Այսօր Երևանից էլեկտրագանցք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է



Երևան–Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը խախտվել է «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով. 14։25-ին նախատեսված ուղերթը չի կայանա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին: Բախման հետևանքով վնասվել են շարժակազմը և կոնտակտային ցանցը:


«Հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը և չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքի երթը (14:25)»,- հայտնեցին ՀԿԵ-ից:


Հիշեցնենք, որ վթարի հետևանքով բենզատարի վարորդը հոսպիտալացվել է: Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment