Իսրայելի և Լիբանանի ուղիղ բանակցությունները սկսվել են Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները։

Times of Israel-ի փոխանցմամբ՝ կողմերն այսօրվա քննարկման ընթացքում ուշադրություն են դարձնելու թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային խնդիրներին։ 

Գործընթացն ընթանում է ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ Իսրայելի և Լիբանանի սահմանային գոտում առկա լարվածությունը թուլացնելուն արդյունավետորեն նպաստող շարունակական քայլերի շրջանակում։

Leave a Comment