Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի նոր խմբաքանակ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ 999,931 տոննա ընդհանուր ծավալով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ապրիլի 11-ին Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել 887 տոննա դիզելային վառելիք։ 

Մայիսի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր առաքվել 8 վագոն՝ 479 տոննա դիզելային վառելիքով։

Leave a Comment