Wikipedia-ի համահիմնադիր Լարի Սենգերին անժամկետ արգելափակել են հարթակում խմբագրումներ կատարելուց՝ առանց հստակ հիմնավորման։ Սենգերը, որը քննադատում էր կայքը ձախակողմյան գաղափարախոսության և անաչառության բացակայության համար, նշում է, որ իր հեռացումը կազմակերպել է անանուն խմբագիրների մի խումբ։
Նա պնդում է, որ հարթակում իրական իշխանությունը պատկանում է մի քանի տասնյակ անանուն ադմինիստրատորների, որոնք անտեսում են ընթացակարգային նորմերը։ Սենգերը Wikipedia-ի ներկայիս վիճակը որակել է որպես «անանուն ամբոխի» կառավարում՝ նշելով, որ իր հեռացումը հարթակում առկա գաղափարական պայքարի և այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության հետևանք է։
