Հայաստանի հետագա անդամակցության հեռանկարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա կազմակերպության բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
«Բնականաբար, ՀՀ-ի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ-ում նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության առավելագույն ուշադրության և մանրակրկիտ քննարկման առարկա»,– նշել է Վասիլևը։