Ռոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ)


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։ Ռոնալդուն 2006 թվականից մասնակցել է բոլոր առաջնություններին։

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում Ռոնալդուն երկու գոլ խփեց (տեսանյութ) Ուզբեկստանի թիմին եւ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի՝ դառնալով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնություններում։ Նախորդ ռեկորդակիրը Էյսեբիոն էր՝ 9 գոլ։

Պորտուգալիա – Ուզբեկստան խաղում ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան հաղթում է 4:0 հաշվով։

Հետևեք մեզ՝ այստեղ

 

Leave a Comment