Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հայտարարել հրաժարականի մասին՝ իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորստի ֆոնին։
Ինչպես հայտնում է The Observer-ը՝ հղում անելով աղբյուրներին, նախարարների, խորհրդականների, արհմիութենական առաջնորդների և կուսակցության դոնորների հետ խորհրդակցություններից հետո Սթարմերը եկել է այն եզրահանգման, որ այլևս չի կարող մնալ վարչապետի պաշտոնում։
Պարբերականի տվյալներով՝ իր որոշման մասին նա կարող է հայտարարել արդեն հունիսի 22-ին։ Ընդ որում, ակնկալվում է, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա փուլ առ փուլ, իսկ պաշտոնապես Սթարմերը կարող է հեռանալ սեպտեմբերին՝ Լեյբորիստական կուսակցության համագումարից առաջ։
