«Այս իշխանության կողմից անընդհատ հակաօրինական գործողություններ են իրականացվում։ Պարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող, ազգային իրավունքների, հայկական իրավունքների համար պայքարող մարդիկ կան, հետապնդում են տարբեր ձևերով»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ անդրադառնալով «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։
Նա համոզված է, որ դա քաղաքական հետապնդում է, ինչն անընդունելի է։
«Ավետիք ձերբակալման պատճառն այն է, ո նա արդարության ջատագով է, արդարաության, մեր ընդհնարական իրանունքների համար է պայքարում»,- ասաց Մրոն։