Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Իսլանդիայի թիմին։
Մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, Միքայել Ավանեսյանը պարտվել է, իսկ զուգախաղում առավելության են հասել Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը։
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը պարտության էր մատնել Անդորրայի (3:0) և Սան Մարինոյի (2:1) հավաքականներին: