ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համաձայնագիրը կներառի նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Սա տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է։ Այն կներառի Պարսից ծոցը, կներառի Իսրայելը, կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է», – ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի Ժնևում հունիսի 19-ին։