Սև ծովում՝ Սևաստոպոլի ափերի մոտ, գրանցվել է օրվա տասներորդ երկրաշարժը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրիմի դաշնային համալսարանի սեյսմոլոգիայի և գեոդինամիկայի ինստիտուտից:
Վերջինը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:07-ին՝ 4.1 մագնիտուդով։
Երկուշաբթի օրն ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետը հայտնել էր, որ Սև ծովում տեղի է ունեցել յոթ երկրաշարժ, որոնցից երկուսը զգացվել է քաղաքում։ Ոչ մի կառույց չի տուժել։