Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը Հյուսթոն քաղաքում մրցեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ և բավարարվեց 1:1 արդյունքով:
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշը։
Առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» 29-ամյա հարձակվող Յոան Վիսան։
Պորտուգալիայի հավաքականի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, որը մասնակցում է իր 6-րդ աշխարհի առաջնությանը։