զարգացման անոմալիաները, եթե դրանք առաջացնում են մշտական ցավեր և ուղեկցվում են հեշտոցում կամ արգանդում արյունալի ուռուցքների գոյացմամբ 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, իսկ 3-րդ սյունակով փորձաքննվողների դեպքում՝ եզրակացությունը կայացվում է անհատապես:

Հղիների փորձաքննությունը կատարվում է անհատապես՝ գինեկոլոգի, թերապևտի, նյարդաբանի, անհրաժեշտության դեպքում նաև այլ բժիշկ մասնագետների մասնակցությամբ: Հղիության մասին բժշկական տեղեկանք ներկայացնելուց հետո կին զինծառայողը ստանում է հատուկ ծառայողական կարգավիճակ և ազատվում է մարտական հեթապահությունից, գիշերային հերթափոխից, կրակային վարժանքներից, զենքի, պայթուցիքների և ծանր տեխնիկայի հետ աշխատանքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և անբարենպաստ եղանակային պայմաներում ծառայությունից: Թունավոր հղիության դեպքում, կախված ախտաբանական երևույթների ուժգնությունից` ուղեգրվում են ստացիոնար բուժման, ինչպես նաև կարող է մասնակի ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից կամ տրվել հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ, որոնց անհրաժեշտության մասին եզրակացությունը հիմնվում է որևէ օրգանի կամ համակարգի առավելագույն ախտահարման վրա և ընդունվում է ըստ Ցանկի համապատասխան կետերի: Հղիները, անկախ հղիության ժամկետից 1-ին և 2-րդ սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ցանկի կետը, նիշը Օպերատիվ ծառայություն Օպերատիվ-պահակային ծառայություն Օպերատիվ-տեխնիկական ծառայություն Վարչատնտեսական            ծառայություն Ինժեներատեխնիկական ծառայություն Հատուկ պահանջարկ ունեցող նեղ մասնագետներ* Վարորդ
11գ              
17բ              
19դ              
20գ              
20ե              
21դ              
24գ              
25գ              
25դ              
26գ              
26դ              
27գ              
27դ              
28բ              
30գ              
30ե              
32գ              
33բ              
33գ              
34գ              
36գ              
37բ              
37գ              
38գ              
39գ              
40ա              
40բ              
41բ              
42գ              
43գ              
47գ              
48գ              
48ե              
49գ              
52բ              
53բ              
54գ              
61գ              
63գ              
68գ              
77բ              
77գ              
82գ              
82դ              
84գ              
85գ              
86գ              
86դ              
87բ              
1. գույնով նշված են հակացուցված ծառայության տեսակները:
  • Հատուկ պահանջարկ ունեցող նեղ մասնագետներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերը սահմանող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանում նշված պաշտոններում ծառայության ընդունվող (ընդունված) անձինք։

Leave a Comment